Չեմպիոնների լիգայի ֆավորիտները կիսաեզրափակիչ փուլից առաջ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերից հետո բուքմեյքերները թարմացրել են չեմպիոնության վերաբերյալ գործակիցները։
Ըստ բուքմեյքերների՝ ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտը շարունակում է մնալ մրցաշարի 14-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Իսպանական թիմի հաղթանակի դեպքում կաշխատի 2․40 գործակցով խաղադրույք։
Ֆավորիտների թվում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիան»։ Ֆրանսիական թիմի չեմպիոնության դեպքում կաշխատի 3․50, մյունխենյան թիմի դեպքում՝ 3․75 գործակցով խաղադրույք։ Դորտմունդի «Բորուսիայի» չեմպիոնության գործակիցը 10․00 է։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ապրիլի 30-ին «Բավարիան» կընդունի Մադրիդի «Ռեալին», մայիսի 1-ին «Բորուսիան» Դորտմունդում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 7-8-ին։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: