vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք

FAQ

FAQ-ը ստեղծված է նորեկների համար եւ պարունակում է բուքմեյքերական ընկերությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները: Բուքմեյքերական ընկերությունների, վճարային համակարգերի, խաղադրույքների, կայքից օգտվելու եւ այլ խնդիրների վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան կարելի է գտնել այստեղ:

Եթե ունեք հարցեր, ապա կարող եք դրանք ուղղել մեկնաբանություններում: Մեր թիմն անպայման կպատասխանի ձեզ:

Բուքմեյքերական կազմակերպություններ
Գրանցում ԲԿ-ում
Թույլատրվու՞մ է գրանցվել եւ խաղալ մի քանի բուքմեյքերական կայքերում:
Իհարկե: Կարելի է խաղալ բոլոր ԲԿ-ներում, ոչ մի արգելք չկա: Բայց մենք հորդորում ենք խաղալ միայն այն բուքմեյքերական կայքերում, որոնց գնահատականները 5 եւ 4 են մեր ռեյտինգում: https://bookmaker-ratings.am/bookmakers-homepage/vse-bukmekerskie-kontory/
Բուքմեյքերն ունի հայկական տարբերակ, բայց բացակայում է ձեր ռեյտինգում, ինչու՞:
«Հայերենով ԲԿ-ների» ռեյտինգում տեղ են գտնում այն բուքմեյքերական կայքերը, որոնք առաջարկում են ոչ միայն հայերեն կայք, այլեւ հայերենով մատուցում են աջակցման կենտրոնի ծառայությունները:
Ի՞նչ անել, եթե աջակցման կենտրոնի հետ կապնվելու համար պետք է անգլերեն իմանալ, իսկ ես չեմ տիրապետում այդ լեզվին:
Առաջարկում ենք սկզբից էլ ընտրել հայերեն տարբերակով եւ հայերեն լեզվով աջակցման կենտրոն ունեցող ԲԿ: Այստեղ կգտնեք այդ ԲԿ-ներին. https://bookmaker-ratings.am/supported_languages/armyanskij/
Ինչպե՞ս իմանալ, բուքմեյքերը հայկական դրամով հաշիվ թույլատրու՞մ է:
Իմանալ այն արժույթները, որոնցում այս կամ այն ԲԿ-ն թույլատրում է հաշիվ բացել, կարող եք մեր ռեյտինգում այդ բուքմեյքերի տեսության միջոցով: https://bookmaker-ratings.am/bookmakers-homepage/vse-bukmekerskie-kontory/:
Ինչու՞ ԲԿ-ն չի ընդունում այս կամ այն երկրից այցելու:
Հիմնականում դա կախված է այդ երկրի օրենսդրությունից եւ նրանից, թե որքան է ընկերությունը հետաքրքրված այդ երկրում իր գործունեությունով: Օրինակ՝ ԱՄՆ-ում արգելված է սպորտի վրա խաղադրույքներ կատարել ինտերնետով, այդ պատճառով էլ եվրոպական բուքմեյքերները չեն աշխատում Ամերիկայից այցելուների հետ:
Պե՞տք է արդյոք արտերկրյա ԲԿ-ներում գրանցման ժամանակ թարգմանել անձնագրի տվյալները:
Արտերկրի կայքերում գրանցվելիս այդ դաշտը կարելի է լրացնել՝ օգտագործելով թարգմանությունը:
Մոռացել եմ հաշվիս գաղտնաբառը: Կարո՞ղ եմ գրանցվել եւս մեկ անգամ, դրա պատճառով ինձ կարգելափակե՞ն:
ԲԿ-ներն արգելում են կրկնակի գրանցումը: Նմանատիպ դեպքերում ԲԿ-ների մեծ մասը սահմանափակում կամ արգելափակում են երկրորդ հաշիվները՝ դրանց պարունակությունն ուղարկելով առաջինի վրա: Ամեն դեպքում, մենք խորհուրդ չենք տալիս կրկնակի գրանցվել, դրա փոխարեն կապնվեք աջակցման կենտրոնի հետ:
Անձի ստուգում
Բոլոր ԲԿ-ներում պետք է անցնե՞լ անձի ստուգում, որպեսզի ստանալ շահած գումարը:
Բոլոր արեւմտյան բուքմեյքերներն օգտագործում են այդ պրոցեսը:
Ի՞նչ փաստաթղթեր է ԲԿ-ն պահանջում տարիքի եւ անձի ստուգման համար:
Անձնագրի սկանը (գրանցման մասին նշումով) եւ ձեր ընտրությամբ վարորդական իրավունքի, ծննդյան վկայականի, զինգրքույկի սկանը: Մի շարք ԲԿ-ների կանոնակարգում կա նաեւ կետ, որի համաձայն որոշ դեպքերում ձեզանից կարող են պահանջել հասցեի նույնականացում:
Հաշվի դուրս բերման համար ԲԿ-ն ինձանից պահանջում է ուղարկել անձը հաստատող փաստաթղթի պատճեն (նոտարապես վավերացված): Դա անվտա՞նգ է:
Այո, դա սովորական երեւույթ է: «Բուքմեյքերների Ռեյտինգի» 4 կամ 5 գնահատականով բուքմեյքերները ապահովում են իրենց այցելուների անձնական տվյալների առավելագույն անվտանգությունը: Խորհուրդ տրվող բուքմեյքերների ցանկը դուք կգտնեք ռեյտինգում՝ https://bookmaker-ratings.am/bookmakers-homepage/vse-bukmekerskie-kontory/.
Լիցքավորում/Վճարում
Ի՞նչ ժամանակահատվածում են վճարումները տեղ հասնում:
Վճարման համակարգերով դրանք հասնում են մեկ օրվա ընթացքում: Եթե դա բանկային փոխանցում է, ապա 3-5 բանկային օրվա ընթացքում: Որոշ ԲԿ-ներում պետք է անցնել անձի հաստատման պրոցես, որից հետո ստանալ գումարը:
Ստացվող գումարը երկար ժամանակ չի նստում կրեդիտ քարտի հաշվին: Ի՞նչ անել:
Հիմնականում դա բուքմեյքերի կամ բանկ-միջնորդի մեղքով է լինում: Ճշտեք ԲԿ-ից գործարքի համարը եւ հետեւեք դրա ընթացքին ձեր բանկում:
Բոնուսներ եւ պրոմոակցիաներ
Ո՞ր ԲԿ-ներն են առաջարկում բոնուսներ:
Որպեսզի իմանաք, թե որ ԲԿ-ներն են առաջարկում բոնուսներ, մտեք մեր բուքմեյքերական կազմակերպությունների ռեյտինգ եւ ընտրեք «Դասավորել ըստ բոնուսի»:
Ես կատարել եմ պրոմոակցիայի բոլոր պահանջները, բայց չեմ ստացել բոնուսը: Ի՞նչ անել:
Եթե խոսքը մեր ցանկում 4 կամ 5 գնահատական ունեցող բուքմեյքերների մասին է, եւ աջակցման կենտրոնը չի օգնել ձեզ, ապա լրացրեք բողոքի ձեւաթուղթը մեր կայքում: https://bookmaker-ratings.am/bookmakers-homepage/forma-zhalob/:
Պրոմոակցիայի կանոններում այսպիսի բան եմ տեսել. Մենք իրավունք ենք վերապահում մեզ չեղարկել տվյալ առաջարկը կամ էլ փոփոխել ցանկացած պայման ցանկացած պահի՝ առանց ծանուցման կամ պատճառաբանության: Ինչպես նաեւ կազմակերպությունը իրավունք է վերապահում իրեն որոշ օգտատերերի չթողնել մասնակցել ակցիային: Արդա՞ր է սա:
Սա գործնական օրենք է եւ գործում է շատ ԲԿ-ներում: Իսկ հատուկ մարդկանց չթույլատրելը կապված է հատուկ դեպքի հետ:
Հաշվի արգելափակում
Ինչի՞ համար կարող է իմ հաշիվն արգելափակվել:
Դրա պատճառները տարբեր ԲԿ-ներում կարող են լինել տարբեր: Ամենահավանականների թվում են կրկնակի գրանցումը, օտար մարդու փաստաթղթերը, խարդախությունները կրեդիտ քարտից օգտվելիս, խաղադրույքը պայմանավորված խաղի վրա: Որոշ ԲԿ-ներում կարող է պատճառ հանդիսանալ վիլկան, բայց դա քիչ հավանական է:
Ի՞նչ կլինի, եթե ամեն օր հաղթեմ ԲԿ-ում: Կարգելափակե՞ն:
Եթե դուք խաղադրույքներ եք կատարում վստահելի եւ հուսալի ԲԿ-ներում, չեք խախտում կանոններն ու խաղադրույք չեք կատարում պայմանավորված խաղերի վրա, ապա ձեր հաշիվը չեն արգելափակի:
ԲԿ-ն արգելափակել է իմ հաշիվը՝ նախապես տալով գումարը հաշվից հանելու հնարավորություն: Ինչու՞:
Դուք հայտնվել եք «անցանկալի հաճախորդների» կատեգորիայում, այդ պատճառով էլ ձեր հաշիվը փակվել է: Այդ կատեգորիայում հայտնվում են վիլկա անողները, պայմանավորված խաղերի վրա խաղադրույք կատարողները եւ այլն:
Այլ հարցեր:
Ինչպե՞ս է վերաբերվում ԲԿ-ն «դոգոններին»:
Լավագույն բուքմեյքերները դրանց պատճառով խնդիրներ չեն ստեղծում:
Ինչպե՞ս են ԲԿ-ները վերաբերվում «վիլկաներին» եւ առանց ռիսկի այլ տակտիկաներին:
«Վիլկաների» համար բուքմեյքերները իջեցնում են մաքսիմումը կամ արգելափակում հաշիվը, բացառությամբ բուքմեյքերների, որոնք ընդունում են պրոֆեսիոնալ խաղացողներին: Դրանց ցուցակն այստեղ է. https://bookmaker-ratings.am/bookmakers-homepage/bukmekerskie-kontory-dlya-professionalov/.
Կվերադարձնե՞ն խաղադրույքը, եթե խաղի հաշիվը սխալ էր, իսկ ես դնելով խաղադրույք՝ պարտվեցի:
Ըստ կանոնակարգի՝ բուքմեյքերները չեն վերադարձնում գումարը նմանատիպ իրավիճակում, քանի որ պատասխանատվություն չեն կրում լայվ խաղերի հաշիվների համար: Դրանք գործընկերների պարտականություններն են:
Ինչպիսի՞ մաքսիմալ խաղադրույք կարող եմ կատարել այս կամ այն իրադարձության վրա:
Դա կախված է իրադարձության հանրաճանաչությունից եւ հնարավոր սահմանափակումներից:
Կարելի՞ է արդյոք խաղադրույք կատարել մի քանի անգամ նույն իրադարձության վրա (օրդինարներով):
Բուքմեյքերների մեծ մասը չի արգելում նմանատիպ խաղադրույքներ: Ամեն դեպքում, կան որոշ ԲԿ-ներ, որոնք արգելում են նույն իրադարձության վրա մի քանի խաղադրույք կատարել:
Վճարման համակարգեր
Բանկային փոխանցումներ (քարտեր/հաշիվներ)
Ո՞ր քարտն է հարմար հաշվի լիցքավորման եւ վճարման համար:
Դեբետային/կրեդիտային Visa Classic քարտը կարելի է օգտագործել եւ՛ հաշվի լիցքավորման, եւ՛ հաշվից գումարի հանման համար: Հաշվեկշռի լիցքավորման համար կարելի է օգտվել Mastercard-ից, բայց մի շարք արտասահմանյան բուքմեյքերներ, մասնավորապես William Hill-ը, արգելում է ոչ բրիտանական բանկերից այդ վճարային համակարգով հաշվի կանխիկացումը:
Նշենք, որ ի տարբերություն Electron-ի՝ Visa Classic-ը հարմար է հաշվի լիցքավորման եւ դուրս բերման համար բոլոր ԲԿ-ներում:
Արդյոք հարմա՞ր է Visa Electron-ը ԲԿ-ում միջոցների ներդրման և դուրսբերման համար:
Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ո՞ր բուքմեյքերի և բանկի քարտի մասին է գնում խոսքը: Մենք այս նպատակների համար խորհուրդ ենք տալիս օգտագործել Visa Classic, քանի որ Electron-ը նախատեսված է առաջին հերթին բանկոմատներում և տերմինալներում օգտագործելու համար:
Արդյո՞ք բանկային փոխանցումը ակնթարթային է:
Ոչ, փոխանցման ժամանակահատվածը պետք է պարզել բանկում կամ փոխանցումային համակարգի աշխատողներից, եթե դուք միջոցներ բանկ ուղարկել եք նրանից: Սովորաբար դա տեւում է 3-5 բանկային օր:
Վճարային ինտերնետ-համակարգեր
Ինչպե՞ս է հնարավոր տեղադրել գումար Skrill-ում:
Դա հնարավոր է անել բանկային փոխանցման կամ կրեդիտ քարտի միջոցով:
Որքա՞ն է դեպոզիտի և Skill-ում վճարման նվազագույն գումարը:
Մինիմումներ չկան, բայց Skrill օգտագործելը ձեռնտու է շատ խաղացողներին, քանի որ կրեդիտ քարտից վճարումները դառնում են անվճար VIP կարգավիճակ ունեցողներին:
Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ Skrill վճարային համակարգի վերիֆիկացիայի ընդունման համար: Կարելի՞ է արդյոք ուղարկել փաստաթղթերի թվային լուսանկարը սկան պատճենների փոխարեն:
Skrill-ի բոլոր հնարավորություններից օգտվելու համար պետք է նույնականացում անցնել: Դրա համար հարկավոր է ուղարկել ձեր անձը և հասցեն հաստատող փաստաթղթերի պատճենները: Անձը հաստատելու համար բավական կլինի անձնագիրը, վարորդական իրավունքը կամ զիվորական գրքույկը: Հասցեն հաստատելու համար բավական են ձեր անունով և հասցեով բանկային հաշվի քաղվածքը, կամ կոմունալ ծառայությունների վճարման ստացականը:
Ի՞նչ է հարկավոր Skrill-ում VIP կարգավիճակ ստանալու համար:
Այն դեպքում, որ անձը եւ հասցեն հաստատող բոլոր փաստաթղթերը ձեր կողմից տրամադրված են, դուք պիտի բուքմեյքերական կամակերպությանը ուղարկեք ամսական 2500 եվրո:
Պարտադի՞ր է արտասահմանյան վճարային համակարգերում հասցեի նույնականացման համար ունենալ գրանցման հասցեի հետ համընկնող կոմունալ վճարումների ստացական:
Արևմուտքում բացակայում է «գրանցում» հասկացությունը: Մարդու հասցեն, որտեղ նա ապրում է: Ձեր հասցեն ընդունվում է բանկային քաղվածքից կամ կոմունալ վճարումների ստացականից:
Վճարային համակարգում հասցեի նույնականացման համար պե՞տք է բանկային քաղվածք՝ փոխանցված հենց այն համակարգ, որտեղ ես անցնում եմ անձի հաստատում:
Կանցնի նաեւ հաշվի ընդհանուր քաղվածք, կարևորը՝ այնտեղ նշված լինի այն հասցեն, որը դուք նշել եք գրանցման ժամանակ ձեր կողմից ընտրված վճարային համակարգում:
Կարելի՞ է արդյոք օգտագործել մի քանի վճարային համակարգեր միեւնույն ԲԿ-ի հետ աշխատելիս:
Այո, դուք կարող եք օգտագործել 1-ից ավելի վճարային համակարգեր՝ խաղալով առանձին վերցրած բումեյքերական համակարգում: Բայց հարկավոր է հիշել՝ շատ համակարգեր պահանջում են, որ գումարը դուրս բերվի նույն մեթոդով, որով ներդրվել են: Եթե այն մուտք է արվել տարբեր մեթոդներով, բուքմեյքերները իրավունք են ունենում ընտրելու այն, որով դուք կարող եք դուրս բերել միջոցները:
Ինչպե՞ս իմանալ, որ վճարային համակարգերն են թույլատրում օգտագործել բուքմեյքերական գրասենյակը:
«Բուքմեյքերների Ռեյտինգում» կազմակերպությունների տեսություններում ներկայացված են այն վճարային համակարգերը, որոնց միջոցով ԲԿ-ն վճարում է ընդունում: Մենք աշխատում ենք պարբերաբար թարմացնել այդ տվյալները: Բայց կազմակերպություններն անընդհատ զարգանում են եւ ավելացնում նոր մեթոդներ, իսկ որոշներն անհայտ պատճառներով հրաժարվում են աշխատել այս կամ այն համակարգի հետ: Սպառիչ եւ հավաստի տվյալներ ստանալու համար առաջարկում ենք դիմել ձեր ընտրած ԲԿ-ի աջակցման կենտրոն:
Կարելի՞ է արդյոք ԲԿ-ում օգտագործել QIWI-դրամապանակը միջոցների դուրս բերման համար:
Որոշ ԲԿ-ներում այն աշխատում է միայն ներդրման համար, դուք պիտի պարզեք ձեր բուքմեյքերի աջակցման կենտրոնի հետ: Այդպիսի գրասենյակներում հաշվեկշիռը կարելի է դուրս բերել քարտի, բանկային հաշվի կամ այլ վճարային համակարգի վրա՝ այդ համակարգով դեպոզիտ անելու պայմանով (գոնե թույլատրելի նվազագույնի չափով):
Ինչքա՞ն սպասել բուքմեյքերական գրասենյակից Webmoney-ով փոխանցմանը:
Սովորաբար փոխանցումը իրականանում է այդ կամ հաջորդ օրը: Ճշգրիտ ժամանակահատվածը կախված է բուքմեյքերական գրասենյակից, որի հաճախորդը դուք համարվում եք:
Այլ հարցեր:
Գումարի փոխանցման ո՞ր միջոցն է ավելի արագ:
Փոխանցումները, որոնք իրականանում են բանկի միջոցով, տեւում են ավելի երկար, քան ինտերնետ-փոխանցումները: (Օրինակ` Skrill վճարային համակարգ)
Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: