Գերմանիա – Նիդերլանդներ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է տնային Եվրո-2024-ին։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը նախորդ խաղում վստահ հաղթանակ է տարել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ (2:0): Գերմանացիներն ԱԱ-2022-ում ձախողվելուց հետո տնային խոշոր մրցաշարում պետք է ցուցադրեն իրենց լավագույն խաղը։ Կարծում եմ, որ Նագելսմանի համար էլ դա շատ կարևոր է։ «Բավարիայից» հեռացվելուց հետո երիտասարդ մասնագետը պետք է ապացուցի, որ կարող է աշխատել թոփ ֆուտբոլիստների և թիմերի հետ։
Գերմանիայի հավաքական է վերադարձել Թոնի Կրոսը։ Անկասկած, դա լուրջ օգնություն է գերմանացիների համար։ Բացի այդ, թիմում կան երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներ (Վիրցը, Մուսիալան), որոնց համար թե՛ այս ընկերական խաղերը, թե՛ Եվրոյի հանդիպումները լավ շանս են իրենց դրսևորելու համար։
Նիդերլանդների հավաքականը 4։0 հաշվով ջախջախել էր Շոտլանդիային։ Այո, միջին ու ցածր կարգի թիմերի հետ խաղերում Նիդերլանդների հավաքականը կարողանում է հաջողության հասնել, սակայն ավելի ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում լուրջ խնդիրներ են լինում։
Հանդիպումը կայանալու է Ֆրանկֆուրտում։ Ինձ թվում է, որ Գերմանիայի հավաքականը տնային խաղում պետք է հաղթանակ տանի։
Իմ կանխատեսումն է Գերմանիայի հաղթանակը խաղադրույքը՝ 1․99 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: