Հավելյալ տոտալը սպորտային խաղադրույքներում
Ի՞նչ է հավելյալ տոտալը
Հավելյալ տոտալը խաղադրույք է գոլերի քանակի կամ այլ վիճակագրական ցուցանիշների վրա, որոնք չեն ցուցադրվում բուքմեյքերի հիմնական լայնույթում: Բուքմեյքերական ընկերություններն ունեն այս կատեգորիայի իրադարձությունների լայն տեսականի, այդ պատճառով դրանք տարբեր պիտակավորումներ ունեն: Գլխավորը, որ դուք պետք է իմանաք, հիմնական հապավումներն են.
- ՏՇ (տոտալ շատ): Այս խաղադրույքի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի գոլերի/տափօղակների/անկյունայինների վերջնական քանակը լինի բուքմեյքերի սահմանած թվից ավելի շատ:
- ՏՔ (տոտալ քիչ): Այստեղ արդեն գոլերի կամ այլ ցուցանիշների վերջնական քանակը պետք է փոքր լինի բուքմեյքերի վերլուծաբանների կողմից սահմանված թվից:
Հավելյալ տոտալի տեսակներ
Բուքմեյքերական ընկերությունների լայնույթում հավելյալ տոտալը կարող է տարբեր ձևեր ունենալ: Դիտարկենք հայտնի սպորտաձևերից մի քանի օրինակ և ցույց տանք, թե դրանք ինչ տեսք ունեն գործնականում:
Հավելյալ տոտալը ֆուտբոլում
Խաղադրույք արդյունավետության ցուցանիշի վրա տարբեր իրադարձություններում՝ գոլեր, անկյունայիններ, խաղից դուրս վիճակ և այլն: Ինչպես և հիմնական տոտալի դեպքում, այն բաժանվում է երկու կատեգորիայի՝ ՏՇ և ՏՔ:
Օրինակ. «Վուլվերհեմփթոն» — «Ուոթֆորդ» ԱՊԼ-ի հանդիպում: 1000 ռուբլի խաղադրույք կատարենք 1.65 գործակցով «Անկյունայինների տոտալը 9.5-ից շատ» իրադարձության վրա: Որպեսզի խաղադրույքը հաղթի, մեզ հարկավոր է, որ հանդիպմանն առնվազն նշանակվի 10 անկյունային. այդժամ մենք կունենանք 650 ռուբլի մաքուր շահույթ (1000 * 1,65 = 1650): 9 կամ քիչ անկյունայինի դեպքում խաղադրույքը կպարտվի:

ԱՊԼ-ի «Վուլվերհեմփթոն» — «Ուոթֆորդ» խաղում անկյունայինները տոտալ 9.5-ից շատ խաղադրույքի օրինակ
Հավելյալ տոտալը հոկեյում
Հոկեյում իրավիճակը նույնն է. հավելյալ տոտալները հասանելի են գոլերի և վիճակագրական այլ ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների համար: Արժեքները կարող են լինել ամբողջական (եվրոպական) և կոտորակային (ասիական), խաղադրույքներն ընդունվում են պրեմատչում ու լայվում:
Օրինակ. «Նյու Ջերսի» — «Վիննիպեգ» NHL-ի հանդիպում: 1000 ռուբլու չափով խաղադրույք կատարենք 7.5-ից շատ հավելյալ տոտալի վրա՝ 2.90 գործակցով: Եթե թիմերը գցեն 8 և ավելի շատ տափօղակ, խաղադրույքը կհաղթի, իսկ մաքուր շահույթը կկազմի 1900 ռուբլի (1000 * 2,90 = 2900): 7 և ավելի քիչ գոլի դեպքում խաղադրույքը կպարտվի, ու մենք կկորցնենք գումարը:

NHL-ի «Նյու Ջերսի» — «Վիննիպեգ» խաղում տոտալ 7.5-ից շատ խաղադրույքի օրինակ
Լրացուցիչ տոտալը թենիսում
Դիտարկվող շուկան հասանելի է նաև թենիսում: Կարելի է խաղադրույքներ կատարել գեյմերի, սեթերի, ինչպես նաև վիճակագրության վրա՝ բրեյք-փոինթներ, էյսեր, կրկնակի սխալներ և այլն:
Օրինակ. ATP Challenger-ի՝ Կոպրիվայի և Կիկերի միջև մրցախաղ: 1000 ռուբլու չափով խաղադրույք կատարենք (22.5)-ից շատ հավելյալ տոտալի վրա, գործակիցը 2.03 է: Եթե թենիսիստները միասին հավաքեն 23+ գեյմ, խաղադրույքը կհաղթի և կունենանք 1030 ռուբլի մաքուր շահույթ (1000 * 2,03 = 2030): Հանդիպմանը 22 կամ ավելի քիչ գեյմ լինելու պարագայում մենք կպարտվենք:

ATP Challenger-ի՝ Կոպրիվայի և Կիկերի միջև Սանտյագոյում հանդիպմանը հավելյալ տոտալի (22.5) խաղադրույքի օրինակ
Խորհուրդներ՝ հավելյալ տոտալի վրա խաղադրույքների վերաբերյալ
- Կատարեք յուրաքանչյուր հանդիպման մանրամասն վերլուծություն: Դիտարկվող մարկետի վրա խաղադրույքները շեղում են միջին արժեքներից կամ փորձ խաղալ վիճակագրական ցուցանիշների վրա, ինչը պահանջում է այն բոլոր գործոնների մանրամասն ուսումնասիրությունը, որոնք ազդում են խաղի արդյունքի ու նրա ընթացքի վրա: Ուշադրություն դարձրեք խաղացողների ֆիզիկական վիճակին, մարզավիճակին, մոտիվացիային, եղանակային պայմաններին, մրցաշարային աղյուսակում դասավորվածությանը և այլն:
- Փորձեք «փողը քամուն չտալ»։ Գրագետ ֆինանսական ռազմավարությունը սպորտային խաղադրույքներում երկարաժամկետ հաջողության գրավականն է: Հետևաբար, փորձեք ձեր բանկի փոքր մասը ծախսել յուրաքանչյուր խաղադրույքի վրա, ցանկալի է ֆիքսված չափով` 2-ից մինչև 10%։
- Խաղադրույքներ կատարեք այն սպորտաձևերի և մրցաշարերի խաղերում, որոնցից դուք լավ եք գլուխ հանում: Եթե դուք քաջատեղյակ եք թիմերի և խաղացողների մասին, հասկանում եք մրցաշարի կառուցվածքը ու ծանոթ եք նրա պատմությանը, ապա դա մեծ առավելություն կլինի բուքմեյքերի հետ խաղում:
Հավելյալ տոտալի վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ
Դիտարկվող շուկայի խաղադրույքերն ունեն իրենց առավելություններն ու թերությունները.
Առավելություններ | Թերություններ |
Իրադարձություններն առկա են բոլոր ԲԳ-ի տարբեր սպորտաձևերում | Բացակայում են |
Ռազմավարությամբ խաղալու հնարավորություն | |
Կարելի է օգտագործել ԲԳ-ի բոնուսները և ֆրիբեթները՝ առանց ռիսկի խաղադրույքների համար |
Եզրակացություն
Հավելյալ տոտալների վրա խաղադրույքները հասանելի են բոլոր ժամանակակից բուքմեյքերական ընկերությունների լայնույթում: Շուկան իրենից ներկայացնում է խաղադրույք հանդիպումների արդյունավետության՝ գոլեր/տափօղակներ/միավորներ, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների վրա: Իրադարձությունները բաժանվում են երկու կատեգորիայի՝ «շատ» և «քիչ»:
Երկարաժամկետ շահույթ ունենալու համար յուրաքանչյուր բեթթորի համար կարևոր է գրագետ ծրագրել սեփական բանկը և կարողանալ վերլուծել հանդիպումները:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: