«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Քննարկենք Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ «Բավարիան» ընդունելու է «Ռեալին»:
Մյունխենյան գրանդը վերջին մեկ ամսվա ընթացքում հետաքրքիր տեսք ունի: Թվում էր, թե ամեն ինչ շատ վատ է, առաջնությունում այլևս անելիք չկա, «Արսենալի» հետ երկխաղյա դիմակայությանը Թոմաս Տուխելի կոլեկտիվը մոտեցավ 2 անընդմեջ պարտությամբ և բաց թողած 5 գնդակով, հայտնի էր դարձել նաև մարզչի և որոշ խաղացողների վիճաբանության մասին, սակայն թիմը կարողացավ հավաքվել մրցաշրջանի վերջում և անում է հնարավոր ամեն ինչ: Տուխելն այստեղ կապ չունի, ֆուտբոլիստներն ինքնասիրության հետ կապված խնդիր են լուծում, նրանք վերջին 3-4 շաբաթվա ընթացքում ցույց են տալիս առավելագույնը, հատկապես տպավորիչ էր «Արսենալի» հետ պատասխան հանդիպումը: Այս մակարդակից ցածր բավարացիները չպետք է իջնեն:
«Ռեալն» ամբողջ մրցաշրջանն անցկացնում է բարձր մակարդակով, շատ ֆուտբոլիստներ բացվել են և գերազանց մարզավիճակում են: Վերջին շրջանում «Արքայական թիմն» այդքան էլ չի ձգտում տիրել գնդակին: Արագ խաղացողների շնորհիվ մադրիդցիները կարողանում են կյանքի կոչել այս մարտավարությունը, չեմ զարմանա, եթե «Բավարիայի» հետ մրցավեճում էլ նույնը տեսնենք: Հյուրերն արտագնա խաղում չեն ճնշելու մրցակցին: «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղերում Անչելոտիի կոլեկտիվն առաջին խաղակեսում անկյունայիններով պարտվում էր 0:9 և 1:5 հաշվով: Նման բան կարող ենք տեսնել նաև այս մրցավեճում:
«Ռեալը» բարձրակարգ թիմ է, իսկ տանտերերը կադրային խնդիրներ ունեն: Կարծում եմ՝ գոլառատ հանդիպում չի լինի:
Երկու տարբերակ ունեմ. առաջին խաղակեսում անկյունայիններով «Բավարիայի» հաղթանակ, «Ռեալը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: