Ռոբերտ Գասպարյան. Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար:
Գասպարյանը հեռուստատեսությունում առաջին քայլերն արել է մանուկ հասակում: 2000 թվականին` 11 տարեկանում, աշխատանքի է անցել «Երևան» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող և հաղորդավար: 2003 թվականին տեղափոխվել է «Հայ TV» և մեկ տարի անցկացրել այնտեղ:
2005-09 թթ. սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում:
2008 թվականին ընդունվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն՝ որպես լրագրող և հաղորդավար: Այնտեղ նույնպես աշխատել է մեկ տարի: 2011-13 թթ. «Արմնյուզ»-ում եղել է մարզական լուրերի մեկնաբան, ինպես նաև վարել է «Չեմպիոն» հաղորդաշարը:
2013-16 թթ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական լուրերի մեկնաբանն էր, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարողը: 2014 թվականին մեկնաբանել է Աշխարհի առաջնության հանդիպումները, 2016-ին՝ Եվրոպայինը, տեղից լուսաբանել է Աշխարհի 2018 թվականի Աշխարհի առաջնությունը
2016 թվականի սեպտեմբերից աշխատում է VNews.am կայքում՝ որպես լրագրող, հաղորդավար:
2021 թվականի օգոստոսի 1-ին ընդունել է հանրահայտ Setanta Sports հեռուստաալիքի առաջարկն ու տեղափոխվել Թբիլիսի, որտեղ տեղակայված գրասենյակից ռուսերեն լեզվով մեկնաբանում է առաջատար ակումբային մրցաշարերի հանդիպումները, ինչպես նաև թենիս ու բասկետբոլ։
«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի անդամ է 2016 թվականի օգոստոսի 3-ից: Իր ընթերցողներին ներկայացնում է ֆուտբոլային կանխատեսումներ՝ տեքստային ֆորմատով: