Խմբագրության ընտրանի

Այս բաժնում հայտնվում են համեմատաբար կարեւոր եւ հետաքրքիր նյութերը, որոնք, ըստ մեր կայքի խմբագրության, արժանի են  կայքում ունենալ իրենց առանձին տեղը: Սովորության համաձայն՝ այստեղ են հայտնվում բուքմեյքերական բիզնեսի մասին լուրեր, գնահատականների փոփոխության մասին տեղեկություններ, բացառիկ հարցազրույցներ եւ վերլուծական հոդվածներ:

Ցանցով Ցանկով
Բուքմեյքերներ. Անջելինա Ջոլիի ընկերը դառնալու ՔՈ շանսերը 0.2% են
Բուքմեյքերներ
Բուքմեյքերներ. Անջելինա Ջոլիի ընկերը դառնալու ՔՈ շանսերը 0.2% են

Բուքմեյքերները խաղադրույք են ընդունում Ջոլիի նոր ընկերոջ վերաբերյալ Անջելինա Ջոլիի սրտի համար «պայքարի» ֆավորիտը, համաձայն Paddy Power ԲԿ-ի գնահատականների, դերասան Բրեդլի Կուպերն է, ով հայտնի է «The Hangover», «Silver Linings Playbook», «Limitless» ֆիլմերով: Ջոլիի բոյֆրենդը դառնալու նրա շանսերը 9% են (11.0 գործակից): Այդուհանդերձ, վերլուծաբանների այս ընտրությունը մեկնաբանելը բավական բարդ է: Հայտնի է, որ Կուպերը նախորդ տարվանից հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ, ով մինչ այդ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին էր: Բայց, հնարավոր է, Paddy Power-ում ինչ-որ բան գիտեն: Ֆավորիտների եռյակում են Մայքլ Ֆասսբենդերը (13,0 կամ 8%) և «Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը  (15,0 կամ 7%), ով, ի դեպ, Ջոլիից 11 տարի…

Մերի Գրիգորյան (Vivaro). Պիտի մաքսիմալ անկեղծ լինես հաճախորդի հետ, ապրես նրա խնդրով
Հարցազրույց
Մերի Գրիգորյան (Vivaro). Պիտի մաքսիմալ անկեղծ լինես հաճախորդի հետ, ապրես նրա խնդրով

Մերի Գրիգորյան. Ամենակարևորը համբերատար լինելն է — 24 ժամ, 7 օր. հե՞շտ է նման գրաֆիկով աշխատանքը կառավարելը: — Երբ ճիշտ ես կոորդինացնում աշխատանքդ, հստակ գիտես ինչ ես անում, կարծում եմ՝ այո: Ունեմ երկու օգնական՝ և առաջին, և երկրորդ հերթափոխերում, ովքեր վերահսկում են աշխատանքը, ում օգնությամբ կարողանում եմ այդ ամենից պատվով դուրս գալ: — Սպասարկում եք լայվ-չաթով, մեյլով, հեռախոսով և սկայպով: Նման ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար որքա՞ն աշխատակից է պետք: — Այս պահին ունենք 38 աշխատող, բայց դեռ ընդլայնում ենք բաժինը: Ընկերությունը մեծանում է, աճում է, հետևաբար, նոր կադրերի կարիք ենք ունենում: — Արտասահմանի համար գործող VBet-ում սպասարկում եք 12 լեզվով: Մի՞թե այդքան լեզուներն…

Բուքմեյքերներ. «Բարսելոնան» 2016/17թթ. մրցաշրջանի ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է
Նորություններ
Բուքմեյքերներ. «Բարսելոնան» 2016/17թթ. մրցաշրջանի ՉԼ-ի գլխավոր ֆավորիտն է

«Բարսելոնայի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 4,33 գործակցով Համաձայն William Hill ԲԿ-ի սահմանած գործակիցների՝ մրցաշարի նոր մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է: Խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «կապտանռնագույնները» 21-րդ դարում 5-րդ անգամ կնվաճեն ՉԼ-ի տիտղոսը, կարող եք 4,33 գործակցով: Ֆավորիտների եռյակը ձևավորել են Կառլո Անչելոտիի «Բավարիան» (5,0) ու մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» (6,0): Թուրինի «Յուվենթուսի» շանսերը գնահատվում են 12,0 գործակցով, իսկ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացող «Ման. Սիթիի» չեմպիոնության վրա կարող եք խաղադրույք կատարել 13,0-ով: Այն բանի հավանականությունը, որ «Աթլետիկոն» վերջապես կնվաճի բաղձալի գավաթը, գնահատվում է 15,0 գործակցով: Բուքմեյքերները նույնքան են գնահատում նաև «ՊՍԺ»-ի չեմպիոնական շանսերը, որն այժմ գլխավորում է…

Vivaro-ն հաղթած է համարում Միհրան Հարությունյանի վրա կատարած խաղադրույքները
Նորություններ
Vivaro-ն հաղթած է համարում Միհրան Հարությունյանի վրա կատարած խաղադրույքները

Vivaro-ն ևս համարում է, որ չեմպիոնը Միհրանն է Vivaro բուքմեյքերական ընկերությունը հաղթած է համարում Ռիոյի օլիմպիական խաղերում երեկ կայացած մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանի վրա կատարած բոլոր խաղադրույքները: Vivaro-ն այդ որոշումը բացատրում է նրանով, որ ընկերությունում ևս կարծում են, որ գոտեմարտում հաղթել է մեր ըմբիշը: Այդպիսով, Միհրան Հարությունյանի չեմպիոնության վրա խաղադրույք կատարած բոլոր անձինք կստանան իրենց հաղթած գումարները: Հիշեցնենք, որ երեկ Միհրանը եզրափակչում մրցավարների ակնհայտ կողմնապահության շնորհիվ պարտվեց սերբ Շտեֆանեկ Դավորին և դարձավ օլիմպիական փոխչեմպիոն:

«Գտիր քո պոկեմոնին». Europefootball-ը նույնպես անտարբեր չանցավ Pokémon Go խաղի կողքով
Նորություններ
«Գտիր քո պոկեմոնին». Europefootball-ը նույնպես անտարբեր չանցավ Pokémon Go խաղի կողքով

Այսուհետ Պոկեմոն բռնելը նաև գումար աշխատելու միջոց է Europefootball բուքմեյքերի կազմակերպած մրցույթի կանոնները հետևյալն են. 1․ Հավանել (Like), Կիսվել (Share) այս գրառմամբ Public եղանակով 2․ Ներբեռնել Պոկեմոն Գո (Pokemon Go) հավելվածը ձեր սմարթֆոնի մեջ 3․ Europefootball բուքմեյքերական կետերում կամ կետերի տարածքում փնտրել, գտնել և բռնել Պոկեմոնին 4. Բռնելու ընթացքում լուսանկարել հայտնաբերված Պոկեմոնին՝ Europefootball բուքմեյքերական կետի ներսում կամ ֆոնի վրա 5․ Ներբեռնել բռնված Պոկեմոնի լուսանկարը Ֆեյսբուք սոցիալական ցանց՝ ‪#‎efupokemon‬ հեշթեգով, բռնման վայրով (թե ո՞ր բուքմեյքերական կետում է բռնվել Պոկեմոնը) և գրել հաղորդագրություն efubet.am Ֆեյսբուքյան էջին 6․ Ակտիվացնել Ձեզ նամակ գրելու հնարավորությունը, որպեսզի կազմակերպիչը կարողանա պատասխան հաղորդագրությամբ տեղեկացնել շահած գումարի չափի մասին՝ համաձայն կցված ցուցակի…

Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով
Բիզնես
Արմեն Սուքիասյան (Vivaro). Հայկական ակումբների հետ հնարավոր է համագործակցել ոչ կոմերցիոն ֆորմատով

Սուքիասյան. Vivaronews-ը գլոբալ համագործակցություն է պատրաստում հայկական ակումբների հետ — Վերջին շրջանում եվրոպական բազմաթիվ ակումբներ սկսել են համագործակցել բուքմեյքերական ընկերությունների հետ: Ինչո՞վ է պայմանավորված բուքմեյքերների կողմից նման մեծ ուշադրությունը ֆուտբոլային ակումբների նկատմամբ: -Զուտ մարքեթինգային քայլ է, գրեթե վստահ եմ, ոչ մի ավել բան: Համենայն դեպս, թիրախային մասսայի՝ ֆուտբոլ դիտողների ներգրավման համար, գովազդային լավ հարթակ է: Նման համագործակցությունն ընդամենը գովազդային հարթակի ձեռքբերում է՝ լինի թիմի մարզաշապիկների վրա, թե խաղադաշտի բաններների, մեծ հաշվով, տարբերություն չկա: Պարզապես այդպես գրավում են հենց ֆուտբոլ դիտողների ուշադրությունը: Vivaro-ն նույնպես անմասն չի մնացել այդ ամենից: Մենք այս պահին ֆինանսավորում ենք Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերի ուղիղ հեռարձակումները: Ոչ…

Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլը» 26 տարի անց կրկին չեմպիոն կդառնա
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. «Լիվերպուլը» 26 տարի անց կրկին չեմպիոն կդառնա

Գաղտնիք չէ, որ անգլիական թիմերը գերադասում են հաղթել ազգային առաջնությունում, քան, օրինակ, Եվրոպա լիգայի խաղարկությունում: Հայտնի է նաև, որ Անգլիայի ուժեղագույն թիմերը մրցաշրջանի ընթացքում հանդես են գալիս միանգամից ոչ թե երեք, այլ չորս խաղարկություններում՝ ԱՊԼ, Անգլիայի գավաթ, Լիգայի գավաթ, եվրագավաթներ: Նման դաժան փորձության նախորդ մրցաշրջանում հանդիպեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով թիմը գլխավորել էր հոկտեմբերին: Նրան հաջողվեց եզրափակիչ հասնել Եվրոպա լիգայի և Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկություններում, բայց երկու դեպքում էլ հաղթելու համար մի փոքր չհերիքեց: Դրա հիմնական պատճառներից մեկը, կարծում եմ, հենց ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունն էր: Մերսիսայդցիները երկար ժամանակ խաղում էին երեք օրը մեկ պարբերականությամբ, ինչը ֆուտբոլիստներին լիովին հանգստանալու…

Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» կդառնա Լա լիգայի հաղթող
Խմբագրության կանխատեսումները
Սպորտային խաղադրույքներ. «Ռեալը» կդառնա Լա լիգայի հաղթող

«Բարսելոնա»  Լուիս Էնրիկեի թիմը թարմության կարիք ուներ, ինչն էլ արեց ակումբի ղեկավարությունը։ Թիմը բավական երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներով է համալրվել, սակայն այդ գնումներն ունեն ապագայի ենթատեքստ ու հեռանկար։ Կատալոնական ակումբը չունի MSN հարձակվողական եռյակին արժանի փոխարինող, ով մտնելով խաղադաշտ՝ ինչ-որ բան կարող է փոխել։ Իսկ նրանցից մեկի վնասվածք ստանալու դեպքում «Բարսելոնան» կարող է խնդրի առաջ կանգնել: Տրանսֆերային պատուհանը դեռ ավարտված չէ, և մենք չենք կարող վերջնական ենթադրություններ անել, բայց այս պահի դրությամբ «Բարսելոնան» չունի այն կազմը, որով կարող է պայքարել միանգամից երեք ճակատով։ Այդ երիտասարդներին փորձ է պետք, ինչն էլ պահանջում է ժամանակ։ Նրանցից որպես փորձառու միայն կարելի է նշել Սամուել…

Տարօրինակ խաղեր. օգոստոսի 8-14
Նորություններ
Տարօրինակ խաղեր. օգոստոսի 8-14

Տարօրինակ խաղեր. օգոստոսի 8-14 VBet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն. Թենիս 1. Մալիշեվ Մ. — Մալիշեվ Ա. 09.08.2016 ITF Մինսկ/ԲԼՌ (տղմ.) Ալեքսանդր Մալիշեվը հաղթել է Մաքսիմ Մալիշեվին 6:4, 6:3 հաշվով: Թրեյդերների կասկածն են առաջացրել երկրորդ սեթում և ողջ խաղում նրա հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 2. Օլիվետտի Ա./Սիդորենկո Ա. — Բետով Ս./Իվաշկա Ի. 10.08.2016 ATP Challenger Պորտորոժ/ՍԼՈ Սերգեյ Բետովը և Իլյա Իվաշկան հաղթել են Ալբանո Օլիվետտիին և Ալեքսանդրա Սիդորենկոյին երկու սեթում՝ 6:2, 6:3: Թրեյդերներին կասկածելի են թվացել երկու սեթում նրանց հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 3. Դե Վալկ Ռ. Ս./Սելս Յ. — Օտոմ Մ./Ֆոլի Ա. 11.08.2016 ITF Էյփեն/ԲԵԼ (տղմ.) Ռոյ Սարուտ դե Վալկը և…

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. Vivaro-ն բարձր գործակիցներով հատուկ խաղադրույքներ է առաջարկում
Նորություններ
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. Vivaro-ն բարձր գործակիցներով հատուկ խաղադրույքներ է առաջարկում

Հանդիպման ընթացքում խաղադաշտում երկրպագուի՝ Պոկեմոն բռնելու հավանականությունը գնահատվում է 999,0 գործակցով Pokémon Go հեռախոսային խաղը կարճ ժամանակահատվածում մեծ տարածում գտավ: Այսօր դրանով հետաքրքրված են նաև բուքմեյքերները: Vivaro-ն ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի «Ռեալ» — «Սևիլիա» հանդիպման և հեռախոսային խաղի հետ կապված հետաքրքիր խաղադրույք է առաջարկում: Այն բանի հավանականությունը, որ երկրպագուն խաղի ընթացքում խաղադաշտում պոկեմոն կբռնի, հայկական բուքմեյքերը գնահատում է 999,0 գործակցով: Արժե փոքր գումարով ռիսկի դիմել: Եվս մեկ արտասովոր խաղադրույք: 777,0 գործակցով է գնահատվում այն բանի հավանականությունը, որ հանդիպման ընթացքում կգողանան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ահա բուքմեյքերի առաջարկած մյուս հատուկ խաղադրույքները. Խաղադաշտ կմտնի մերկ երկրպագու — 100,0 Դարպասապահը գոլ կխփի — 55,0 Խաղը ուժեղ…

Ռոբերտ Գասպարյանը համալրեց «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետների թիմը
Կայքի նորություններ
Ռոբերտ Գասպարյանը համալրեց «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետների թիմը

Ռոբերտ Գասպարյանը կանխատեսումներ կանի նաև Օլիմպիական խաղերի վերաբերյալ «ԲՌ»-ի ընթերցողներին Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումները հասանելի կլինեն տեքստային ֆորմատով: Ռոբերտ Գասպարյանը հեռուստատեսությունում եղել է դեռ մանկուց: Որպես լրագրող և հաղորդավար՝ նա սկսել է աշխատել 2000 թվականին՝ «Երևան» հեռուստաընկերությունում: Աշխատել է նաև «Հայ TV», «Երկիր Մեդիա» ալիքներում: 2011-2013 թթ. «Արմնյուզ»-ում եղել է մարզական լուրերի մեկնաբան, ինչպես նաև վարել է «Չեմպիոն» հաղորդաշարը: 2013-ից Հանրային հեռուստաընկերությունում է, որտեղ նույնպես մարզական լուրերի մեկնաբան է, ինչպես նաև վարում է «Լրացուցիչ ժամանակ» հաղորդումը:

Տարօրինակ խաղեր. հուլիսի 18 — 31
Տարօրինակ խաղեր
Տարօրինակ խաղեր. հուլիսի 18 — 31

Տարօրինակ խաղեր. հուլիսի 18 — 31 VBet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն. Թենիս 1. Հիրս Ս. — Չադլի Ա. 25.07.2016 ITF Նադոր/ՄԱՐ (տղմ.) Սիմոհամեդ Հիրսը երեք սեթում հաղթել է Ամինա Չադլիին (6:2, 3:6, 6:1): Թրեյդերներին կասկածելի են թվացել առաջին և երկրորդ սեթերի երրորդ գեյմերում Հիրսի հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 2. Էվիյկ Չ. — Վեսելովա Ա. 28.07.2016 ITF Սավիտայպալե/ՖԻՆ (տղմ.) Չայեննա Էվիյկը հաղթել է Անաստասիա Վեսելովային 6:4, 6:3 հաշվով: Թրեյդերների կասկածանքն են առաջացրել առաջին սեթի վեցերորդ գեյմում ռուս թենիսիստուհու հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 3. Տեյշեյրա Մ. — Գրենդոն Դիաս Կ. 30.07.2016 ATP Challenger Liberec/ՉԵԽ (տղմ.) Challenger սերիայի մրցաշարի առաջին որակավորման փուլում Մաքսիմ Տեյշեյրան հաղթել է Քրիստոբալ…

Ընտրյալների հավաքականը. Ինչպես էին խաղադրույք կատարում Պորտուգալիայի վրա Հայաստանում
Նորություններ
Ընտրյալների հավաքականը. Ինչպես էին խաղադրույք կատարում Պորտուգալիայի վրա Հայաստանում

Պորտուգալիայի չեմպիոնությունը հայ բուքմեյքերին լուրջ վնասներ չի պատճառել Եվրո 2016-ի ճանապարհին նաև Հայաստանում. պորտուգալացիների անցած ուղին Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ կապված հուշեր ունենք դեռ 2015-ից, երբ, ընդգրկված լինելով որակավորման փուլի I խմբում, Ֆերնանդու Սանթուշի թիմը երկու անգամ հանդիպեց Հայաստանի հավաքականին: Պորտուգալիայում Բեռնար Շալանդի գլխավորությամբ մեր թիմը պարտվեց 0:1 հաշվով, իսկ Երևանում կայացած խաղը բավական դրամատիկ ստացվեց: Մարկոս Պիզելին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց մեր հավաքականին, այնուհետև Քրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ հեղինակեց: Հրայր Մկոյանը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը՝ 2:3: Հայաստան — Պորտուգալիա խաղի վիճակագրությունը Վստահ հաղթահարելով որակավորումը՝ Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Եվրո 2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Վիճակահանության արդյունքում թիմն Իսլանդիայի, Հունգարիայի…

Աբրահամ — Լիհաուգ. Vivaro-ն խաղադրույք է ընդունում «Արթուր արքայի»՝ զինվորական համազգեստով ռինգ դուրս գալու վրա
Նորություններ
Աբրահամ — Լիհաուգ. Vivaro-ն խաղադրույք է ընդունում «Արթուր արքայի»՝ զինվորական համազգեստով ռինգ դուրս գալու վրա

Բուքմեյքերներ. Աբրահամը բացահայտ ֆավորիտ է Թիմ-Ռոբին Լիհաուգի դեմ մենամարտում Արթուր Աբրահամը Ռամիրեսից կրած վերջին պարտությունից հետո մարտական է տրամադրված: Բուքմեյքերները 36-ամյա հայ բռնցքամարտիկին համարում են ակնհայտ ֆավորիտ: Vivarobet-ը «Արթուր արքայի» հաղթանակի հավանականությունը գնահատում է 1,037 գործակցով, ոչ-ոքիի և Լիհաուգի հաղթանակինը՝ նույն՝ 23,0 գործակցով: Բացի այդ, հայկական բուքմեյքերական ընկերությունը առաջարկում է մի շարք զվարճալի ու հետաքրքիր խաղադրույքներ, որոնց գործակիցները բավական բարձր են: Օրինակ, Մայք Թայսոնի հայտնի «հնարքի»՝ ականջ կծելու հավանականությունը գնահատվում է 125,0 գործակցով: Լիհաուգի՝ Աբրահամի ականջը կծելու վրա կարելի է խաղադրույք կատարել 250,0 գործակցով: Այն բանի հավանականությունը, որ մենամարտի ընթացքում բռնցքամարտիկներից մեկի ծնոտը կկոտրվի, գնահատվում է 90,0 գործակցով: Հիշու՞մ եք, Արթուրի հետ մենամարտերից մեկի ժամանակ նման…

Տարօրինակ խաղեր. հունիսի 27 — հուլիսի 10
Նորություններ
Տարօրինակ խաղեր. հունիսի 27 — հուլիսի 10

Տարօրինակ խաղեր. հունիսի 27 — հուլիսի 10 VBet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն. Ֆուտբոլ 1. «Լոկոմոտիվ» Պլովդիվ — «Սիվ Համեգան» 08.07.2016 Ընկերական հանդիպում Պլովդիվյան «Լոկոմոտիվը» պարտվել է Իրանի «Սիվ Համեգան» թիմին 0:2 հաշվով: Թրեյդերները կասկածելի են համարել իրանցիների հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 2. «Արենդալ» — «Մոսս» 09.07.2016 Նորվեգիա. 2-րդ դիվիզիոն, 4-րդ խումբ Նորվեգիայի երկրորդ դիվիզիոնի չորրորդ խմբի 14-րդ տուրի այս խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Մասնագետներին տարօրինակ են թվացել խաղադրույքները, որ հանդիպման երրորդ գոլը կխփի «Արենդալը»: Թենիս 1. Ջուսթինո Լ. — Ժուան Ռ. 10.07.2016 ITF Բուրժ-ան-Բրես/ՖՐԱ (տղմ.) Իտալացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում Ռոմեն Ժուանին հաղթել է 6:4, 6:2 հաշվով: Թրեյդերներին կասկածելի են թվացել երկու սեթում…

Առաջին հայաստանցի ֆուտբոլիստն Անգլիայում. Europefootball-ը խաղադրույքներ է ընդունում Մխիթարյանի ելույթների վերաբերյալ
Նորություններ
Առաջին հայաստանցի ֆուտբոլիստն Անգլիայում. Europefootball-ը խաղադրույքներ է ընդունում Մխիթարյանի ելույթների վերաբերյալ

Քանի՞ գոլ կխփի Մխիթարյանը 2016/17 թթ. մրցաշրջանում Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չորս տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեր հայրենակիցն արժանացել է «կարմիր սատանաների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրությանը՝ նախորդ մրցաշրջանում դառնալով 23 գոլի և 32 արդյունավետ փոխանցման հեղինակ: Europefootball բուքմեյքերական ընկերությունը շնորհավորել է Հենրիխին մեկ քայլ առաջ կատարելու կապակցությամբ և խաղադրույքներ առաջարկել գալիք մրցաշրջանում հայ կիսապաշտպանի ելույթների վերաբերյալ: Այսպիսով, խաղադրույք կատարել, որ Մխիթարյանը ԱՊԼ-ում կդառնա 10,5-ից շատ գոլի հեղինակ, կարելի է 1,90 գործակցով: Հակառակ խաղադրույքի գործակիցը 1,80 է: Ինչ վերաբերում է գոլային փոխանցումներին, ապա նախորդ մրցաշրջանի արդյունավետությունը բուքմեյքերի մասնագետները Հենրիխից չեն ակնկալում: 14,5-ից քիչ գոլային փոխանցման վրա կարելի…

Այ սա խաղադրույք է! Ուելսի հաղթանակն ու Նայնգոլանի գոլը Paddy Power-ի հաճախորդին $31 հազար են պարգևել
Նորություններ
Այ սա խաղադրույք է! Ուելսի հաղթանակն ու Նայնգոլանի գոլը Paddy Power-ի հաճախորդին $31 հազար են պարգևել

Նայնգոլանի առաջին գոլն ապահովել է հաջողակի շահումը Ինչպես հայտնում է իռլանդական Paddy Power-ն իր բլոգում, ընկերության՝ Գլոսթերում բնակվող հաճախորդներից մեկը որոշել էր խաղադրույք կատարել, որ Ուելս — Բելգիա հանդիպման առաջին գոլը կհեղինակի բելգիացիների կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը, իսկ խաղը կավարտվի 3:1 հաշվով ուելսցիների հաղթանակով: Գործակիցը եղել է 601.0: Եվ իրոք, 13-րդ րոպեին բելգիացի ֆուտբոլիստը, ում հեշտ է տարբերել յուրօրինակ սանրվածքի շնորհիվ, հուժկու հարվածով գրավեց Հենեսիի դարպասի աջ վերին անկյունը: Երբ հավանաբար Ուելսին երկրպագող ողջ բարում քար լռություն տիրեց, մեր հերոսը Նայնգոլանի գոլը դիմավորեց ժպիտով: Հաջողակ խաղացողի ժպիտն էլ ավելի լայն դարձավ 30-րդ րոպեին, երբ Ուելսի հավաքականի ավագ Էշլի Ուիլյամսը հավասարեցրեց հաշիվը: Բայց…

Տարօրինակ խաղեր. հունիսի 13 — 26
Տարօրինակ խաղեր
Տարօրինակ խաղեր. հունիսի 13 — 26

Տարօրինակ խաղեր. հունիսի 13 — 26 Vbet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն. Թենիս 1. Լեսկուր Մ. — Պոտապով Ն. 14.06.2016 ITF Մարտոս/ԻՍՊ (տղմ.) Ռուս Նիկիտա Պոտապովը պարտվեց ֆրանսիացի Միկ Լեսկուրին երկու սեթում՝ 2:6, 2:6: Թրեյդերներին կասկածելի են թվացել առաջին սեթի չորրորդ գեյմում Պոտապովի հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: Սեղանի թենիս 1. Գորդեեվա Օ./Չերնիշկով Ա. — Չերնովա Դ./Պանչենկո Ա. 15.06.2016 Master Tour — Սանկտ-Պետերբուրգ Դարյա Չերնովան և Արտյոմ Պանչենկոն 3:1 (5:11, 11:7, 11:8, 11:3) հաշվով հաղթել են Օլգա Գորդեեվա — Ալեքսեյ Չերնիշկով զույգին: Թրեյդերներին կասկածելի են թվացել նրանց հաղթանակի վրա կատարված խաղադրույքները: 2. Գորդեեվա Օ./Չերնիշկով Ա. — Կուլիկովա Օ./Տուժիլին Ա. 15.06.2016 Master Tour — Սանկտ-Պետերբուրգ Այս անգամ Օլգա…

Մրցույթ! Գուշակի՛ր քառորդ եզրափակչի մասնակիցներին և ստացիր 5000 դրամ
Կայքի նորություններ
Մրցույթ! Գուշակի՛ր քառորդ եզրափակչի մասնակիցներին և ստացիր 5000 դրամ

Խաղարկում ենք 5000 դրամ! Այսպիսով, մրցույթին մասնակցելու կանոնները շատ պարզ են. Like-ել մեր ֆեյսբուքյան էջը Կիսվել (SHARE) մեր ֆեյսբուքյան էջում մրցույթի վերաբերյալ գրառումով: Այս նյութի ամենաներքևում գտնվող մեկնաբանությունների բաժնում գրել, ձեր կարծիքով, 1/4 եզրափակիչ անցնող 8 թիմերի անվանումները: Լինել չափահաս՝ 18+! Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը՝ 25.06.2015, 16:30 Մրցույթին կարելի է մասնակցել միայն մեկ մեկնաբանությամբ: Մի քանի մեկնաբանություն թողնելու դեպքում ձեր պատասխանները հաշվի չեն առնվի: Հաղթող կճանաչվեն այն երեք մասնակիցները, ովքեր կգուշակեն քառորդ եզրափակչի ամենաշատ մասնակիցներին: Հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը կտրվի ավելի շուտ մասնակցած օգտատերերին: Ուշադրություն! Մրցույթի որևէ պայման խախտած մասնակիցների արդյունքները չեն հաշվվի: Հաղթած երեք մասնակիցները մրցույթի ավարտից հետո 48 ժամվա…

Բուքմեյքերները չեն կասկածում, որ «Ալաշկերտը» դուրս կգա որակավորման երկրորդ փուլ
Նորություններ
Բուքմեյքերները չեն կասկածում, որ «Ալաշկերտը» դուրս կգա որակավորման երկրորդ փուլ

«Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը լինելու է Վրաստանի չեմպիոնը Այսպիսով, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային հանդիպումը Հայաստանի գործող չեմպիոնը կանցկացնի Անդորրայի Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտում՝ հունիսի 28-ին: Vivarobet բուքմեյքերական ընկերությունը հանդիպման բացահայտ ֆավորիտ է համարում հայկական թիմին՝ հաղթանակի համար սահմանելով 1.50 գործակիցը: Դա կազմում է 63% հավանականություն: Ոչ-ոքիի համար սահմանված է 4.31 գործակիցը (22%), իսկ տանտերերի հաղթանակի համար՝ 6.38 (15%): Նշենք, որ որակավորման առաջին փուլում «Սանտա-Կոլոմային» երկու տարի առաջ հանդիպել էր Երևանի «Բանանցը»: 2014/15 թթ. մրցաշրջանում անդորրացիները տանը հաղթել էին 1:0 հաշվով, իսկ հյուրընկալվելիս պարտվել 2:3, և մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ շրջանցել մեր ակումբին: Աբրահամ Խաշմանյանի թիմը Անդորրայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում…

BetConstruct-ը լիցենզիա է ստացել Միացյալ Թագավորությունում օնլայն-գործունեության համար
Բիզնես
BetConstruct-ը լիցենզիա է ստացել Միացյալ Թագավորությունում օնլայն-գործունեության համար

BetConstruct-ն ունի նաև Մալթայի լիցենզիա «Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովից օնլայն-գործունեության համար ստացած լիցենզիան թույլ կտա մեզ ընդլայնել BetConstruct-ի ներկայությունն ավելի կարևոր շուկաներից մեկում: Չնայած, որ այս ոլորտում մրցակցությունը բավական լուրջ է, մենք հավատում ենք, որ BetConstruct-ը կարող է առաջարկել յուրօրինակ արտադրանք և դառնալ տարբերվող, ինչին էլ օպերատորներն ուշադրություն կդարձնեն: Հաշվի առնելով, որ մեր շտաբ-բնակարանը գտնվում է Մեծ Բրիտանիայում, մենք ուսումնասիրում ենք այս շուկան բավական երկար: Մենք անհամբերությամբ սպասում ենք, երբ կկարողանանք մարտահրավեր նետել, զինանոցում ունենալով նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք մենք ստեղծել ենք վերջին տարիներին»,- նշել է BetConstruct-ի գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: