Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Հունան Տեր-Վարդանյան (TotoGaming). Օրենսդրության փոփոխությունը միտված է մենաշնորհ ստեղծելուն

Սպարտակ Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2016-ի դեկտեմբերին արտահերթ նիստում ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը հինգ անգամ մեծացնում է օնլայն տիրույթում ազարտային խաղերի կազմակերպման համար լիցենզիայի արժեքը: Այս որոշումը մեկնաբանել է Interloto ընկերության իրավաբան Հունան Տեր-Վարդանյանը:
TotoGaming-ը հայկական շուկայում երկար պատմություն ունեցող ընկերություն է

TotoGaming-ը հայկական շուկայում երկար պատմություն ունեցող ընկերություն է

«TotoGaming-ը երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն է, որի համար օրենսդրությունում կատարված կտրուկ փոփոխությունները մեծ հարված կարող են լինել: Բնականաբար, այն բացասական ազդեցություն կունենա, քանի որ ընկերությունը պետք է մտածի նման մեծ չափի գումարը (1 մլրդ ՀՀ դրամ — խմբ.) տարեկան վճարելու մասին:

Եթե ուսումնասիրեք ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները, ապա կտեսնեք, որ որեւէ բավարար փաստ այս որոշման մեջ չկա: Բուքմեյքերական ընկերությունները 1000-ից ավել աշխատատեղ են ստեղծել, նպաստում են ՏՏ ոլորտի զարգացմանը, Հայաստան են բերում եւ երկրից արտահանում են արտադրանք: Հիմա արդեն ոչ մի նոր խաղացող շուկա չի մտնի, ստարտափերի համար անհնար կլինի վճարել տարեկան 500 միլիոն դրամ պետտուրք»,- նշեց Հունան Տեր-Վարդանյանը:

Այս որոշումը միտված է երկրում բուքմեյքերինգի վերացմա՞նը, թե՞ մենաշնորհի ստեղծմանը.

«Հակված եմ մտածելու, որ այս որոշումը մենաշնորհ ստեղծելու նպատակ է հետապնդում: Շատ զարմանալի էր նաեւ այն, որ գումարը միանգամից հնգապատկվեց: Կարելի էր աստիճանաբար, ամեն տարի, օրինակ, 100 միլիոն դրամով մեծացնել: Այդ դեպքում ընկերությունները կարող էին հաշվարկել իրենց հնարավորությունները»,- ասաց Interloto-ի իրավաբանը:

Սամվել Ֆարմանյանի՝ բուքմեյքերինգը Հայաստանում արգելելու մասին օրինագծի վրա աշխատելու վերաբերյալ իրավաբանը հավելեց.

«Անկեղծ ասած՝ զարմանալի է: Արգելեցին՝ ի՞նչ դրական փոփոխություն է լինելու: Չորս խաղացող պետբյուջե մեծ գումար է վճարում ամեն տարի: Այդքան մարդ է աշխատանք ստացել… Դա էլ չի լինի»:

Ավելի վաղ ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել արտասահմանյան բուքմեյքերների գործունեությունը երկրում:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք