Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

ՀՀ ԱԺ-ն որոշեց. Բուքմեյքերների հարկերը հնգապատկող որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին

Սպարտակ Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստի ժամանակ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը հինգ անգամ մեծացնում է օնլայն տիրույթում ազարտային խաղերի կազմակերպման համար լիցենզիայի արժեքը:
81 պատգամավոր կողմ է քվեարկել

81 պատգամավոր կողմ է քվեարկել

Ինչպես տեղեկացնում է «Кавказский узел»-ը, օրենքում փոփոխություններ մտցնելուն կողմ են քվեարկել 81 պատգամավոր, 6-ը դեմ են եղել, իսկ 17-ը՝ մնացել ձեռնպահ:

Փաստաթղթից հետևում է, որ 2017 թվականի հունվարի մեկից համացանցում ազարտային խաղերի կազմակերպման լիցենզիայի համար բուքմեյքերները կվճարեն տարեկան 500 մլն դրամ: Դրանից առաջ այն արժեցել է 100 մլն դրամ:

Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, բուքմեյքերական ընկերությունների համար հարկերը չէին վերանայվել արդեն 10 տարի: Նրա խոսքերով, ոլորտում գործող 8 օպերատորները միասին տարեկան կվճարեն գրեթե 4 միլիարդ դրամ:

Հարկային նոր օրենսգրքի մշակումը Հայաստանում սկսել էր 2015 թվականի մարտին: ՀՀ Ազգային ժողովը այն ընդունել էր հոկտեմբերի 4-ին: 78 պատգամավոր քվեարկել էր կողմ, 19-ը՝ դեմ:

«Բուքմեյքերների Ռեյտինգը» այս մասին զրուցել էր Europefootball բուքմեյքերական ընկերության իրավաբանական հարցերով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ: Իսկ ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ Հայաստանում չեն կարող արգելափակել արտասահմանյան բուքմեյքերներին: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր հերթին տեղեկացրեց, որ աշխատում է բուքմեյքերինգը երկրում առհասարակ արգելելու օրինագծի վրա:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք