Խմբագրության ընտրանի
Այս բաժնում հայտնվում են համեմատաբար կարեւոր եւ հետաքրքիր նյութերը, որոնք, ըստ մեր կայքի խմբագրության, արժանի են կայքում ունենալ իրենց առանձին տեղը: Սովորության համաձայն՝ այստեղ են հայտնվում բուքմեյքերական բիզնեսի մասին լուրեր, գնահատականների փոփոխության մասին տեղեկություններ, բացառիկ հարցազրույցներ եւ վերլուծական հոդվածներ:
«Ինտերը» հաղթանակի դեպքում կվերադառնա առաջին տեղ։ «Յուվենտուսը», որն այս տուրի հանդիպումն արդեն անցկացրել է, 1 միավորով առաջ է «Ինտերից»։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայում կարևոր խաղ ունի «Ռեալ Սոսյեդադի» հետ, այն կկայանա հաջորդ շաբաթ։ Սակայն, այս հանդիպումը ևս չափազանց կարևոր է՝ Ա Սերիայի առաջատարի դիրքը վերադարձնելու համար։ «Նապոլիի» հետ նախորդ տուրի խաղում վնասվածք ստացան և շարքից դուրս եկան հիմնական պաշտպաններ Ստեֆան Դե Վրեյը և Դենզել Դումֆրիսը։ Փոխարենը շարք է վերադարձել Ալեսանդրո Բաստոնին։ Կիսապաշտպանության գծում խնդիրներ չկան։ Մխիթարյան-Չալհանօղլու-Բարելա եռյակը գերազանց մարզավիճակում է։ Նույնը կարելի է ասել նաև հարձակման գծի խաղացողների մասին․ Լաուտարո Մարտինեսն առաջնության լավագույն ռմբարկուն է, Մարկուս Թյուրամն էլ…
«Ինտերն» ու «Յուվենտուսը» շատ լավ են մեկնարկել այս մրցաշրջանում, և «Միլանը» դժվար թե կարողանա հասնել նրանց։ Բայց միլանյան թիմին, կարելի է ասել, բախտը ժպտացել է այս փուլում, քանի որ «Ատալանտան» լավ մարզավիճակում չէ։ Բերգամոյի թիմը 4 խաղ է չի հաղթում, իսկ նախորդ տուրում 0։3 հաշվով պարտվել է «Տորինոյին»։ Տնային խաղում «Ատալանտան», իհարկե, կփորձի գոհացնել երկրպագուներին։ Պետք է վերականգնվել նախորդ տուրում կրած պարտությունից հետո։ Դրանից առաջ թիմը զիջել էր նաև «Նապոլիին», իսկ Եվրոպա լիգայում էլ չէր հաղթել «Սպորտինգին»։ Գասպերինին փոփոխություններ է կատարում կազմում, տարբերակներ է փորձում, բայց դրանք դեռ արդյուքն չեն տալիս։ Նույնիսկ Միրանչուկը շանս ստացավ ներքին առաջնությունում, բայց նրա մոտ…
Չեմ ասի, թե ինձ համար անակնկալ էր «Ասթոն Վիլայի» ելույթներն ընթացիկ մրցաշրջանում: Էմերին ուժեղ մասնագետ է, որը կարողանում է արդյունք ապահովել, նա բազմիցս ապացուցել է դա: Նախորդ մրցաշրջանում էլ «Վիլան» հրաշալի տեսք ուներ իսպանացի մարզչի օրոք: Բայց «Սիթիի» հետ մրցավեճն ինձ զարմացրեց: Հարցը «չոր» հաշվով հաղթանակը չէ, այլ խաղային առավելությունը: Հարվածների քանակով բիրմինգեմցիները մեծ առավելություն ունեին: Երբ եք տեսել, որ «Սիթին» Գվարդիոլայի օրոք այդպես զիջի: Կարծում եմ՝ այս անգամ «Վիլայի» համար բարդ կլինի պաշտպանվել «Արսենալի» դեմ: Արտետայի կոլեկտիվը հրաշալի է խաղում: «Արսենալը» շարունակում է հաղթարշավը, իսկ էմոցիաները հնարավոր է չհերիքեն «Ասթոն Վիլային»: Ամեն դեպքում, հետաքրքիր հանդիպում եմ սպասում: Հանդիպելու են…
Միացնել հոլովակը Իսպանիայում սուպերհանդիպում է սպասվում։ «Բետիսը» հյուրընկալելու է «Ռեալին»։ «Ռեալը» Լա լիգայի առաջատարն է և վաղուց պարտություն չի կրել։ Թիմն ընթացիկ մրցաշրջանում պարտվել է միայն «Աթլետիկոյին»։ Սակայն հիմա «Ռեալում» շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները։ Կարծում եմ, որ հիմա մադրիդյան թիմի խաղն ավելի պրագմատիկ է դարձել։ Թիմը գոլ բաց չի թողել վերջին 4 խաղերից 3-ում։ Այո, մրցակիցներն ամենաուժեղ թիմերը չէին։ «Բետիսը» նույնպես քիչ գոլեր է բաց թողնում։ Վերջին 10 խաղերից 8-ում, երբ «Բետիսը» չի պարտվել, խաղերը գոլառատ չեն եղել։ Պելեգրինին ընդդեմ Անչելոտիիի։ Նրանք միմյանց շատ լավ ճանաչում են։ Իհարկե, Իսկոն նույնպես կցանկանա աչքի ընկնել իր նախկին թիմի հետ խաղում։ Ընտրում…
Այս խաղում շատ գոլեր եմ սպասում: Դորտմունդը նախորդ տուրում «Բայերից» վատ տեսք ուներ, բայց երկար ժամանակ առջևում էր հաշվի մեջ, իսկ վերջում էլ կարող էր հաղթանակ կորզել: Այս անգամ «Բորուսիան» ավելի համարձակ է գործելու, քանի որ խաղալու է տանը: «Լայպցիգն» ուրախ ֆուտբոլ է դավանում, վերջին շրջանում Մարկո Ռոզեի թիմը շատ է պահեր ստեղծում, բայց նաև շատ է թույլ տալիս մրցակիցներին: Թիմերի միջև մեկ միավորի տարբերություն կա: «Լայպցիգը» 4-րդ տեղում է, իսկ «Բորուսիան»՝ 5-րդ: Ոչ-ոքի հաստատ չեմ սպասում: Կողմերը սիրում են գրոհել, սակայն Դորտմունդը սկսել է ապահով գործել թիկունքում: Առաջարկում եմ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ…
«Այնտրախտը» հյուրընկալելու է «Բավարիային», որը շարունակում է հետապնդել «Բայերին»։ «Բավարիան» այս մրցաշրջանում 9 գոլ է բաց թողել, իսկ վերջին հանդիպումն անցկացրել է Չեմպիոնների լիգայում, որտեղ ամեն ինչ արդեն լուծել է։ Գերմանական մեքենան պարտավոր է հաղթել «Այնտրախտին»։ Հիմա «Այնտրախտը» լավ մարզավիճակում չէ։ Թիմը պարտվել է վերջին 4 խաղերում (բոլոր մրցաշարերում)։ Բացի այդ, թիմը դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից։ Այո, մարզիչը ռոտացիա էր կիրառել, սակայն որևէ մեկը չէր կարող կռահել, որ «Այնտրախը» չի կարողանա հաղթել այդ խաղում։ «Բավարիան» դժվար թե հրաժարվի իր խաղից, իսկ «Այնտրախտը» չի կարողանա ինչ-որ բան առաջարկել այսպիսի մրցակցի հետ խաղում։ Ընտրում եմ «Բավարիայի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․96…
«Ուրարտուն» 19 խաղից հետո 34 միավորով 4-րդ տեղում է։ Վերջին 5 խաղերում թիմը 2 պարտություն է կրել, 1 ոչ-ոքի գրանցել և 2 հաղթանակ տարել։ Նախորդ տուրում Դմիտրի Գունկոյի կոլեկտիվն անսպասելի պարտություն կրեց ԲԿՄԱ-ից 0։2 հաշվով։ «Արարատ-Արմենիան» 39 միավորով 3-րդ տեղում է և 5 միավորով է առաջ «Ուրարտուից»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը լավ մարզավիճակում է։ «Արարատ-Արմենիան» վերջին 5 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել՝ զիջելով «Նոային» (0:1): Այս թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է «Ուրարտուն»։ Հիմա Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմում խնդիրներ կան։ Թիմն այս մրցաշրջանում դժվարություններ է ունենում կարգով ավելի ցածր մրցակիցների հետ խաղերում, իսկ մրցաշարային աղյուսակի վերին…
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիսի շնորհանդեսի ընթացում։ 49-ամյա մասնագետն այժմ մարզում է բրազիլական «Ֆլումինենսեն»։ «Բրազիլիայում շատ բարձրակարգ մարզիչներ կան, և Դինիսը նրանցից մեկն է: Նա իր աշխատանքում միշտ նույն մեթոդին է հետևել, և ես շատ եմ սիրում նրա ոճն ու մարտավարական գաղափարները։ Նրա խաղաոճը շատ նման է այն մարզչի ոճին, ով կփոխարինի նրան Ամերիկայի գավաթից հետո։ Խոսքն Անչելոտիի մասին է»,- ասել է Ռոդրիգեսը: 64-ամյա Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ամերիկայի գավաթը…
Նորվեգացին անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը։ Մեկ տարի առաջ Էրլինգ Հոլանդը Դորտմունդում մնաց առանց տիտղոսի։ Գոլահարը փայլեց Չեմպիոնների լիգայում, բայց դա բավարար չեղավ գավաթ նվաճելու համար: 22-ամյա հարձակվողի կյանքն ու կարիերան կտրուկ փոխվեց Անգլիա տեղափոխվելուց հետո։ «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճեց թրեբլ։ Հոլանդը Նորվեգիայի հավաքականում նույնպես աչքի ընկավ այս մրցաշրջանում՝ դուբլի հեղինակ դառնալով Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Կիպրոսի դեմ խաղում (3:1): Այսպիսով, Հոլանդը դարձավ վերջին 10 ամսում աշխարհի լավագույն ռմբարկուն՝ դառնալով 56 գոլի հեղինակ։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում 54 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Այս ֆուտբոլիստների դիմակայությանը բուքմեյքերները սպասում են նաև հաջորդ մրցաշրջանում և…
Լոնդոնի «Տոտենհեմը» հունիսի 6-ին պաշտոնապես հայտարարեց ավստրալացի մասնագետ Անգելոս Պոստեկօղլուին գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու մասին։ Պոստեկօղլուն նախկինում աշխատել է «Սելթիկում», որտեղ երկուական անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր: «Մարաթոն» բուքմեյքերական ընկերության վերլուծաբանները չեն հավատում, որ «Տոտենհեմը» նոր մրցաշրջանում կկարողանա մեծ արդյունքներ ցույց տալ։ Լոնդոնյան թիմիէ ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը նվաճելու շանսերը գնահատվում է 30.00 գործակցով։ «Տոտենհեմը» կդառնա Անգլիայի չեմպիոն 30.00 Ըստ բուքմեյքերների՝ վեց թիմ Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան «Տոտենհեմը»։ Առաջիկա մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է։ Այն, որ «Քաղաքայինները» երրորդ անգամ անընդմեջ հաղթելու են Անգլիայի առաջնությունում, սահմանվել է 1,65 գործակից։ «Մանչեսթեր Սիթին» կնվաճի…
Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնությունում քառօրյա ընդմիջում է: Թերևս դա ձեռնտու չէ «Վաշինգտոն Քեփիթալզին», որը ցույց է տալիս չեմպիոնական խաղ և 10 խաղում ունի 9 հաղթանակ: «Վաշինգտոնի» հոկեյիստները մեկ ամսից էլ քիչ ժամանակում արևելյան կոնֆերենցիայի հետնապահից վերածվեցին Սթենլիի գավաթի ֆավորիտի։ Ալեքսանդր Օվեչկինը տպավորեց: Այս 10 հանդիպումներում ռուս հարձակվողը վաստակեց 16 (9+7) միավոր, ինչը մրցաշրջանում վաստակածի գրեթե կեսն է՝ 41 (22+19) միավոր։ Պատահական չէ, որ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է լիգայի վերջին երկու շաբաթվա առաջին աստղ։ Նրա ամենամեծ ձեռքբերումն այս վերջին շաբաթվա ընթացքում, իհարկե, մաքուր երկրորդ տեղն էր NHL-ի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում: 802 գոլով ռուս հարձակվողը առաջ է անցել…
Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի թիմին ու պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Բուքմեյքերները գնահատել են արգենտինացիների չեմպիոն դառնալու հեռանկարները հաջորդ աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի 2026 թվականին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Ըստ մասնագետների՝ Արգենտինան հաջորդ Մունդիալի ֆավորիտներից է։ Չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու դեպքում կաշխատի 8.00 գործակցով խաղադրույք: Արգենտինան կդառնա չեմպիոն ԱԱ-2026-ում 8.00 Ինչպես ԱԱ-2022-ում, այնպես էլ հաջորդ Մունդիալում չեմպիոնության գլխավոր ֆավորիտ է համարվում Բրազիլիան, որի հաղթանակի գործակիցը 5.50 է: Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 7.00 գործակցով։ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչից փուլից դուրս մնացած Անգլիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 9.00 է, Իսպանիայինը՝ 10.00: Բոնուսներ և բուքմեյքերների…
Ողջույն. Հանգստյան օրերին կրկին ասպարեզում են ազգային թոփ առաջնությունները: Բազմաթիվ դիմակայությունների շարքում իր ուրույն տեղն ունի իսպանական Լա լիգայում կայանալիք կատալոնյան մի դերբի, որի մասին էլ այսօր ցանկանում եմ խոսել: Իսպանիայի առաջնության անսպասելի առաջատարներից մեկը՝ «Ժիրոնան», հյուր է գնալու Կատալոնիայի գլխավոր թիմին: «Բարսելոնան» կարող էր այս խաղը դիտարկել որպես Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպման նախապատրաստություն, սակայն Չավիի թիմը գլխավոր եվրագավաթում լուծել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հարցը և հանգիստ կարող է կենտրոնանալ ներքին գործերի վրա: Առավել ևս, որ այսպիսի հյուր ունի: Միչելի գլխավորած համեստ, բայց, ինչպես պարզվում է, շատ հավակնոտ թիմը 15 խաղում 38 միավոր է վաստակել և…
2022 թվականի օգոստոսի 9-ին Pinnacle Solution-ը, որը հայտնի է սպորտային խաղադրույքների ոլորտում ստացած բազմաթիվ մրցանակներով, համագործակցություն է սկսել ապակենտրոնացված էկոհամակարգի խաղադրույքներով զբաղվող Azuro ընկերության հետ: Pinnacle Solution-ը Azuro-ին կներկայցնի սպորտի և կիբերսպորտի հետ կապված շուկայում լավագույն գները, իսկ ֆիդը հասանելի կլինի ներքին օպերատորներին, որոնք միացած են Azuro բլոկչեյնին: Azuro-ի հայտացուցակը, որը հնարավոր է օգտագործել մի քանի բլոկչեյնով, հեշտացնում է համագործակցությունն անկախ օպերատորների միջև: Այնուհետև այդ ցանցը լիկվիդացիոն խաղադրույքների մաքուր UX-ով հազարավոր շուկաներ է հատկացնում կարևոր օգտատերերին: Pinnacle Solution-ը տվյալներ տրամադրելու առումով Azuro-ի առաջին գործընկերներից է և առանցքային դեր կունենա իր հնարավորություններն օգտատերերին տրամադրելու հարցում: Ընդ որում, ամբողջ ակտիվությունը ներքին և…
Մոսկվայում հունիսի 30-ին տեղի է ունեցել «РБ 2022» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակների են արժանացել բուքմեյքերական ոլորտի և մարզաշխարհի ներկայացուցիչները։ Չորրորդ անգամ կայացած միջոցառումն անցկացվել է նոր՝ թատերացված ձևաչափով։ Այն բեմադրել էր հայտնի ռեժիսոր ու դերասան Յուրի Կվյատովսկին։ «Ինձ համար սա տարվա կարևորագույն իրադարձությունն է այս ոլորտում։ Այս օրը մենք ընտրում ենք մեր ոլորտի լավագույններին և տարեցտարի փորձում ենք ավելի լավ անել դա»,- ասել է «Բուքմեյքերների ռեյտինգի» հիմնադիր Պարույր Շահբազյանը։ Մրցանակի է արժանացել նաև հայկական Vivaro Media հեռուստաալիքը, որը հաղթել է «ԱՊՀ-ի լավագույն նորարարական սպորտային ալիք» անվանակարգում։ Միջոցառման գլխավոր հյուրերի թվում էր անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի», Մադրիդի «Ռեալի» ու Տոգոյի…
Առաջին խաղում կմրցեն Բուրկինա Ֆասոյի ու Սենեգալի հավաքականները։ Բուկինա Ֆասոյի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ խաղին հայտավորված է նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն։ TotoGaming բուքմեյքերական ընկերությունը գործակից է սահմանել երևանյան թիմի կիսապաշտպանի գոլ խփելու վերաբերյալ։ 25-ամյա ֆուտբոլիստի գոլ խփելու համար սահմանված գործակիցը 10,00 է։ Զաքարիա Սանոգոն կգրավի Սենեգալի հավաքականի դարպասը 10․00 Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։ Աֆրիկյան ազգերի գավաթի ընթացիկ խաղարկությունում Սանոգոն մասնակցել է 4 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել։ Կիսաեզրափակիչ առաջին խաղի վերաբերյալ սահմանված գործակիցներն՝ այստեղ։ Բուրկինա-Ֆասո – Սենեգալ։ Իվան Մլեչնիի կանխատեսումը
Էդուարդ Քալանթարյանը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով։ Հայաստանի բազմակի չեմպիոն է: 1997 թվականին Թեհրանում դարձել է ITF մրցաշարի հաղթող: Բանակից վերադառնալուց հետո որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Հետագայում պարբերաբար կորտ է վերադարձել և 2013 թվականին Հենրիկ Նիկողոսյանի հետ Հայաստանի չեմպիոն է դարձել զուգախաղում: Զորացրվելուց հետո առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։ 2004-2013 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան։ Ռեպորտաժներ է վարել Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։ 2013 թվականից աշխատել է «Արմենիա» և ԱԹՎ հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։ 2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել…
Ընդամենը 1 ամիս առաջ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակին նայելիս երկրպագուները շփում էին ձեռքերը. ակնկալվում էր, որ այս տարվա չեմպիոնական պայքարը լինելու է ամենալարվածը վերջին մրցաշրջանների ընթացքում։ Սակայն այսօր ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ «Մանչեսթեր Սիթին» հիանալի տեմպ է հավաքել։ Գվարդիոլայի թիմը 12 խաղում անընդմեջ հաղթանակ է տարել և հիմա ունի 10 միավորի առավելություն «Չելսիի» նկատմամբ։ Սակայն ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան կարելի է պատկերացնել։ «Վուլվզի» ու «Բրենթֆորդի» հետ խաղերում «Սիթին» հաղթել է 1:0 հաշվով, իսկ «Արսենալի» դիմադրությունը կոտրել է մրցավարական ոչ միանշանակ որոշումների շնորհիվ…։ «Չելսին» 2021 թվականի վերջին հատվածն անցկացրեց չափից դուրս անհաջող ու կորցրեց մի շարք…
«Վենեցիան» այս մրցաշրջանի միջնամասում մի փոքր ուշքի եկավ ու հեռացավ վտանգավոր գոտուց։ Պաոլո Ձանետիի տղաներն Իտալիայի առաջնության վերջին տուրում մի կերպ ոչ ոքի պոկեցին «Սամպդորիայից»։ Մինչև 87-րդ րոպեն թիմը պարտվում էր, սակայն անհրաժեշտ փոփոխություններն աշխատեցին, ու Տոմա Անրին «Վենեցիային» փրկեց պարտությունից։ Ձանետին հայտարարել է, որ սեփական խաղադաշտում նախատեսված հաջորդ խաղում թիմը թելադրելու է իր կամքը։ «Լացիոյի» հետ խաղից առաջ լազարեթը լքել են Օկերեկեն ու Խապսը, իսկ Մոդոլոն թեպետ մարզվում է անհատական ծրագրով, բայց հայտացուցակում իր տեղը կունենա։ Մաուրիցիո Սարիի «Լացիոն» հանդես է գալիս փոփոխական հաջողություններով. թիմը մերթ անհասկանալի ձախողվում է միջակների հետ խաղերում, մերթ էլ ուշքի է գալիս ու ցուցադրում…
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին օրեր առաջ կարիերայում 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին՝ թարմացնելով սեփական ռեկորդը: Betcity բուքմեյքերական գրասենյակի մասնագետները գործակիցներ են սահմանել, թե ով հաջորդ տարի կճանաչվի տարվա լավագույն ֆուտբոլիստ և կստանա պատվավոր մրցանակը: «Ոսկե գնդակ-2022» մրցայթում հաղթողի գլխավոր ֆավորիտ է համարվում Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն այս տարի գրավել էր երկրորդ տեղը: Լեհաստանի հավաքականի 32-ամյա ռմբարկուի հաղթանակի գործակիցը 3.00 է: Լևանդովսկին կարժանանա հաջորդ «Ոսկե գնդակին» 3.00 34-ամյա Մեսին երկրորդ տեղում է հաղթելու 6.00 գործակցով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 8.00 գործակից: Ռոբերտ…
Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա հանդիպումը վերջինն է լինելու Ուլե Գունար Սուլշերի ժամանակաշրջանում։ Նորվեգացի մասնագետն այլևս չի մարզում թիմը, սակայն մարզչական աթոռը դեռևս զբաղեցնում է նրա օգնական Մայքլ Կարիկը։ Նրա հետ «Յունայթեդը» հաղթեց «Վիլյառեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիմա մնում է մաքսիմալ պայքար մղել ավելի ուժեղ «Չելսիի» հետ, փորձել չպարտվել ու աշխատանքը հանձնել նորանշանակ մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։ «Մանկունյանցիները» խաղին մոտենում են բարձր տրամադրությամբ, սակայն կադրային հսկայական խնդիրներով։ Ամենաէականը պաշտպանությունում է։ Ռաֆայել Վարանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ թիմի ավագ ու առանցքային պաշտպան Հարի Մագուայրը որակազրկված է։ Անգլիացի փարձագետները գտնում են, որ առանց քննադատական ալիքի տակ հայտնված պաշտպանի «Կարմիր սատանաներն»…