Խմբագրության ընտրանի

Այս բաժնում հայտնվում են համեմատաբար կարեւոր եւ հետաքրքիր նյութերը, որոնք, ըստ մեր կայքի խմբագրության, արժանի են  կայքում ունենալ իրենց առանձին տեղը: Սովորության համաձայն՝ այստեղ են հայտնվում բուքմեյքերական բիզնեսի մասին լուրեր, գնահատականների փոփոխության մասին տեղեկություններ, բացառիկ հարցազրույցներ եւ վերլուծական հոդվածներ:

Ցանցով Ցանկով
ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին
Բիզնես
ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին

81 պատգամավոր կողմ է քվեարկել Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը, օրենքում փոփոխություններ մտցնելուն կողմ են քվեարկել 81 պատգամավոր, 6-ը դեմ են եղել, իսկ 17-ը՝ մնացել ձեռնպահ: Փաստաթղթից հետևում է, որ 2017 թվականի հունվարի մեկից համացանցում ազարտային խաղերի կազմակերպման լիցենզիայի համար բուքմեյքերները կվճարեն տարեկան 500 մլն դրամ: Դրանից առաջ այն արժեցել է 100 մլն դրամ: Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, բուքմեյքերական ընկերությունների համար հարկերը չէին վերանայվել արդեն 10 տարի: Նրա խոսքերով, ոլորտում գործող 8 օպերատորները միասին տարեկան կվճարեն գրեթե 4 միլիարդ դրամ: Հարկային նոր օրենսգրքի մշակումը Հայաստանում սկսել էր 2015 թվականի մարտին: ՀՀ Ազգային ժողովը այն ընդունել էր հոկտեմբերի…

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ և ֆուտբոլիստ. «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի ընտրությունը
Կայքի նորություններ
Հայաստանի տարվա լավագույն մարզիչ և ֆուտբոլիստ. «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի ընտրությունը

Խաշմանյանն այս տարի ֆավորիտն է Bookmaker-ratings.am-ը ՀՖՖ է ներկայացրել տարվա լավագույն մարզիչների և ֆուտբոլիստների իր եռյակը: Լավագույն մարզիչ. 1 — Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ», Երևան) 2 — Վարդան Բիչախչյան («Շիրակ», Գյումրի) 3 — Աշոտ Բարսեղյան («Գանձասար-Կապան») Լավագույն ֆուտբոլիստ. 1 — Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ», Երևան) 2 — Արթուր Քարտաշյան («Փյունիկ», Երևան) 3 — Ուդո Սոլոմոն Իմե («Շիրակ», Գյումրի) Հավակնորդ մարզիչների ցուցակը կգնտեք այստեղ, ֆուտբոլիստներինը՝ այստեղ:

Շերլոկը վերադառնում է. Հատուկ խաղադրույքներ՝ 4-րդ եթերաշրջանին ընդառաջ
Նորություններ
Շերլոկը վերադառնում է. Հատուկ խաղադրույքներ՝ 4-րդ եթերաշրջանին ընդառաջ

Կվերադառնա՞ արդյոք Շերլոկի սերը Այսպիսով, «Շերլոկ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանը կմեկնարկի «Վեց Թետչերները» էպիզոդով: Vivaro ընկերության մասնագետները հավասար են գնահատել այդ սերիայի հեռուստալսարանի՝ 12 միլիոնից շատ և քիչ լինելու շանսերը: Երկու խաղադրույքների համար էլ սահմանված է 1.85 գործակիցը: Հետաքրքիր է, որ նախորդ 10 էպիզոդներից միայն մեկին է հաջողվել հատել 12 միլիոնի սահմանը (s3,e1): Մասնագետները խաղադրույքներ են ընդունում նաև հեռուստանովելի ամենաբացասական հերոսի՝ Ջեյմս Մորիարթիի հայտնվել-չհայտնվելու վերաբերյալ: Առաջին սերիայում նրան տեսնելու շանսերը գնահատվում են 3.75 գործակցով, երկրորդում՝ 2.75-ով, երրորդում՝ 3.75-ով: Խաղադրույք կատարել, որ նա ընդհանրապես չի երեւա, կարելի է 4.00 գործակցով: Չորրորդ եթերաշրջանի ո՞ր էպիզոդում կհայտնվի Շերլոկի սիրելին՝ Իռեն Ադլերը: 1-ին սերիայում նրան…

«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 4
Խմբագրության կանխատեսումները
«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 4

«Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» Հովիկ Բերոյան. Հանդիպում են մրցաշարային աղյուսակի առաջատարները։ «Մանչեսթեր Սիթին» փայլուն մրցաշրջանային մեկնարկից հետո սկսեց մի փոքր կաղալ, սակայն ԱՊԼ-ի վերջին երկու խաղերում հաղթանակ է տարել։ Պեպ Գվարդիոլան ստիպված, կամ մտածված՝ երկար դադարից հետո սկսեց խաղացնել Յայա Տուրեին, և արդյունքը երևում է՝ նրա երկու գոլերն օգնեցին հաղթել «Քրիսթալ Փելասին»։ Հիմա մանչեսթերյան ակումբը 30 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է։ «Չելսին» հաղթել է ԱՊԼ-ի վերջին յոթ խաղերում՝ խփելով 19 և բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ։ Ֆանտաստիկ արդյունավետություն է ցույց տալիս Կոնտեի թիմը։ Հիմա «Չելսին» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սիթիից» խաղը բաց կթողնեն Վենսան Կոմպանին, Ֆաբիան Դելֆն ու…

Մրցավարը կհաշվի ձեռքով գոլը, իսկ Ռոնալդուն կարտասվի պարտության դեպքում. Էլ Կլասիկոյին ընդառաջ
Նորություններ
Մրցավարը կհաշվի ձեռքով գոլը, իսկ Ռոնալդուն կարտասվի պարտության դեպքում. Էլ Կլասիկոյին ընդառաջ

Մի՞թե Մեսսին կամ Ռոնալդուն կվրիպեն այդքան կարեւոր 11 մետրանոցն իրացնելիս Այսպիսով, Vivaro բուքմեյքերական ընկերությունը մի քանի հետաքրքիր խաղադրույքներ է առաջարկում Էլ Կլասիկոյին ընդառաջ: Եթե դուք հավատում եք, որ Լիոնել Մեսսին կամ Քրիշտիանու Ռոնալդուն առաջիկա խաղում կստանան 11 մետրանոց իրացնելու իրավունք և կվրիպեն, ապա հնարավորություն ունեք մեծացնել ձեր գրպանի պարունակությունը 12.0 անգամ: Բուքմեյքերն առաջարկում է նաեւ խաղադրույք կատարել, որ «Բարսելոնայի» հաղթանակի դեպքում Ռոնալդուն կարտասվի: Դրա գործակիցը 13.0 է: Լուիս Էնրիկեի կամ Զինեդին Զիդանի հեռացման վրա կարելի է խաղադրույք կատարել 22.0 գործակցով: Իսկ գուցե Զիդանը գլխով հարվածի՞ Էնրիկեին (33.0): Կպատռվի՞ արդյոք ֆրանսիացի մարզչի տաբատը: Այդ իրադարձության գործակիցը 91.0 է: Դարպասապահի գոլ խփելու…

Սամվել Ֆարմանյան. Աշխատում եմ բուքմեյքերինգը Հայաստանում արգելող օրինագծի վրա
Նորություններ
Սամվել Ֆարմանյան. Աշխատում եմ բուքմեյքերինգը Հայաստանում արգելող օրինագծի վրա

Ֆարմանյան. Շարունակում եմ ավելի վաղ անավարտ թողած գործս Սամվել Ֆարմանյանը բուքմեյքերների հարկերի մեծացման մասին օրենքի վերաբերյալ երկար խոսել չցանկացավ: «Այդ թեմայով խոսելու իմաստ չեմ տեսնում: Ինչպես ավելի վաղ, այնպես էլ հիմա կարծում եմ, որ մեր երկրում բուքմեյքերների գործունեությունը պետք է համարվի անօրինական և առհասարակ արգելվի: Ասեմ, որ ներկայումս աշխատում եմ դրա վերաբերյալ օրինագծի վրա: Աշխատանքի տեսանկյունից ավելին ասել այս պահին չեմ կարող»,- հայտնեց Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 4-ին նոր հարկային օրենսդրություն է ընդունել: Համապատասխան օրինագծի ընդունմանը կողմ են քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 19: Այդ օրենսդրության վերաբերյալ զրուցել ենք Europefootball բուքմեյքերական ընկերության իրավաբանական հարցերով տնօրեն Մառլեն Սմբատյանը, ով հույս է հայտնել, որ օրինագիծը…

ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի
Օրենսդրության լուրեր
ՀՀ արդարադատության նախկին նախարար. ազարտային խաղերի մասին օրենսդրությունը բարեփոխումների կարիք ունի

Մանուկյան. պետք է դիտարկել նաև ոլորտի դերն էկոնոմիկայում «Մասնավոր կայանատեղիների և արագաչափերի կառավարման վերաբերյալ ուշացած, բայց կարևոր և ակտուալ որոշումից հետո անհրաժեշտ է հիմնովին զբաղվել կազինոյի և շահումով վիճակախաղերի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ, ինչպես նաև համակարգի նկատմամբ վերահսկման և ղեկավարման մոդելի փոփոխմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պրն Մանուկյանը: ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ պետք է դիտարկել ոչ միայն ոլորտի հարկային հարցերը, այլ նաև նրա դերն ու նշանակությունը էկոնոմիկայում, հատկապես տուրիզմի զարգացման կոնտեքստով, և հասարակական կյանքի ու տարածքային զարգացման տրամաբանության տեսանկյուններից: Սեպտեմբերի վերջին Հայաստանի հանրապետության ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում ներկայացրել էր «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխության նախագիծը և հայտարարել, որ օնլայն-կազինոյի…

«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 2
Խմբագրության կանխատեսումները
«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 2

«Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» Սպարտակ Պետրոսյան. Մանչեսթերյան մղձավանջը շարունակվում է: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «ՄՅՈւ»-ն ԱՊԼ-ի նախորդ 4 հանդիպումներում հաղթանակ չի տոնել: Հինգշաբթի օրն էլ հյուրընկալվելիս պարտվեց «Ֆեներբահչեին»: Այդ խաղի միակ դրական կողմը, թերևս, Հենրիխ Մխիթարյանը վերադարձն էր խաղադաշտ: Մեր հայրենակիցը թեպետ վատ մարզավիճակում էր, բայց հաստատ ոչնչով չէր զիջում խաղադաշտում անիմաստ վազվզող մյուս 10 խաղացողներին: Հավանաբար առաջիկա խաղում նույնպես Հենրիխը կլինի պահեստայինների նստարանին: Պորտուգալացի մասնագետը լուրջ խնդիրներ ունի: Վնասվածք ունեն պաշտպաններ Քրիս Սմոլինգն ու Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան, որակազրկված է Անդեր Էրերան: Կասկածի տակ է նաև Պոլ Պոգբայի մասնակցությունը: Երկու թիմերն էլ հայտնվել են ծանր կացության մեջ: «Սուոնսին» մրցաշարային աղյուսակի նկուղում է,…

«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 1
Խմբագրության կանխատեսումները
«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 1

«Սաութհեմփթոն» — «Չելսի» Ազատ Շահբազյան. Խոշոր հաշվով, «սրբերը» վատ չեն սկսել մրցաշրջանը: Անգամ Ռոնալդ Կումանի հեռանալուց հետո պահպանել են իրենց խաղաոճը: Վաստակել են 13 միավոր, ինչն ընդամենը 7-ով է քիչ առաջնության ընթացիկ առաջատարների արդյունքից: «Չելսին», իր հերթին, Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ վերգտել է իր խաղն ու մրցաշարային աղյուսակի վերևում է՝ առաջատարներից հետ է 1 միավորով: Ասել է, թե «Սաութհեմփթոնի» դեմ խաղում հաղթանակը հնարավորություն կտա նաև շրջանցել «Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ» եռյակից գոնե մեկին: Տանտերերի հիվանդասենյակը շարունակում է մարդաշատ մնալ: Ֆլորին Գարդոսը, Շեյն Լոնգը, Սեդրիքը և Ժերեմի Պիեդը չեն կարողանա մասնակցել խաղին, իսկ Մաթթ Թարգեթի և Ռայան Բերտրանի մասնակցությունը հարցականի տակ է: Լոնդոնյան ակումբից բոլորը…

«Բուքմեյքերների Ռեյտինգը» և ArmFootball.com-ը կանխատեսումների մրցավազք կանցկացնեն
Կայքի նորություններ
«Բուքմեյքերների Ռեյտինգը» և ArmFootball.com-ը կանխատեսումների մրցավազք կանցկացնեն

Ո՞վ կլինի ավելի ուժեղ Ամեն շաբաթ կընտրվեն առաջատար թոփ-4 առաջնությունների ամենաուշագրավ երեք հանդիպումները, որոնց վերաբերյալ իրենց կանխատեսումները կանեն և «ԲՌ»-ի, և ArmFootball-ի ներկայացուցիչները: Հակամարտությունը կմեկնարկի հոկտեմբերի 29-ին՝ «Սաութհեմփթոն» — «Չելսի», «Յուվենթուս» — «Նապոլի», «Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումներով: «Բուքմեյքերների Ռեյտինգից» առաջինը պայքարի մեջ կմտնի լրագրող, կանխատեսող Ազատ Շահբազյանը, ArmFootball-ից՝ լրագրող Հայկազ Մկրտչյանը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ինֆոգրաֆիկայի տեսքով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ դուք նույնպես կարող եք ձեր կանխատեսումները հրապարակել մեր կայքում, մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:

Մառլեն Սմբատյան (Europefootball). Հայաստանում բուքմեյքերների հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել սև շուկայի ստեղծմանը
Նորություններ
Մառլեն Սմբատյան (Europefootball). Հայաստանում բուքմեյքերների հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել սև շուկայի ստեղծմանը

Սմբատյան. Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գործազուրկ կարող է մնալ ավելի քան 1500 մասնագետ — Ամսվա սկզբում ձեր ընկերության աշխատակիցները ցույց էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Որևէ արդյունք տվե՞ց: -Այս պահին որևիցե արդյունք չկա, սպասում ենք արձագանքին: Ցույցից հետո հանձնել ենք Europefootball ընկերության նամակը, որից երկու օր անց արդեն կառավարություն ենք ուղարկել հայկական չորս բուքմեյքերների կազմած, ստորագրած նամակը, որում հայտնել ենք մեր դժգոհությունն ընդունված որոշման վերաբերյալ: Բացի այդ ներկայացրել ենք թվեր, փաստեր, ըստ որոնց պարզ է դառնում, որ հայկական շուկան չունի այդքան հարկ վճարելուն համապատասխան պոտենցիալ: Ներկայումս սպասում ենք նվազագույնը հանդիպում-քննարկման, որի ընթացքում կկարողանանք ավելի մանրամասն ներկայացնել ստեղծված իրավիճակն ու խնդիրները: -Այսինքն,…

«ԲՌ»-ն գործարկեց կապպերների «Տրիբունան»
Կայքի նորություններ
«ԲՌ»-ն գործարկեց կապպերների «Տրիբունան»

Իսկ լավագույններին սպասվում են անակնկալներ Կապպերների «Տրիբունան» բաղկացած է երկու հիմնական ենթաբաժիններից՝ «Գլխավոր էջ» և «Բոլոր կանխատեսումների էջ»: Հրապարակված ցանկացած կանխատեսում հայտնվելու է «Բոլոր կանխատեսումներ» էջում: Դրանից հետո մեր կայքի մոդերատորները կստուգեն կանխատեսումը: Եթե այն համապատասխանի մեր չափորոշիչներին և պահանջներին, ապա կհաստատվի և կհեղափոխվի արդեն «Գլխավոր էջ»: Այստեղի սլայդերում են հայտնվում ամեն ամսվա ամենահաջողակ կանխատեսողների նկարները: Կանխատեսումն ավելացնելու համար պետք է գրանցված լինել մեր կայքում և սեղմել ԱՅՍՏԵՂ: Բոլոր դաշտերը պետք է անպայման լրացնել՝ չմոռանալով դրանք համապատասխանեցնել մեր պահանջներին: Լավագույն կապպերներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Մաղթում ենք հաջողություն!

Սամվել Մարտիրոսյան. Արտասահմանյան բուքմեյքերներին արգելափակելու ցանկություն կա, հնարավորություն՝ ոչ
Նորություններ
Սամվել Մարտիրոսյան. Արտասահմանյան բուքմեյքերներին արգելափակելու ցանկություն կա, հնարավորություն՝ ոչ

Մարտիրոսյան. Արգելափակման մեխանիզմ մտցնելու համար անհրաժեշտ է ծախսել հարյուր հազարավոր դոլարներ — Կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը տեղական բուքմեյքերների նկատմամբ: Հնարավո՞ր է, որ մեր երկրում արգելվեն նաև օտարերկրյա բուքմեյքերների գործունեությունը՝ ինտերնետային կայքերի բլոքման միջոցով: — Բլոքելու ցանկություններ կան։ Սակայն, ակնհայտ է, որ հասարակության մեջ, ինչպես նաև մասնագիտական շրջանակներում կա դրա դեմ բավականին լուրջ պայքար։ Քանի որ երեք հիմնական խնդիր կա․ արգելափակելը չաշխատող տարբերակ է համացանցում, լուրջ ֆինանսական ծախսեր կառաջացնի պրովայդերների մոտ և կարող է հանգեցնել կապի սակագների աճի: Արգելափակելու մեխանիզմների ներդրումը ստեղծում է վտանգ, որ դրանք ապագայում կկիրառվեն քաղաքական ճնշումների, գրաքննության նպատակներով։ — Անգամ եթե արգելափակելու որոշում կայացվի, մենք այդքան ռեսուրս, հնարավորություններ ունե՞նք խիստ հսկողություն…

Հայկական բուքմեյքերները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նոր հարկային օրենսդրության
Նորություններ
Հայկական բուքմեյքերները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նոր հարկային օրենսդրության

Օրենսդրությունը նախատեսում է օնլայն-ազարտային խաղերի լիցենզավորման արժեքի հնգակի բարձրացում: Կազմակերպիչների գնահատմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ, հաղորդում է «Кавказский узел»-ը: Ինչպես հայտարարեց Europefootball ԲԿ-ի իրավական հարցերով տնօրեն Մարլեն Սմբատյանը, կառավարության կողմից հաստատված վճարումների բարձրացումը կբերի բուքմեյքերական ընկերությունների փակմանը, աշխատատեղերի թվի կրճատմանը և շուկայի մենաշնորհացմանը: «Նախկինում տոտալիզատորի և օնլայն-հարթակի յուրաքանչյուր լիցենզիա բուքմեյքերական ընկերության համար արժենում էր 100 մլն դրամ: Նոր օրենսդրությամբ երկու լիցենզիաների համար պետք է վճարել 1 մլրդ դրամ: Բուքմեյքերական ընկերությունները չեն կարող անցնել այդ նշաձողը՝ բացառությամբ շուկայում ամենախոշոր խաղացողի», — ասել է նա: Պարոն Սմբատյանը կարծում է, որ ավելի փոքր և միջին ընկերությունները ստիպված կլինեն փակվել, ինչը կբերի գործազուրկների…

Ղումարբազ Կատուն համալրեց «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետների թիմը
Կայքի նորություններ
Ղումարբազ Կատուն համալրեց «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետների թիմը

Ղումարբազ Կատուն կանխատեսումներ կանի ֆուտբոլի վերաբերյալ «Բուքմեյքերների Ռեյտինգի» ամենափափկամազ անդամը: Ղումարբազ Կատուն երկար ժամանակ չէր ցանկանում աշխատել մեր կայքում, սակայն երկարատև բանակցությունների, պահածոյացված ձկների բազմաթիվ տարրաների, մկների շնորհիվ մենք հասանք դրական արդյունքի: Ղումարբազ Կատուն ծնվել է Երրորդ Մասի հանրապետությունում: 2013 թվականից «Մյաութչ» ԹիՎի հեռուստաընկերության մարզական մեկնաբաններից է: 2008-2012 թթ. մյաութբոլ.com կայքում աշխատել է որպես թղթակից: Մկների սպորտային ժողովի նիստերն է նախագահել 2014 և 2015 թվականներին: Հայրենիքում մեր նոր փորձագետը բավական հեղինակավոր է: Նրա կանխատեսումներին են հետևում երկրի ամենամոլի ֆուտբոլասերները: Մասնագիտանում է Անգլիայի Պրեմյեր լիգայի, իսպանական Լա լիգայի, իտալական Ա Սերիայի խաղերում: Մեր փափկամազ ընկերոջ բոլոր կանխատեսումները հասանելի կլինեն այստեղ: Դուք…

Vivaro-ն Հայաստան — Ռումինիա խաղի տոմս է նվիրում մերոնց հաղթանակի վրա խաղադրույք կատարողներին
Բուքմեյքերներ
Vivaro-ն Հայաստան — Ռումինիա խաղի տոմս է նվիրում մերոնց հաղթանակի վրա խաղադրույք կատարողներին

10 հազար դրամ խաղադրույք = 1 տոմս Վիվառոն շարունակում է խրախուսել Հայաստանի հավաքականի երկրպագուներին՝ նրանց հնարավորություն տալով շահել Հայաստան — Ռումինիա խաղի տոմսեր: Կատարեք խաղադրույք, հավատացեք Հայաստանի հավաքականի հաղթանակին և ստացեք հանդիպման տոմս: Դրույթներ և կանոններ 1. Հայաստան — Ռումինիա խաղի տոմսեր կստանան այն մասնակիցները, ովքեր pre-match խաղադրույք կկատարեն միայն Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա 10.000 դրամ և ավելի գումարով՝ Վիվառոյի բեթ-շոփերում: 2. Խաղադրույք կարելի է կատարել Վիվառոյի ցանկացած կետում։ 3. Մասնակիցը խաղադրույքի կտրոնը ներկայացնելու է Վիվառո Սպորտ Բար (Տիգրան Մեծի 2), այն կնիքվելու և հետ է վերադարձվելու, որից հետո հանձնվելու է խաղի տոմսը: 4. Օնլայն տարբերակով կատարված խաղադրույքները և 10.000 դրամից պակաս…

Նոր Զելանդիայում երեք տարեկան երեխան 1 միլիոն դոլար է շահել
Նորություններ
Նոր Զելանդիայում երեք տարեկան երեխան 1 միլիոն դոլար է շահել

Երեխան ողջ կյանքում կարող է չաշխատել ու վայելել «վաստակած» միլիոնը Երեխայի ծնվելուց անմիջապես հետո ծնողները նրա համար գնել են Bonus Bonds ընկերության բաժնետոմսեր՝ 250 նորզելանդական դոլարի չափով: Այդ բաժնետոմսերի յուրաքանչյուր սեփականատեր հնարավորություն է ստանում մասնակցել ամեն ամիս անցկացվող վիճակախաղին, հաղորդում է The Daily Mail-ը: Սեպտեմբերին բախտը ժպտացել է հենց այս երեխային: Նրա ծնողները շատ ուրախ են: Փոքրիկի հայրն անգամ չի կարողացել զսպել հուզմունքը, երբ իմացել է շահումի մասին: «Ամուսինս պարզապես թռչկոտում էր հեռախոսով խոսելիս»,-պատմել է նրա կինը: Հետաքրքիր է, որ խոշոր շահումի մասին ծնողներն իմացել են արձակուրդից վերադառնալուց հետո: Նրանց խոսքերով, միշտ երեխային յուրահատուկ են համարել, քանի որ նա ծնվել է…

Ինչպես հայտնվել «Տրիբունայի» գլխավոր էջում, եթե հայերեն գրել չգիտես
Օգնություն
Ինչպես հայտնվել «Տրիբունայի» գլխավոր էջում, եթե հայերեն գրել չգիտես

Մեր «Տրիբունայում» հայտնվում են միայն լավագույնները Բայց սկզբում այն մասին, թե ինչպես է աշխատում «Տրիբունան». Ամեն ինչ հեշտ է: Ձեր թողած յուրաքանչյուր կանխատեսում, եթե դրա տեքստն անցնում է յուրօրինակության ստուգումը, հրապարակվում է կայքում՝ մեր «Տրիբունայի» «Բոլոր կանխատեսումները» ենթաբաժնում: Անվանենք այն մեղքերի թողության վայր: «Տրիբունայի» գլխավոր էջում հայտնվելու համար ձեր կանխատեսումը պետք է համապատասխանի մեր կողմից սահմանված որակական պահանջներին: Դժվար չէ հասկանալ, որ «Տրիբունայի» հենց գլխավոր էջն է հավաքում ամենաշատ ընթերցողներին: Եվ եթե դուք ցանկանում եք, որ ձեր կանխատեսումը նկատեն, և եթե դուք ցանկանում եք հայտնվել «Տրիբունայի» վերլուծաբանների ռեյտինգում, ապա ավելի շատ ջանքեր և ժամանակ ներդրեք որակյալ կանխատեսում գրելու համար: Ստորև…

Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը
Բիզնես
Europefootball բուքմեյքերը գործարկեց կայքի թարմացված տարբերակը

Efubet.am կայքը յուրօրինակ դիզայն է ստացել Europefootball-ի նոր կայքը և բեթշոփերն արտահայտված են մեկ կոնցեպտում: Հիմնականում տիրում է սպիտակ-մոխրագույն տրամադրություն, ինչը բավական հաճելի է աչքի համար: «Դժվար է նշել, թե որքան տևեցին Efubet.am նորացված կայքի վրա կատարված աշխատանքները, քանի որ, միևնույն ժամանակ, մեր թիմը աշխատել է բեթշոփերի (սպասարկման, դրամարկղային սրահների) արդիականացման և վերազինման ծրագրի ուղղությամբ, ինչն արդեն ակնհայտ է և տեսանելի, ինչպես նաև live մոնիթորները դարձրել ենք առավել հարմարավետ: Խաղերի որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այլ փոփոխությունները, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, պարզեցրել են խաղադրույքների ընդունման գործընթացը»,-նշեց Europefootball ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վարուժան Շալջյանը: Ներկայիս կայքն արվել է ոլորտի կարիքներին…

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: