Ինչպես խաղադրույքներ կատարել խաղից դուրս վիճակների վրա
Օֆսայդը կամ «խաղից դուրս վիճակը» ֆուտբոլային 12 հիմնարար կանոններից մեկն է, որն ի հայտ է եկել հենց խաղի հետ մեկտեղ: Առաջին խաղից դուրս վիճակն արձանագրվել է 1866 թվականին Չարլզ Էլքոկի կողմից։ Ճակատագրի հեգնանքով, հենց Էլքոկն է նախաձեռնել ֆուտբոլում օֆսայդի կանոնի ներդրումը: Այնուամենայնիվ, մենք այստեղ չենք հավաքվել պատմության դասերի համար։
Ինչո՞ւ են օֆսայդների վրա խաղադրույքները հետաքրքիր սկսնակ և փորձառու խաղացողներին
Վիճակագրության վրա խաղադրույքները դարձել են բուքմեյքերական լայնույթի անբաժանելի մասը։ Օֆսայդի վրա խաղադրույքն ունի երկու կողմ․ մեկը սկսնակների համար է, մյուսը՝ փորձառու խաղացողների:
Սկսնակներ․
- Նոր զգացողություններ (խաղադրույքի նոր տեսակ, նոր էնդորֆիններ)
- Լայնույթում ոչ բարձր գործակիցներ (սովորաբար բուքմեյքերները խաղում օֆսայդների համար սահմանում են 1,5-ից — 4)
- Կոգնիտիվ ծուղակ (առանց խաղադրույքի հանդիպումը դիտելիս թվում է, որ շատ օֆսայդներ են եղել)
Փորձառու խաղացողներ․
- Սմոլ-մարկետ (բուքմեյքերները դեռ 100 տոկոսով չեն ուսումնասիրել շուկան)
- ԲԳ-ի վերլուծաբանի սխալի դեպքում բարձր գործակից որսալու հնարավորություն։
Բնականաբար, «խաղից դուրս» իրավիճակի խաղադրույքների լիմիտները, որպես փոքր շուկայի, ցածր են: Սովորաբար այդ գումարները տատանվում են 5000-ից 35000 ռուբլիի սահմանում:
Որտե՞ղ կարելի է խաղադրույք կատարել օֆսայդների վրա, և որտե՞ղ է լավագույն լայնույթը
Օֆսայդների վրա խաղադրույքները նորություն չեն բուքմեյքերների համար։ Շուկայի գրեթե բոլոր առաջատարները լավագույն հանդիպումների լայնույթում առաջարկում են վիճակագրության այս բաժինը, իսկ որոշները պատրաստ են նման խաղադրույքներ ընդունել նաև լավագույն առաջնությունների ամենօրյա խաղերի վրա: «Խաղից դուրս» վիճակի համար խաղադրույքները ստանդարտ են.
- Ելք (Հ1 – Х – Հ2)
- Խաղակեսերի ելք
- Ֆորաներ
- Տոտալներ
- Անհատական տոտալներ
- Օֆսայդների կենտ/ զույգ
- Ով առաջինը/վերջինը կհայտնվի խաղից դուրս վիճակում
Մենք իմաստ չենք տեսնում թվարկել այն բոլոր բուքմեյքերական գրասենյակները, որոնք պատրաստ են խաղադրույքներ ընդունել օֆսայդների վրա (ավելի հեշտ է ասել՝ որտեղ դրանք չկան)։ Սակայն երկար ցանկում աչքի է ընկնում 1хСтавка-ն։
Անգլիայի գավաթի ստանդարտ հանդիպման համար 1хСтавка-ն պատրաստ է տրամադրել գրեթե 200 տարբեր խաղադրույք օֆսայդների վերաբերյալ
- 13 մարկետ տոտալների համար
- 11 մարկետ՝ ֆորաների համար
- 7 մարկետ՝ անհատական տոտալների համար
- կոմբինացված խաղադրույքների 6 տարատեսակ
- 5 րոպե ինտերվալում օֆսայդների վրա խաղադրույքներ
Որքան վառ ֆուտբոլային հանդիպում է, այնքան շատ օֆսայդի վերաբերյալ խաղադրույքներ կան նաև այլ բուքմեյքերների լայնույթում։
Ինչպե՞ս են բուքմեյքերները հաշվարկում օֆսայդների վրա խաղադրույքները
Վիճակագրության ցանկացած տեսակի, այդ թվում՝ օֆսայդների վրա խաղադրույք կատարելուց առաջ ամենակարևոր հարցը, նման խաղադրույքների հաշվարկման կանոններն են: Նախքան նախընտրելի խաղադրույքի վրա սեղմելը, ավելի լավ է ծանոթանալ բուքմեյքերական ընկերության կանոններին: Երեք կետ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
- Աղբյուրը, որտեղից վերցվում է վիճակագրությունը
- Այլընտրանքային աղբյուրներ, եթե հիմնականում չկա ինֆորմացիա
- Արդյոք ուշադրություն են դարձվում հանդիպումների տեսահեռարձակումներին
Բուքմեյքերները սովորաբար օգտագործում են առաջնության պաշտոնական էջերը՝ օֆսայդների վրա խաղադրույքները հաշվարկելու համար: Այնուամենայնիվ, նույնիսկ նման կայքերում կան սխալներ (սա հազվադեպ երևույթ չէ): Խաղացողը պետք է հասկանա, թե արդյոք արժե ընդհանրապես գրել աջակցության ծառայությանը՝ ցույց տալով խաղադրույքները ստուգելու որոշ այլընտրանքային աղբյուրներ:
Իմ պրակտիկայից օրինակ
Ռուսաստանի Սուպերգավաթի «Լոկոմոտիվ» – «Կռիլյա Սովետով» հանդիպմանը խաղադրույք եմ կատարել «տոտալ շատ» օֆսայդների վրա։ Դրվագներից մեկում մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով տուգանային էր նշանակել, սակայն ֆուտբոլիստները գնդակը շատ արագ խաղարկեցին ու ոչ այն կետից, որտեղ տեղի էր ունեցել խախտումը։ Արդյունքում, օֆսայդը չէր ընդգրկվել պաշտոնական վիճակագրության մեջ։
Օգնեց հանդիպման տեսահեռարձակումը։ Այն ներկայացրի բուքմեյքերին (Марафон), նշեցի րոպեն, որում տեղի էր ունեցել դրվագը։ Կես ժամ անց խաղադրույքը հաշվարկեցին հաղթած։
VAR-ի ներդրման հետ կապված պետք է հստակեցնել ևս մեկ կետ. գլխավոր մրցավարի սուլիչից հետո կատարած տուգանային հարվածը և ձեռքը վեր բարձրացրած շարժումը խաղից դուրս է համարվում:
Եզրային մրցավարը կարող է բարձրացնել դրոշակը, բայց եթե գլխավոր մրցավարը չի դադարեցրել հանդիպումը, ապա նման օֆսայդը վիճակագրության մեջ չի ներառվում:
Դուք կարող եք բողոքել բուքմեյքերական գրասենյակին, եթե ունեք տվյալներ հեղինակավոր ռեսուրսներից, ինչպիսիք են espn.com-ը, whoscored.com-ը:
Սովորաբար որքա՞ն օֆսայդ է լինում խաղերում
Տեսությունից անցում կատարենք պրակտիկային։ Սովորաբար քանի՞ օֆսայդ է լինում հանդիպումներում: Այս հարցին կպատասխանի Վենչժոուի (Չինաստան) Ֆիզիկական կուլտուրայի և առողջության դպրոցի չինացի գիտնական Յանգկինգ Չժաոյի «Օֆսայդների միտումները եվրոպական թոփ-5 առաջնություններում» ուսումնասիրությունը»: Տվյալների բազա – 10 մրցաշրջան՝ սկսած 2009/2010 մրցաշրջանից։
Վերջին 10 մրցաշրջանների ընթացքում միջինում մեկ խաղում գրանցված օֆսայդների թիվն անշեղորեն նվազել է թոփ-5 լիգաներից և բոլորում: Միևնույն ժամանակ, վերջին վեց տարում զգալիորեն ավելի քիչ են խաղից դուրս վիճակները, քան հետազոտության առաջին 4 մրցաշրջաններում։
VAR-ի ներդրումից հետո պատկերն աստիճանաբար հարթվում է։
Եվրոպայի թոփ-5 լիգաների և ՌՊԼ-ի մեկ խաղում օֆսայդների միջին քանակի մասին տվյալներ
2020/21 | 2021/22 | |
ԱՊԼ | 3,42 | 3,42 |
Լա լիգա | 4,02 | 4,06 |
Ա սերիա | 3,79 | 3,57 |
Բունդեսլիգա | 3,96 | 4,00 |
Լիգա 1 | 2,72 | 3,21 |
ՌՊԼ | 3,34 | 3,35 |
Նշված բոլոր առաջնություններում խաղից դուրս վիճակների միջին թիվը մեկ խաղում միջինը եղել է 3-4 օֆսայդի մակարդակում: Հենց այս թվերի վրա պետք է կենտրոնանաք այս վիճակագրության վրա խաղադրույք կատարելիս:
Սակայն միջին վիճակագրությունը լավագույն օգնականը չէ խաղադրույքներ կատարելու համար։
Հիշե՛ք․
Խաղադրույքը հոբբի է։ Սակայն նույնիսկ ամենասիրելի հոբբիում պետք է լինել լավագույնը։
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: