«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 17 ապր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Մադրիդյան հրաշալի երեկոյից հետո «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» իրենց խելահեղ դիմակայությունը տեղափոխել են Մեծ Բրիտանիա: Չեմպիոնների լիգայի խաղարկության ուժեղագույն ակումբները կանցկացնեն քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը: Իսպանիայի մայրաքաղաքում նրանք փոխանակեցին երեքական գնդակ:

Խոշոր հաշվով, ուժերի այն դասավորությունը, որը կար առաջին խաղից առաջ, պահպանվել է: Մրցակցի հարկի տակ խփած գոլերը լրացուցիչ առավելություն այլևս չեն տալիս, հետևաբար, Անգլիայի չեմպիոնի ֆավորիտությունն արտահայտվում է միայն սեփական դաշտի գործոնով: Քչերն են Պեպ Գվարդիոլայի թիմի ճիրաններից ազատվում Մանչեսթերում: Հասկանալի է, որ «Ռեալն» ամենակարող է, և, եթե կա մեկ թիմ, որն ընդունակ է դա անել, այդ թիմն «Արքայական» ակումբին է:

Երկու խաղերի միջև ընկած ժամանակահատվածում Կառլո Անչելոտիի թիմի համար ներքին ասպարեզում ոչինչ չփոխվեց: Բալեարյան կղզիներում «Մալյորկայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը պահպանեց ութ միավորի առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ, և Լա լիգայում հաղթելը, թվում է, ժամանակի հարց է: Շատ բան կախված է նրանից, թե իսպանական գրանդներն ինչ տրամադրությամբ կմոտենան «Էլ կլասիկոյին» գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչներից հետո:

Իսկ «Մանչեսթեր Սիթին» այս ընթացքում դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար: Գվարդիոլայի թիմը 5։1 հաշվով ջախջախեց «Լյութոն Թաունին» և հաջորդ օրը միանգամից երկու հրաշալի լուր ստացավ: «Լիվերպուլն» ու «Արսենալը» տնային պարտություններ կրեցին, և «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ իր համար սովորական դարձած առաջին հորիզոնական: Այս փաստը, իհարկե, ավելի է ոգևորել «Սիթիին» «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ:

Մադրիդում Գվարդիոլան ընդհանրապես չօգտվեց իր թիմի բացահայտ առաջատար Քևին դե Բրույնեի ծառայություններից: Փոխարենը, բելգիացին ութսուն րոպե խաղաց «Լյութոնի» հետ և կասկածից վեր է, որ կազմ ու պատրաստ է Չեմպիոնների լիգայի խաղին: Նա և Մադրիդին երբեք գոլ չխփած Էրլինգ Հոլանդը՝ «Սիթիի» մյուս ֆուտբոլիստների անմիջական օգնությամբ կրկին առնվազն երեք գոլ կկազմակերպեն: Սա իմ կարծիքն է քառորդ եզրափակիչի գլխավոր դիմակայության պատասխան խաղի վերաբերյալ: Ի դեպ, ապահովության համար, կարող եք ընտրել 2-ից շատ տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/17 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/17 ապր
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ