Չեխիա – Հայաստան: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 26 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականի համար Չեխիան շատ լուրջ մրցակից է։ Մեր թիմը պարտվել է Կոսովոյին, որը համարվում է միջակ հավաքական, սակայն բավական լուրջ մրցակից։ Մենք չկարողացանք Երևանում հաղթել այդ հավաքականին, իսկ առաջիկա մրցակից Չեխիան Օսլոյում հաղթել էր Նորվեգիայի հավաքականին, որի կազմում հանդես են գալիս Մարտին Էդեգորն ու Էրլինգ Հոլանդը։ Նույն Նորվեգիայի հավաքականը 2 տարի առաջ Հայաստանին հաղթել էր 9։0 հաշվով։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Մի պարզ ճշմարտություն․ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Չեխիայի հավաքականն իր երկրպագուներին շատ բան ունի ապացուցելու։ Մարզչական փոփոխություն է տեղի ունեցել․ Յարոսլավ Շիլհավիի փոխարեն Չեխիայի հավաքականը գլխավորել է Իվան Հաշեկը։

Զարմանալի էր, որ Շիլհավիին փոխարինեցին, որովհետև նա կարողացել էր իր թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնություն։ Պետք է նշել նաև, որ Չեխիայի հավաքականը տանը շատ հաջող է հանդես գալիս։ 2021 թվականի սպետեմբերից ի վեր ընդամենը 1 պարտություն է կրել, տարել 8 հաղթանակ և գրանցել 4 ոչ-ոքի։ Այնպես որ հեշտ հանդիպում չի լինելու մեր հավաքականի համար։ Դրան գումարում ենք Հայաստանի հավաքականի տխուր մրցելույթները մրցակցի հարկի տակ․ վերջին 2 տարում Հայաստանն ընդամենը 1 արտագնա հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի խաղացել և պարտվել 11 խաղում։

Ոչ մի նմանություն չկա 11 տարվա վաղեմության հանդիպման հետ։ Այդ ժամանակ մեր թիմը կարողացավ 2։1 հաշվով հաղթանակ տանել՝ հանդիպման վերջնամասում Գևորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ։ Չեխիայի հավաքականը ևս կերպարանափոխվել է։ Մեր թիմից այդ հանդիպմանը մասնակցել են Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը։

Պետք է խոսել նաև Հայաստանի հավաքականի հարձակման գծի տխուր վիճակագրության մասին։ Մեր թիմը վերջին 4 խաղերում ընդամենը 1 գոլ է խփել։

Իմ կանխատեսումն է Չեխիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․84 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական խաղ
23:00/26 մրտ
Չեխիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ