Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Մառլեն Սմբատյան (Europefootball). Հայաստանում բուքմեյքերների հարկերի բարձրացումը կարող է հանգեցնել սև շուկայի ստեղծմանը

Սպարտակ Պետրոսյան
ՀՀ ԱԺ-ն ընթացիկ ամսվա սկզբում ձայների մեծամասնությամբ ընդունել էր հարկային նոր օրենսգիրքը: Դրանով բուքմեյքերների տարեկան հարկերի չափը պետք է մեծանա շուրջ հինգ անգամ: Օրենքի հետևանքների, դրա կասեցման հնարավորությունների մասին «Բուքմեյքերների Ռեյտինգը» զրուցել է Europefootball ընկերության իրավական հարցերով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ: 
marl

Սմբատյան. Օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գործազուրկ կարող է մնալ ավելի քան 1500 մասնագետ

— Ամսվա սկզբում ձեր ընկերության աշխատակիցները ցույց էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Որևէ արդյունք տվե՞ց:

-Այս պահին որևիցե արդյունք չկա, սպասում ենք արձագանքին: Ցույցից հետո հանձնել ենք Europefootball ընկերության նամակը, որից երկու օր անց արդեն կառավարություն ենք ուղարկել հայկական չորս բուքմեյքերների կազմած, ստորագրած նամակը, որում հայտնել ենք մեր դժգոհությունն ընդունված որոշման վերաբերյալ: Բացի այդ ներկայացրել ենք թվեր, փաստեր, ըստ որոնց պարզ է դառնում, որ հայկական շուկան չունի այդքան հարկ վճարելուն համապատասխան պոտենցիալ: Ներկայումս սպասում ենք նվազագույնը հանդիպում-քննարկման, որի ընթացքում կկարողանանք ավելի մանրամասն ներկայացնել ստեղծված իրավիճակն ու խնդիրները:

-Այսինքն, նախորդ 20 օրվա ընթացքում ոչինչ չի՞ փոխվել:

-Ոչ: Ընդհակառակը, հարկային օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ անցել է և հիմա գտնվում է ՀՀ նախագահի մոտ, ով պետք է ստորագրի և հաստատի այն:

-Ստեղծված իրավիճակից փրկության ճանապարհ տեսնու՞մ եք:

-Իհարկե, փրկության տարբեր մեխանիզմներ կան: Օրինակ՝ օրենքը թույլ է տալիս, որ հենց նախագահը համապատասխան առարկություններով օրինագիծը հետ ուղարկի ԱԺ, որտեղ դրանք կարող են բավարարվել, կամ չբավարարվել: Եվ երկրորդ տարբերակը, որն ավելի հավանական ենք համարում, որ կառավարությունը հանդես գա նախաձեռնությամբ, նորից քննարկման դնի օրինագիծը, կատարի համապատասխան փոփոխություններ: Հաշվի առնելով, որ ընդունված օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու միայն 2017 թվականի նոյեմբերին, մոտ մեկ տարի ժամանակ ունենք:

-Բոլորովին վերջերս Europefootball-ն ավարտեց ռեբրենդինգը: Ընկերությունը հիմա ներկայանում է նոր կայքով, թարմացված, արդիականացված բեթշոփերով, ինչպես նաև գովազդային արշավ է սկսել: Մի՞թե այս ամենից հետո էլ սահմանված հարկաչափը շարունակում է անհավանական մնալ ձեզ համար:

-Այո, շարունակում է: Հայկական շուկան չունի այդքան պոտենցիալ, այստեղ չկա այնքան գումար, որպեսզի չորս ընկերություն ամեն տարի նման չափի ֆիքսված գումար վճարի: Իհարկե, մեկ դոմինանտ ընկերություն կարող է, բայց մյուս երեքի վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ: Անձամբ մենք չունենք այդքան գումար:

Նոր օրինագծի ընդունումը սպառնում է գործազուրկ թողնել ավելի քան 1500 մասնագետների

-Նշեցիք շուկայի դոմինանտ ընկերության մասին: Ըստ ձեզ՝ այս օրինագիծը Հայաստանում խաղացողների քանակի զանգվածային կրճատմա՞նն է ուղղված, թե՞ հենց այդ դոմինանտին միակը դարձնելու միտում ունի:

-Շուկայում խաղացողների քանակի կտրուկ նվազում, և ընդհանրապես նվազում երբեք տեղի չի ունենա: Որովհետև երևույթը չի դադարելու գոյություն ունենալ, այլ այն ամբողջովին անցնելու է մեկ ընկերության տիրապետության տակ: Օրինագծի՝ նման միտում ունենալու վերաբերյալ կասկածներ կան: Տրամաբանորեն՝ հարկերն ընկերություններից բյուջե ուղղվող գումարների մեծացման համար են բարձրանում, սակայն երեք բուքմեյքերների հեռանալու դեպքում, պետբյուջե տարեկան կմտնի ներկա պահի համեմատ ընդամենը 200 միլիոն դրամով ավել գումար: Բայց դրա համար զոհե՞լ ավելի քան 1500 աշխատատեղ, գումարած այն մարդկանց ապրուստի միջոցները, որոնցից վարձակալված են գրասենյակային և բեթշոփային տարածքները: Տրամաբանությունը տանում է նրան, որ այո, սա արված է ոլորտում մեխանիկորեն մոնոպոլիա ձևավորելու համար: Եթե կառավարությունը որոշել է բարձրացնել հարկերը՝ բյուջե ավելի շատ գումար մուտք անելու համար, ստացվում է, որ որոշումն իր հիմնական նպատակին չի ծառայում, քանի որ մեծ հաշվով զգալի փոփոխություն այդ առումով տեղի չի ունենում:

-Այդ դեպքում, եկեք մտածենք, ողջ երկրի տարածքում գործում է միայն մեկ ընկերություն: Այսինքն՝ մարդկային ռեսուրսների ընդլայնման կարիք է զգացվում, արդյո՞ք երեք բուքմեյքերներում աշխատած մասնագետների մեծամասնությունն այնտեղ աշխատելու հնարավորություն չեն ստանա:

-Ոչ, չեն ստանա, քանի որ այդ ընկերությունում արդեն կան համապատասխան մասնագետներ, պատրաստված ծրագրեր, և 1000-1500 աշխատակցով համալրվելու կարիք այն չի ունենա: Եվ նաև ինչու՞ ենք մենք դեմ այս օրինագծին, քանի որ մոնոպոլիան բացասական է անդրադառնում ոչ միայն աշխատատեղերի քանակի վրա, այլև կարող է վնասել սպառողի շահերը, թելադրել իր պայմանները: Չորս ընկերությունների մրցակցությունն ապահովում է հաճախորդի համար ավելի հրապուրիչ ծառայությունների մատուցում: Հավելեմ՝ ռիսկ կա, որ որոշման հաստատման դեպքում խաղացողների մեծ մասը պարզապես կարող է սկսել խաղալ արտասահմանյան բուքմեյքերական ընկերություններում: Տվյալ դեպքում գումարները հանրապետությունից ընդհանրապես դուրս են գալու, և եթե մենք ամեն տարի ինչ-որ չափի հարկ ենք վճարում, ապա Հայաստանից դուրս գրանցված բուքմեյքերները առանց պետտուրքերի են գործունեություն ծավալելու:

Աշխատատեղերի զգալի կրճատումը կարող է հանգեցնել սև շուկայի ստեղծմանը

-Նշեցիք կապիտալի արտահոսքի մասին: Արդյո՞ք մեր իշխանություններն օրենքի ընդունումից հետո կարող են ձեռնամուխ լինել նաև արտասահմանյան բուքմեյքերների արգելափակմանը, թե՞ դա իրատեսական ու հավանական չէ:

-Իհարկե հավանական չէ, քանի որ IT ոլորտի զարգացվածությունը թույլ է տալիս բազմաթիվ հնարքների միջոցով խուսափել արգելափակումներից՝ տեղադրելով հայելի կայքեր և այլն: Դժվար թե պետությունը ամեն օր հսկայական միջոցներ ծախսի հարյուրավոր կայքերի վրա արգելք դնելու համար: Հնարավոր է խնդիրներ առաջադրել մի քանիսին, բայց հարցը չի լուծվի: Բացի այդ, ևս մեկ ռիսկ կա. աշխատատեղերի զգալի կրճատումը կհանգեցնի սև շուկայի ստեղծմանը: Այսինքն՝ բեթշոփերի աշխատողները, ովքեր ոլորտին արդեն բավական լավ ծանոթ են, կարող են խաղադրույքներ ընդունել, իսկ գործակիցները վերցնել արտասահմանյան բուքմեյքերներից:

-Ներկայումս Europefootball-ում ապագայի վերաբերյալ որոշում կայացվա՞ծ է:

-Այս պահին ապագայի վերաբերյալ որոշում կայացված չէ, քանի որ մեզ համար կառավարության արձագանքը հույժ կարևոր է: Մենք համոզված ենք, որ վերջիվերջո խելամտությունն ու ողջախոհությունը կհաղթեն, և այս հարցին համապատասխան լուծում կտրվի: Քանի որ մոնոպոլիա չձևավորելը բխում է բոլորի շահերից: Այնուամենայնիվ, եթե որոշումը չփոխվի, մենք նորից կդիտարկենք մեր կարգավիճակն ու շատ հավանական է, որ պարզապես կփակվենք:

-Կարելի է ենթադրել, որ կապ եք պահպանում նաև մյուս բուքմեյքերների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Ձեր ունեցած տեղեկություններով՝ հարկերի բարձրացման դեպքում մյուս բուքմեյքերները կգնա՞ն ձեր ճանապարհով:

-Մեր կարծիքով, մեր կանխատեսումներով՝ ևս երկուսը կհետևեն մեզ: Շատ հավանական է: Իրականում մենք տիրապետում ենք պաշտոնական թվերի (չեմ ասում, որ գոյություն ունեն սև թվեր), բայց այլ ընկերությունների պոտենցիալը, դրանց սեփականատերերի կողմից հավելյալ ներդրումներ անելու հավանականության մասին մենք չգիտենք: Գուցե որոշում կայացնեն մի քանի տարի մնալ շուկայում ու վճարել ֆիքսված՝ 1 մլրդ դրամի հարկերը: Բայց այդ դեպքում նրանք չէին միանա նամակին, պայքարելու համար ընդհանուր ճակատ չէր ստեղծվի: Հնարավորություններ ունենալու դեպքում մեզ չէին միանա, քանի որ շուկայում մեկ ընկերության պակասելը միայն դրական կլիներ նրանց համար:

-Դեռ ռեբրենդինգը չէր ավարտվել, Europefootball-ի ղեկավարությունը մեզ հայտնեց բելառուսական շուկայում հայտնվելու մասին: Հարկերի բարձրացման դեպքում, ընկերության ծրագրերում կարո՞ղ է լինել այլ երկրի լիցենզիայով, Հայաստանում միայն օնլայն տիրույթով աշխատելը:

-Դա հնարավոր տարբերակ է, բայց ապօրինի: Ճիշտ է, ոլորտը չի հսկվում պետական մակարդակով, բայց մենք նման քայլի չենք գնա, քանի որ ՀՀ օրենքը հստակ ասում է՝ երկրի տարածքում խաղադրույքներ ընդունելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա:

-Ստեղծված իրավիճակում որո՞նք են ձեր հետագա քայլերը:

-Մենք սպասում ենք կառավարության պատասխանին: Հույս ունենք, որ այն կլինի: Հակառակ դեպքում կփորձենք ավելի շատ մարդկանց ներգրավել ուշադրություն գրավելու հարցում: Իհարկե, այդ ամենը խաղաղ պայմաններում և օրենքի սահմաններում: Կփորձենք այդպես պատասխան ստանալ կառավարությունից, անգամ եթե այն բացասական է լինելու:

-Այսինքն, ամեն դեպքում, մինչև 2017-ի նոյեմբեր ընկերությունն իր գործունեությունը շարունակելու է:

-Այո, անպայման: Հուսանք, որ դրանից հետո էլ կշարունակի (ժպտում է — խմբ.):

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր հարկային օրենսգիրքը, որում կատարված թարմացումների համաձայն, ՀՀ տարածքում գործունեություն ծավալող բուքմեյքերները մեկ լիցենզիայի համար վճարելու են հինգ անգամ շատ՝ շուրջ 500 մլն դրամ: 

Ընթերցեք նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հարցազրույցը՝ Հայաստանի տարածքում արտասահմանյան օնլայն-բուքմեյքերներին արգելափակելու հնարավորությունների վերաբերյալ:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք