Հարձակման գծի խաղացողների փոխարինումների ազդեցությունը Live բեթթինգի վրա
Հատկապես տպավորիչ է լինում, երբ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը գոլ է խփում։ Դա «սուպերփոխարինում» են անվանում, և այդ իրադարձությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում։
Բայց արդյո՞ք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները գոլ խփելու ավելի մեծ շանսեր ունեն, քան իրենց թիմակիցները, ովքեր խաղը սկսել են մեկնարկային կազմում: Այս հարցի պատասխանը կարող է կենսական նշանակություն ունենալ ֆուտբոլային խաղադրույքների համար։
Փոխարինման դուրս եկած հարձակվողները որոշ առավելություններ ունեն իրենց թիմակիցների համեմատ, ովքեր խաղացել են մեկնարկային սուլիչից սկսած.
– նրանք ավելի թարմ վիճակում են
– խաղադաշտ են դուրս գալիս հանդիպման այն հատվածում, երբ գոլ խփելն ավելի հեշտ
– խաղի ավարտին մոտ ֆուտբոլիստները հոգնում են, և դա ավելի շատ ազատ տարածություներ է ստեղծում խաղադաշտում
– թիմի մտադրությունները կարող են ավելի հարձակողական դառնալ
70-րդ րոպեին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը կխաղա հանդիպման ժամանակի միայն 26%-ը, սակայն վիճակագրության համաձայն՝ այդ ժամանակահատվածում խփվում է ընդհանուր գոլերի 33%-ը։ Միևնույն ժամանակ, եթե դա համեմատենք խաղի ժամանակի մեկնարկային 26%-ի հետ, ապա հանդիպման այս ժամանակահատվածում կստանանք ընդհանուր գոլերի միայն 22%-ը։
Փոխարինումները տեղի են ունենում մի շարք պատճառներով. խաղի ժամանակ ստացած վնասվածքներն ու կարմիր քարտերը մարզիչներին ստիպում են չնախատեսված փոխարինումներ կատարել: Այնուամենայնիվ, փոխարինումների ամենատարածված պատճառը խաղացողներ հոգնածությունն ու անարդյունավետությունն են։
Ինչպես ցույց է տալիս ստորև բերված աղյուսակը, փոխարինումների 80%-ը կատարվում է մեկ ժամ խաղից հետո: Միաժամանակ կարելի է պնդել, որ հանդիպման մինչև այդ հատվածը կատարված գրեթե բոլոր փոխարինումները հարկադրված են եղել։
Փոխարինումների մոդելներ
Ելնելով ստորև բերված աղյուսակից՝ մենք կարող ենք դատել պահպանողական միտումների մասին՝ կապված փոխարինված խաղացողների դիրքերի հետ:
Փոխարինման ամենատարածված տեսակը կիսապաշտպանի փոխարինումն է մեկ այլ կիսապաշտպանով. դա տեղի է ունենում երկու անգամ ավելի հաճախ, քան հաջորդ երկու ամենատարածված փոխարինումները՝ հարձակվողներին պաշտպաններով:
Փոխարինումների 40%-ը ենթադրում է որոշակի մարտավարական փոփոխություններ, քանի որ մի դիրքի խաղացողներին փոխարինում են մեկ այլ դիրքի ֆուտբոլիստներ: Եվ, ելնելով աղյուսակից, ամենից հաճախ այդ փոխարինումներն ուղղված են թիմի հարձակման գիծն ուժեղացնելուն։
Թիմի պոտենցիալ խնդիրները փոխելու համար կատարվող փոխարինումները գրեթե երկու անգամ ավելի հաճախ ներառում են հարձակվող խաղացողների դուրս գալը խաղադաշտ, ովքեր փոխարինում են իրենց պաշտպան թիմակիցներին: Կարելի է ենթադրել, որ նման մարտավարական փոփոխությունները կապված են ավելի շատ գոլեր խփելու մտադրության հետ, սակայն մրցակիցը կարող է նաև ինքնուրույն արձագանքել դրան և որոշակի ճշգրտումներ կատարել խաղի մեջ։
Բացի այդ, թիմը, որն ուժեղացնում է իր հարձակման գիծը մեծ թվով խաղացողներով, ավելի խոցելի է դարձնում սեփական դարպասը:
Ու թեև մեզ համար դժվար է որոշել մեկ փոխարինման ազդեցության չափը հանդիպման ելքի վրա, մենք կարող ենք հետևել իրադարձությունների ընթացքին, որոնք հաջորդում են հարձակողական խաղացողների փոխարինմանը։
Արդյոք հարձակման խմբի խաղացողների փոխարինումներն ազդո՞ւմ են խաղի վրա
Յուրաքանչյուր թիմ իր պահեստայինների նստարանին ունի տարբեր մակարդակի կարողությունների խաղացողներ: Հետևաբար, եթե հարձակողական փոխարինումներն արդյունավետ են, կարելի է ենթադրել, որ դա ավելի հաճախ տեղի կունենա ուժային մեծ տարբերություն ունեցող թիմերի միջև խաղերում:
2012/2013 մրցաշրջանում անգլիական չորս մեծ թիմերը՝ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», հարձակողական փոփոխություններ են կատարել աղյուսակի ստորին հատվածում գտնվող թիմերի դեմ անցկացրած 40 հանդիպումներում։ Ահա մի քանի վիճակագրություն.
– Միջինում փոխարինումները տեղի են ունեցել 69-րդ րոպեին, իսկ հարձակողական ֆուտբոլիստների միջին ժամանակը խաղադաշտում կազմել է 26 րոպե
– Նման փոխարինումների գրեթե 3/4-ը կիսապաշտպանին նոմինալ հարձակվողով փոխելն է
– Փոխարինումների 50 %-ից պակաս դեպքերում դրանք բերել են գոլի․ 24 գոլ նշված 40 խաղում
– Մրցակիցներն աչքի են ընկել այդ խաղերի 27.5 %-ում
– Թիմը, որը հարձակողական բնույթի փոխարինում է կատարել, դեպքերի 35 %-ում մրցակցից ավելի շատ է գոլ խփել
Առաջին հայացքից կարելի է ասել, որ հարձակողական փոխարինումները տալիս են իրենց պտուղները։ Այնուամենայնիվ, մենք հեշտությամբ կարող ենք հաշվարկել, թե ինչպիսին են եղել հանդիպման վերջին հատվածներում թիմի գոլ խփելու հնարավորությունները, եթե օգտագործենք վիճակագրությունը և պրեմատչ գործակիցները: Նկատենք, որ այս տվյալները հաշվի չեն առնում այնպիսի երևույթը, ինչպիսին փոխարինումն է, սակայն հավաքված արդյունքներից և գործակիցներից երևում է, որ արդյունքները գրեթե համապատասխան են։
Օրինակ, եթե մոդելավորեինք այս 40 հանդիպումներից այն հատվածները, երբ կատարվել են հարձակողական փոխարինումները, և դրանց ավելացնենք այս խաղերից եղած նախախաղային սպասելիքները, ապա կստանայինք 25 խփած և 11 բաց թողած գոլ: Փաստացի արդյունքը եղել է 24 խփած և 11 բաց թողած գնդակ։
Ուստի, ըստ այս տվյալների, հարձակողական մեկ փոխարինումն առանձնապես չի ազդում հանդիպման ելքի վրա՝ երկու կողմերի համար էլ։ Գոլերն ավելի հաճախ խփվում են լավագույն թիմերի կողմից, քանի որ նրանք կարգով գերազանցում են մրցակցին, և գոլերի ակնկալիքն աճում է խաղի ընթացքում:
Ի՞նչ է սա նշանակում լայվ խաղացողների համար
Միջինում հարձակողական փոխարինումները, որոնք կատարվել են հանդիպման վերջին 20 րոպեի կամ մոտավորապես այդքան հատվածի ընթացքում, ոչ մեծ ազդեցություն ունեն թիմի գոլ խփելու շանսերի վրա, կամ դա ընդհանրապես բացակայում է։
Հետևաբար, եթե դուք համարում եք, որ թիմի գոլ խփելու շանսերը փոխվել են հարձակողական փոխարինման արդյունքում, դա՝ որպես կանոն, սուբյեկտիվ գերագնահատում են համարվում։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: