Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Սամվել Մարտիրոսյան. Արտասահմանյան բուքմեյքերներին արգելափակելու ցանկություն կա, հնարավորություն՝ ոչ

Սպարտակ Պետրոսյան
Հայաստանում շարունակում են խստացնել հսկողությունը շահումով վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների նկատմամբ: Օնլայն տիրույթում վերահսկողության հնարավոր մեծացման վերաբերյալ «Բուքմեյքերների Ռեյտինգի» թղթակցի հետ զրուցեց մեդիադաշտի և տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: 
Արգելափակման մեխանիզմ մտցնելու համար անհրաժեշտ է ծախսել հարյուր հազարավոր դոլարներ

Մարտիրոսյան. Արգելափակման մեխանիզմ մտցնելու համար անհրաժեշտ է ծախսել հարյուր հազարավոր դոլարներ

— Կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը տեղական բուքմեյքերների նկատմամբ: Հնարավո՞ր է, որ մեր երկրում արգելվեն նաև օտարերկրյա բուքմեյքերների գործունեությունը՝ ինտերնետային կայքերի բլոքման միջոցով:

— Բլոքելու ցանկություններ կան։ Սակայն, ակնհայտ է, որ հասարակության մեջ, ինչպես նաև մասնագիտական շրջանակներում կա դրա դեմ բավականին լուրջ պայքար։ Քանի որ երեք հիմնական խնդիր կա․ արգելափակելը չաշխատող տարբերակ է համացանցում, լուրջ ֆինանսական ծախսեր կառաջացնի պրովայդերների մոտ և կարող է հանգեցնել կապի սակագների աճի: Արգելափակելու մեխանիզմների ներդրումը ստեղծում է վտանգ, որ դրանք ապագայում կկիրառվեն քաղաքական ճնշումների, գրաքննության նպատակներով։

— Անգամ եթե արգելափակելու որոշում կայացվի, մենք այդքան ռեսուրս, հնարավորություններ ունե՞նք խիստ հսկողություն սահմանելու ու բոլոր բուքմեյքերական ընկերությունների կայքերը փակելու համար:

— Այսօր պրովայդերները իսկապես լուրջ արգելափակումներ մտցնելու համար պետք է գնեն նոր սարքավորումներ, որոնց շատ մոտավոր գնային հաշվարկը խոսում է հարյուր հազարավոր դոլարների մասին։ Իսկ եղած միջոցներով արգելափակումը շրջանցվում է կես րոպեում:

— Կարո՞ղ է կառավարությունն արդյոք պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան բուքմեյքերական կայքերից օգտվողների համար:

— Արտասահմանյան կազինոներից, բուքմեյքերական կայքերից օգտվողներին պատժելու համար պետք է ներդնել քաղաքացիներին ցանցում հետևելու հատուկ համակարգ։ Ինչը ինքնին ծախսատար և անառողջ մոտեցում է:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք