«Յուվենտուս» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 04 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Ինտեր» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Կույր վիճակահանություն», — այսպիսի վերնագրով էին լույս տեսել իտալական մարզական բոլոր պարբերականները՝ Կոպա Իտալիայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը տեսնելուց հետո։ Այո, հասկանալի է՝ «Կրեմոնեզե» – «Ֆիորենտինա» և «Ինտեր» – «Յուվենտուս» զույգերը պատահականորեն չեն ձևավորվել. վիճակահանությունն է նրանց տեղավորել վիճակացանցի նույն հատվածում։ Այնպես է ստացվում, որ Իտալիայի գլխավոր դերբիի մասնակից «Ինտերն» ու «Յուվեն» գավաթի խաղարկությունում հանդիպում են 3-րդ անգամ անընդմեջ։ Նախորդ երկուսում, ընդ որում՝ եզրափակիչում, ավելի ուժեղ էին «Ինտերի» ֆուտբոլիստները։ Հիմա հերթը հասել է հարաբերությունները կիսաեզրափակիչում պարզելուն։

Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերը մրցելու են 3-րդ անգամ։ Ներքին առաջնությունում «Յուվեն» հաղթել է թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերում։ Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ Մաքս Ալեգրին հաղթանակի հասել է «չոր» հաշվով։ Թվում էր՝ հերթական սկանդալից հետո «Ծեր սինյորան» խաղային անկում կգրանցի, սակայն վերջին 9 պաշտոնական խաղերից 8-ում գրանցվել է հաղթանակ, որոնցից 7-ում «Յուվենտուսը» սեփական դարպասը պահել է անառիկ։ Ինչպե՞ս է կարողանում այս թիմը խաղալ նման կատարյալ ֆուտբոլ պաշտպանությունում՝ ունենալով այդչափ խնդիրներ, մնում է անհայտ։

Սիմոնե Ինձագիի թիմն էլ նման է կարուսելի։ Մունդիալի ավարտից հետո միլանյան ակումբը հրաշալի թափ էր հավաքել, նույնիսկ կարողացավ հաղթել առաջատար «Նապոլիին»։ Սակայն վերջին 4 խաղում «Ինտերը» ոչ միայն հաղթանակ չի տարել, այլև դրանցից 3-ում նույնիսկ չի գտել մրցակիցների դարպասը տանող բանալին։ Կազմի հետ կան խնդիրներ. անորոշ ժամանակով կազմից դուրս է մնացել մեջքի վնասվածք ստացած Միլան Շկրինյարը և ազդրի խնդիր ունեցող Հական Չալհանօղլուն։ Եթե հաշվի առնենք, որ առջևում ՉԼ քառորդ եզրափակիչն է ու առաջնության ամենակարևոր հատվածը և պետք է «յոլա գնդալ» առանց նրա, կարելի է միայն խղճալ «Ինտերին»։

Գավաթում հաղթանակը կարող է միայն թույլ սփոփանք լինել ձախողված մրցաշրջանում։ Սակայն նախ դրա համար պետք է հաղթահարել «Յուվեի» արգելքը։ Առաջին խաղը դրսում է։ «Ինտերը» գոլ խփելու հետ խնդիրներ ունի, «Յուվեն» ևս սակավագոլ ֆուտբոլ խաղացող թիմ է։ Կարծում եմ՝ խաղում 2 գոլից ավելին չի լինի։ Բայց քանի որ դիմակայությունը երկխաղյա է, ենթադրում եմ, որ առաջին խաղում հաղթող կլինի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Իտալիայի գավաթ
23:00/4 ապր
«Յուվենտուս» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ