Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

«Ֆերգիի ժամանակի» ավարտը. Ինչպես են մարզիչներն ազդում խաղավերջում արդյունքի փոփոխության վրա

Բուքմեյքերների Ռեյտինգ
Շոտլանդացի լեգենդար մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնի թոշակի անցնելուց հետո առաջացավ «Fergie time» հասկացությունը: Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես են հանդես գալիս անգլիական բարձրակարգ թիմերը Պրեմիեր լիգայի հանդիպումների վերջում, և ինչ դեր է խաղում մարզիչը դրանում: Սա այն է, ինչը պետք է հետաքրքրի խաղադրույք կատարողներին: «Բուքմեյքերների ռեյտինգը» ներկայացնում է Pinnacle Sports բուքմեյքերական ընկերության բլոգի վերլուծական նյութը։

Ինչպես են հանդես եկել Պրեմիեր լիգայի թոփ թիմերը՝ սկսած հանդիպման 80-րդ րոպեից

Ե՞րբ եկավ «Ֆերգիի ժամանակը»:

Սըր Ալեքսի հեռանալը մարզչի պաշտոնից համընկավ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի»՝ որպես տիտղոսի հավակնորդ անկման հետ, այլ նաև «Ֆերգիի ժամանակի» ավարտի հետ, որում «Կարմիր սատանաները» կանոնավոր կերպով վճռորոշ գոլեր էին խփում հանդիպումների վերջում։

Բազմաթիվ օրինակներից է 2009/2010 մրցաշրջանի մանչեսթերյան դերբիում Մայքլ Օուենի գոլը, որը նա խփեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեի 28-րդ վայրկյանին, մինչդեռ մրցավարը ավելացրել էր ընդամենը 4 րոպե։ Հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը հնչել էր 96-րդ րոպեի 58-րդ վայրկյանում:

Կարող է թվալ, որ սա լոկ մեկ իրադարձություն է, բայց «Յունայթեդի» արտոնյալ ռեժիմի բազմաթիվ ապացույցներն իսկապես համոզիչ են թվում: Այնուամենայնիվ, եթե ավելի ուշադիր նայենք հանդիպման ժամանակին, ապա եզրակացությունը շատ ավելի քիչ արդարացված է:

«Մանչեսթեր Սիթին» 90-րդ րոպեից վայրկյաններ առաջ հավասարեցրեց հաշիվը, իսկ գոլի տոնումը շարունակվեց գրեթե մեկ րոպե: Այնուհետև «Յունայթեդն» ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդերսոնին փոխարինեց Կարիկով: Այդ պատճառով Մարտին Աթկինսոնի՝ հանդիպման հիմնական ժամանակում 4 րոպե փոխհատուցելու որոշումը արդարացված էր։

Նույնիսկ եթե մրցավարը ցանկանում էր թույլ տալ խաղալ ուղիղ չորս րոպե, հանդիպման լրացուցիչ ընդհատումների ընդհանուր ժամանակը բավական էր, որպեսզի Օուենը խփեր վճռորոշ գոլը: Արդյունքում, ավելացված ժամանակի վերջին րոպեները, որոնցում անգլիացի հարձակվողը տոնում էր իր գոլը, անգամ «Սիթիի» օգտին էին: Ինչպես հաճախ է պատահում, նկարագրությունը միշտ չէ, որ համապատասխանում է օրվա իրադարձություններին։

«Ֆերգիի ժամանակը» արտահայտությունը, որը, հավանաբար, հորինել է The Guardian-ը, ֆենոմեն չէր դառնա, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» այդքան հմուտ չօգտագործեր ժամանակը հանդիպումների վերջում:

Ինչպես կարող է մարզչի՝ ռիսկի չգնալու որոշումն ազդել խաղավերջի վրա

Առաջատար թիմերն ունեն միանման հատկանիշներ. նրանք, որպես կանոն, իրենց մրցակիցներից առաջ են են անցնում հանդիպման վերջում, երբ գոլ խփելն ավելի արդյունավետ է: Այնուամենայնիվ, Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդն» ամենահաջողն էր այս առումով:

Մանկունիացիները Ֆերգյուսոնի օրոք առավել վտանգ էին ներկայացնում 80-րդ րոպեից հետո: Չնայած 80-րդ րոպեից հետո վաստակած միավորների թվով լավագույն միջին ցուցանիշի առկայությանը՝ նրանք դրանով չէին բավարարվում և վերջին րոպեներին խփած գոլերով ամրապնդում էին իրենց դիրքերը։

Պոտենցիալ ոչ-ոքիներից հետո հաղթանակներ տանելով և գրեթե պարտված հանդիպումներից ոչ-ոքիներ կորզելով՝ նրանք 80-րդ րոպեից սկսած հաջողությունների շնորհիվ վաստակած միավորների թիվն ավելացրին մոտավորապես 8 տոկոսով։ Նրանք դա ավելի տպավորիչ արեցին 2007/2008 մրցաշրջանից մինչև 2012/2013 խաղաշրջանի ավարտը, երբ Ֆերգյուսոնը հեռացավ:

Միայն «Արսենալը» կարող էր հավասարվել նրանց, բայց անհետևողական էր՝ կորցնելով մաքուր միավորներ դիմակայությունների վերջում: «Յունայթեդի» մնացած մրցակիցները խաղի վերջում ավելի քիչ ագրեսիվ մոտեցում էին ցուցաբերում՝ իրենց գործողություններն ավելի շատ կենտրոնացնելով արդեն վաստակած միավորները պահպանելու վրա։

«Յունայթեդի» այսքան ապշեցուցիչ խաղի պատճառը լոկ մեկը չէ։ Սըր Ալեքսը, հնարավոր է, ավելի շատ է ռիսկի դիմել, քան իր ժամանակակիցները կամ էլ թիմին մարզումների ժամանակ պատրաստել է խաղերի վերջում անհաջող իրավիճակներին տարբեր եղանակներով դիմակայելուն:

T-Cup-ը կամ «Ճնշման ներքո ստեղծագործական մտածողությունը» 2003 թվականի ռեգբիի աշխարհի գավաթի եզրափակիչում սըր Քլայվ Վուդվորթի թիմի հաղթական ելույթի հիմքը հանդիսացավ, որն ավարտվեց մի շարք թիմային գրոհներից հետո հանդիպման վերջին րոպեին Ջոնի Ուիլքինսոնի հաղթական գոլով։

Հնարավոր է, որ սըր Ալեքսը ևս մարզումներին մշակել է ծրագրեր, որոնք իր թիմին նախապատրաստել են առավելագույնի հասցնել կատարողականը ժամանակային ամենախիստ սահմանափակումների պայմաններում:

Բացի այդ, «Կարմիր սատանաներն» ունեին ամենաուժեղ պահեստայինների նստարանը։ Իր վերջին մրցաշրջանում Ֆերգյուսոնը կարող էր հույս դնել այնպիսի ֆուտբոլիստների վրա, ինչպիսիք են Խավիեր Էրնանդեսը, Դենի Ուելբեքը և վետերան Ռայան Գիգսը:

«Յունայթեդի» ամենահիշարժան գոլերից երկուսը խփվել են «Բավարիայի» դեմ 1998/99 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղում: Ե՛վ Թեդի Շերինգհեմը, և՛ Օլե Սուլշերը, ովքեր փոխարինման դուրս եկան այդ խաղում, գոլի հեղինակ դարձան անկյունային գծանշումից կատարած փոխանցումներից։

Եկեք պատմությունը մի կողմ թողնենք և նայենք այժմյան «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշներին, որոնք հստակ արտացոլում են թիմի արդյունքների անմիջական կախվածությունը մարզչի «ով» լինելուց: 

«Յունայթեդն» առանց Ֆերգյուսոնի 

Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաճախ էր խառնում այսպես կոչված առաջադեմ վիճակագրությունը, որն ընդգծում է թիմի դրական ցուցանիշները, հատկապես՝ օգտագործելով և՛ հարվածները, և՛ գոլերը գնահատելու համար առաջնությունում ակնկալվող միավորները:

Անարդարացիորեն, ոմանց համար վերը նկարագրված նվաճումները համարվում էին զուտ բախտի կամ պատահականության գործոն, նույնիսկ այն դեպքում, երբ վիճակագրական պատկերը հաստատուն էր մի քանի անընդմեջ մրցաշրջանների ընթացքում: Խաղադրույք կատարողները չպետք է անտեսեին այն փաստը, որ Պրեմիեր լիգայի ամենահաջողակ մարզիչն ազդեցություն ուներ այս արդյունքների վրա:

Թիմը կարող է մեծ կամ փոքր բարձունքների հասնել՝ պայմանավորված պատահական գործոններով, բայց հաջողակ կամ անհաջողակ մարզիչն անընդհատ կարող է անել մի բան, որը չեն կարող իր մրցակիցները:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո, Դևիդ Մոյեսի, Ռայան Գիգզի և Լուի վան Գալի օրոք, «Մանչեսթեր Յունայթեդն» անհետաքրքիր ռեկորդ սահմանեց խաղերի վերջին հատվածներում: Թիմը 80 րոպե խաղից հետո ուներ 88 պոտենցիալ միավոր, որը խաղի վերջում նվազում էր 9 տոկոսով՝ հասնելով 80 միավորի։

Սա կարող է ընկալվել որպես նշան, որ թիմի բախտը չի բերում, թեև շատ ավելի հավանական բացատրությունը կլինի Ֆերգյուսոնի բացակայությունը և նրա իրավահաջորդների ռիսկի չգնալը:

Բոլոր թոփ մարզիչներն իրենց մրցաշրջանների ընթացքում ունեցել են «Ֆերգիի ժամանակ» և, հավանաբար, արդարացիորեն: Սակայն, ամենայն հավանականությամբ, միայն ինքը՝ Ֆերգին, գիտեր, թե ինչպես լավագույնս օգտագործել այն: Խաղադրույք կատարողները պետք է պատկերացում ունենան այս կամ այն մարզչի մասին, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրա ֆուտբոլիստները հանդես գալու եզրափակիչ սուլիչին մոտ ժամանակահատվածում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք