Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս
Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.
Չեղարկել
Ֆիլտրեր

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Այս էջում ներկայացված են բուքմեյքերների բոնուսները գրանցման համար, ինչպես նաև ժամանակավոր ակցիաներ՝ նվիրված հայտնի սպորտային իրադարձություններին: Նախքան բոնուսն օգտագործելը կամ որևէ ակցիային մասնակցելը խնդրում ենք ուշադիր կարդալ պայմանները և դրույթները: «Բուքմեյքերների ռեյտինգը» հավաքել է բուքմեյքերական ընկերությունների լավագույն բոնուսները և մանրամասն կպատմի դրանց մասին։ Այս էջում օգտատերերը կկարողանան ծանոթանալ բուքմեյքերների ընթացիկ առաջարկների պայմաններին և առանձնահատկություններին, բուքմեյքերների առաջարկների տեսակներին, ինչպես նաև ճիշտ օգտագործման, խաղարկման և այլ օգտակար տեղեկություններ:

Բուքմեյքերի բոնուսներ տեսակներ

Բուքմեյքերական ընկերությունները այս խահին առաջարկում են բոնուսների հետևյալ տեսակները.

Եկեք վերլուծենք յուրաքանչյուր տեսակն առանձին: Cashback-ը վերադարձ է: Բուքմեյքերներն այն բաժանում են երկու ենթակատեգորիաների՝ որոշակի ժամանակահատվածում կորցրած միջոցների վերադարձ և կատարած դեպոզիտների համար քեշբեք: Սովորաբար, ցանկացած քեշբեքը պետք է խաղարկել՝ որոշակի պայմաններով խաղադրույք կատարելով:

Ֆրիբեթներն անվճար խաղադրույքներ են: Այստեղ կան ավելի շատ ենթատեսակներ, քանի որ ֆրիբեթները կարող են տրամադրվել խաղացողներին գրանցվելու, հավելվածներ տեղադրելու, վիկտորինայում հաղթելու, ծննդյան տարեդարձի առթիվ կամ հավատարմության ծրագրի շրջանակում: Այս բոնուսի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ խաղարկումը հնարավոր է մեկ խաղադրույքով. հաթելու դեպքում խաղացողը վերցնում է մաքուր շահույթը, իսկ պարտվելու դեպքում նա ոչինչ չի կորցնում:

Ողջույնի, առաջին դեպոզիտի դիմաց. սա առաջարկ է, որի շրջանակում ընկերության նոր խաղացողները գրանցումից և օգտահաշվի վերիֆիկացումից հետո ստանում են առաջին համալրման դիմաց բոնուս: Այն տարբերվում է իր շահավետ պայմաններով՝ անհրաժեշտ է միայն գրանցվել և համալրել ձեր հաշիվը: Սակայն նման բոնուսի խաղարկումը սովորաբար հեշտ չէ. պետք է մի քանի անգամ խաղադրույք կատարել բոնուսի ավելացված գումարով՝ առաջարկի նոմինալի համեմատ, ընդ որում՝ խաղադրույքի պայմանները միշտ չէ, որ լոյալ են (կարող են լինել բարձր գործակիցներ կամ կոնկրետ խաղային սպորտաձևեր՝ խաղադրույք կատարելու համար):

Ավելի վաղ գրանցված օգտատերերի համար բոնուսը տարբերվում է նախորդ տեսակից միայն նրանով, որ այն հասանելի է միայն այն խաղացողների համար, ովքեր արդեն որոշակի ժամանակ են ծախսել սերվիսում ակտիվ խաղի վրա: Մնացած բաներում պայմանները նման են ողջույնի առաջարկներին, ինչը նման բոնուսներին տալիս է խաղարկման համար բարդ ստատուս:

Շտապ ակցիաները ենթադրում են կոնկրետ ժամանակահատվածում որոշակի պայմանների կատարում՝ ֆրիբեթ/քեշբեք ստանալու համար: Օրինակ՝ խաղացողներին տրվում է մեկ շաբաթ՝ նշված պայմաններով բարձր գործակիցներով առավելագույն խաղադրույքներ կատարելու համար. դրա դիմաց նրանք կպարգևատրվեն գումարով:

Խաղարկություններն ու մրցույթները սովորաբար անցկացվում են ավելի մեծ մրցանակային ֆոնդերով և ավելի բարդ պայմաններով: Մրցույթները կարող են լինել ավելի փոքր գումարային պարգևներով, սակայն բուքմեյքերների պահանջները մասնակիցներին կլինեն ավելի հավատարիմ (օրինակ՝ խաղադրույք կատարեք հոկեյի վրա և ստացեք միավորներ՝ շրջանցելով մյուս մասնակիցներին): Մասշտաբային խաղարկությունները կարող են լինել մեծ մրցանակային ֆոնդով, որը ներառում է ոչ միայն գումար, այլ նաև սմարթֆոններ, ժամացույցներ, կենցաղային տեխնիկա, ինչպես նաև մեքենաներ կամ անշարժ գույք։

Հավատարմության ծրագիրը պայմանների հատուկ շարք է, որը ենթադրում է պարգև՝ հիմնված որոշակի ժամանակահատվածի արդյունքների վրա: Ի տարբերություն շտապ ակցիայի, այստեղ բուքմեյքերը չի ենթադրում ժամանակային լիմիտ և առաջարկը դարձնում է մշտական ​​բոլոր կատեգորիաների օգտատերերի համար: Օրինակ, դուք կարող եք խաղադրույք կատարել տարբեր գործակիցներով ցանկացած խաղային սպորտաձևերի վրա և ստանալ հավատարմության միավորներ, որոնք այնուհետև կարող են փոխանակվել իրական իրերի կամ գումարի հետ:

Ընկերոջը ներգրավվելու համար բոնուսը պարգևատրման տիպիկ օրինակ է ռեֆերալ ծրագրին մասնակցելու համար: Խաղացողը պետք է այլ բեթթորներին տրամադրի բուքմեյքերական ընկերությունում գրանցվելու հղում, որով նրանք պետք է ստեղծեն օտգտահաշիվ և ստուգեն այն: Եթե ​​հրավիրված օգտատերը կատարում է այս պայմանները և սկսում է ակտիվ խաղալ, երկու խաղացողներն էլ ստանում են դրամական բոնուս:

Պրոմոկոդներ: Այսպես են կոչվում սիմվոլների հատուկ կոմբինացիաները, որոնք ակտիվացնելու դեպքում բուքմեյքերները տալիս են առանձին բոնուսներ՝ ֆրիբեթ, քեշբեք, բացառիկ մրցանակներ և այլն։ Հիմնական տարբերությունն այն է, որ անհրաժեշտ է սիմվոլները մուտքագրել ակցիայի էջի հատուկ սյունակում՝ նախքան պարգևատրում ստանալու համար այլ պայմաններ կատարելը։

Բոնուսը ստանալու համար պայմաններ և դրույթներ

Բուքմեյքերներից նվերներ և մրցանակներ ստանալու ունիվերսալ դրույթներ և պայմաններ չկան։ Յուրաքանչյուր դեպքում կլինեն տարբերություններ, բայց կան մի քանի ընդհանուր ստանդարտներ, որոնց բացառումը բոնուսային առաջարկին մասնակցելը տաբու կդարձնի։ Օրինակ.

  • Լինել չափահաս
  • Քաղաքացիություն (այլ երկրներից օրինական և օֆշորային բուքմեյքերների համար)
  • Դեպոզիտի մուտքագրում (բացառությամբ առանց դեպոզիտ բոնուսների)
  • Վերիֆիկացում անցած օգտահաշիվ
  • Բուքմեյքերի պայմանների և կանոնների, ինչպես նաև բոնուսային ծրագրի դրույթների ընդունում
  • Մեկ օտգահաշվի շրջանակում մեկ բոնուսի ստացում

Ինչպե՞ս բոնուսները ճիշտ օգտագործել բուքմեյքերական ընկերություններում

Բուքմեյքերական ընկերություններում բոնուսները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով։ Խաղացողների մեծ մասը փորձում է բոնուսներ ստանալ ակնթարթային հարստացման և դեպոզիտի համար մուտքագրված գումարն ավելացնելու համար: Բայց դուք կարող եք ունենալ նաև այլ նպատակներ. օրինակ՝ մշակեք ձեր սեփական ռազմավարությունը կամ հասկանաք պրեմատչում/լայվում խաղի մեխանիզմները՝ նախքան կոնկրետ սերվիսում իրական գումարով խաղալ սկսելը: Որոշ օգտատերեր փորձում են հասկանալ, թե ինչ տրամադրվածություն է պետք խաղը սկսելու համար, հնարավո՞ր է բախտի վրա հույս դնել, փորձարկում են իրենց։

Բոնուսային միջոցների ճիշտ օգտագործման հատուկ ալգորիթմ չկա: Յուրաքանչյուր բեթթոր ընտրում է անկախ ուղի բոնուսային միջոցների ճիշտ օգտագործման և այն ստանալու նպատակի համար: Ցանկացած պարգևատրում պետք է օգտագործել իրական խաղադրույքների վրա, այնպես որ, եթե կա բոնուսային միջոցներից լրացուցիչ շահույթ ստանալու նպատակ, ապա դուք պետք է ուշադրությամբ և մանրամասն վերլուծեք հնարավոր իրադարձությունները, որոնք կդառնան անցողիկ և գումար կբերեն: Նույն ստանդարտը պետք է պահպանվի իրական խաղում: Բոնուսային գումարով խաղադրույք կատարելիս փորձեք ձեր վարքագիծը մոդելավորել այնպես, կարծես խաղադրույք եք կատարում ձեր դժվարությամբ վաստակած միջոցներով. դա կօգնի ձեզ ավելի լավ ընտրություն կատարել և ավելի արդյունավետ կառավարել ձեր բանկն ապագայում:

Ինչպե՞ս խաղարկել և ելքագրել բոնուսային միջոցները

Բուքմեյքերների բոնուսները միշտ պետք է խաղարկել: Անմիջապես ստացված միջոցները հնարավոր չէ հանել առաջարկներից որևէ մեկում. սա բուքմեյքերական ընկերությունների քաղաքականությունն է: Ուստի կարևոր է ուշադրություն դարձնել առաջարկի պայմաններին և փորձել դրանք ճշգրիտ կատարել։ Բուքմեյքերից բոնուսային միջոցները ելքագրելու համար ձեզ հարկավոր է անել հետևյալը.

  1. Մասնակցել ակցիային և համաձայնել դրա դրույթների հետ (անհրաժեշտության դեպքում)
  2. Խաղադրույքներ կատարել բուքմեյքերական ընկերության պայմաններին համապատասխան
  3. Խաղարկման պայմանները կատարելուց և հաշվին բոնուսային միջոցների մնացորդից հետո սպասել դրանց՝ իրական բալանսին փոխանցմանը և հարցում կատարել հաղթած գումարի վճարման վերաբերյալ:

Կարևոր կետ. ցանկացած բուքմեյքեր վճարում ստեղծելուց առաջ օգտատերերից պահանջում է խաղադրույք կատարել իրական դեպոզիտի գումարի չափով, հակառակ դեպքում ելքագրումը հասանելի չի լինի:

Ի՞նչ պատճառներով բուքմեյքերները կարող են հրաժարվել բոնուսների տրամադրումից

Բուքմեյքերների բոնուսները երբեմն հասանելի չեն օգտատերերին, և դրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Խոսքը փոխանցման էտապի մասին է՝ խաղացողները մտադիր են պարգևագրում ստանալ, սակայն ի վերջո չեն ստանում, ինչի արդյունքում բուքմեյքերների դեմ բողոքներ են լինում: Սակայն իրականում նման իրավիճակներն առաջանում են հենց խաղադրույք կատարողների սխալների պատճառով, ուստի մենք կդիտարկենք բոնուսների տրամադրումից հրաժարվելու ամենատարածված պատճառները.

  • Մուլտիհաշիվ: Խաղացողները մի քանի հաշիվներ են ստեղծում բուքմեյքերի կայքում բազմակի անգամ բոնուս ստանալու նպատակով։
  • Պայմաններ ընդունելու համաձայնության բացակայություն: Օրինակ, բեթթորը գրանցվել է, դեպոզիտ է մուտքագրել, բայց բոնուս չի ստացել այն պատճառով, որ նա նախկինում չի լրացրել իր պրոֆայլն անձնական տվյալներով, չի հաստատել իր էլ. փոստը կամ նշան չի դրել ընկերության բոնուսը ստանալու պայմանների հետ համաձայնելու համար:
  • Մեկ օգտահաշվից կրկնակի բոնուս ստանալու փորձ։
  • Խաղացողը չի կատարել պայմանները:
Կարդալ ավելին
Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք