Ռոբերտ Գասպարյան

Խաղում է

Իմ մասին

Ռոբերտ Գասպարյան. ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար:

Գասպարյանը հեռուստատեսությունում առաջին քայլերն արել է մանուկ հասակում: 2000 թվականին` 11 տարեկանում, աշխատանքի է անցել «Երևան» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող և հաղորդավար: 2003 թվականին տեղափոխվել է «Հայ TV» և մեկ տարի անցկացրել այնտեղ:

2005-09 թթ. սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում:

2008 թվականին ընդունվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն՝ որպես լրագրող և հաղորդավար: Այնտեղ նույնպես աշխատել է մեկ տարի: 2011-13 թթ. «Արմնյուզ»-ում եղել է մարզական լուրերի մեկնաբան, ինպես նաև վարել է «Չեմպիոն» հաղորդաշարը:

2013-16 թթ. Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական լուրերի մեկնաբանն էր, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարողը: 2014 թվականին մեկնաբանել է Աշխարհի առաջնության հանդիպումները, 2016-ին՝ Եվրոպայինը:

2016 թվականի սեպտեմբերից աշխատում է Vivaronews.am կայքում՝ որպես լրագրող, հաղորդավար:

«Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի անդամ է 2016 թվականի օգոստոսի 3-ից: Իր ընթերցողներին ներկայացնում է ֆուտբոլային կանխատեսումներ՝ տեքստային ֆորմատով:

Ցանցով Ցանկով
«Պարմա» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Պարմա» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

«Ռոման» մրցակցի հարկի տակ կխաղա «Պարմայի» հետ: Այն «Պարմայի», որն այսօր կազմի հետ կապված բավական լուրջ խնդիրներ ունի: Բայց այնպես չէ, որ «Ռոման» դրա հետ կապված խնդիրներ չունի, ուղղակի մի ամբողջ կազմ դուրս է մնացել շարքից, ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով: Բոլորիս իհարկե շատ հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանի վիճակը, նրա խաղալու հնարավորության աստիճանը: 30-ամյա խաղացողն ամենայն հավանականությամբ այս հանդիպումն էլ բաց կթողնի: Նա ազգային հավաքականի ճամբար էլ չի գա: Խոսակցություններ կան, որ Հենրիխը 100 տոկոսով պատրաստ կլինի «Բրեշիայի» դեմ հանդիպմանը: Այնպես որ, հավատալ, որ հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա, պետք չէ: Սակայն «Ռոման» բավական խարխլված հոգեբանական վիճակում է, թիմը պետք…

«Յուվենթուս» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Յուվենթուս» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Իտալիայի Ա Սերիայի և առհասարակ եվրոպական մայրցամաքի ֆուտբոլային ամենագլխավոր հանդիպումը տեղի է ունենալու «Յուվենթուս Ստեդիում» մարզադաշտում: Մենք արդեն սովոր ենք, ավանդական իտալական ֆուտբոլի երկրպագուների համար սովորական է, որ «Յուվենթուս» — «Միլան»-ը ինչ-որ ֆենոմենալ հանդիպում է և անկախ մրցաշարային դիրքից և այլ հանգամանքներից թիմերը համառ պայքար են մղելու միմյանց նկատմամբ, նրանք հավասար միավորներ ունեն: Սակայն այս խոսքերը Իտալիայի այսօրվա առաջնության արտացոլանքը չեն:  Գուցե 2000-ականների սկզբին, 2010-ական թվականների սկզբին դա այդպես էր, սակայն այսօր «Միլանը» այն մրցակիցը չէ «Յուվեի» համար, որը կարող է հավասար պայքար մղել: Մանավանդ այսօրվա «Յուվեի» համար, որը հիանալի հատված է անցկացնում, հաղթական հատված է անցկացնում: Սակայն այստեղ էլ…

«Էյբար» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Էյբար» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում «Գալաթասարային» «ոչնչացնելուց» հետո կարծես վերականգնել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և այս անգամ «Էյբարը» չի լինելու Իսպանիայի առաջնության այն համեստ թիմերից մեկը, որը միավոր կփախցնի «Ռեալից»: Զինեդին Զիդանը լավ ճանապարհ է գտել և հուսանք, որ այս անգամ «սերուցքայինները» իսկապես հավաքվել են և «մեկումեջ» հանդիպումներ չեն անցկացնի: Որովհետև մենք արդեն սովոր ենք տեսնել, որ «Ռեալը» վերջին շրջանում մեկ լավ է խաղում, մեկ վատ և ցանկացած հաղթանակների շարք կարող է ուրախություն հանդիսանալ «Ռեալի» երկրպագուների ու Զինեդին Զիդանի համար: Թիմում ամեն ինչ կարգին է կարծես, միայն ավանդական աղմուկը Գարեթ Բեյլի շուրջ է, թե արդյոք ուելսցին կմնա թե չի մնա: Սակայն…

«Լեսթեր» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Լեսթեր» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Մրցաշրջանի մեկնարկը «զինագործների» համար այդքան էլ վստահ չի ստացվել; Ունայի Էմերիի գլխավորած թիմը ոչ մի կերպ չի կարողանում օգտագործել իր ողջ պոտենցիալը և չի կարողանում բարձրանալ իր համար ավանդական դարձած 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը: Այնպես որ, առաջիկա հանդիպմանը լոնդոնյան ակումբը ունենալու է մեծ խնդիրներ, հատկապես որ հանդես է գալու մրցակցի հարկի տակ: Թիմում առկա են լուրջ հոգեբանական խնդիրներ: Ավագի թևկապից վերջերս զրկվել է Գրանիտ Ջական: Այսօր անգամ խոսվում է նրա տրանսֆերը վաճառելու մասին: Այսինքն հոգեբանական տեսանկյունից «Արսենալը» պատրաստ չէ «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպմանը: Իսկ ահա «աղվեսները» կարծես նորից հիշել են իրենց լեգենդար մրցաշրջանը, երբ Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ հռչակվել…

«Բավարիա» — «Օլիմպիակոս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Բավարիա» — «Օլիմպիակոս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

«Այնտրախտից» կրած պարտությունից հետո «Բավարիայի» ղեկավարության համբերության բաժակը լցվեց և թիմը հեռացրեց գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին: Եվ հիմա մյունխենյան ակումբը զբաղված է նոր մարզչի փնտրտուքներով: Ամենայն հավանականությամբ առաջիկա խաղին թիմի գործողությունները կղեկավարի այլ մասնագետ, ով կլինի ակումբի ներսից, բայց առաջիկայում «Բավարիան» կունենա նոր գլխավոր մարզիչ, ինչն արդեն ուրիշ հարց է: Այն հանգամանքը, որ «Բավարիան» շատ տարբեր կերպ է հանդես գալիս այս մրցաշրջանում, խոսում է Կովաչի թույլ կողմերի մասին: «Բավարիան» ներքին առաջնությունում մեղմ ասած անհաջող է հանդես գալիս, բայց Չեմպիոնների լիգայում ամեն ինչ կարգին է: 3 տուրից 9 միավոր ունի և 5 միավորով գերազանցում է «Տոտենհեմին»: Եվ այսօր հաղթանակ տոնելու դեպքում…

«Յուվենթուս» — «Լոկոմոտիվ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Յուվենթուս» — «Լոկոմոտիվ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

«Լոկոմոտիվը» վերջին երեք խաղում չի կարողանում հաղթանակ տանել և դա սկսեց «Յուվենթուսի» հետ արտագնա խաղում կրած ծանր պարտությունից: Ինչու ծանր, որովհետև թիմը մինչև 74-րդ րոպեն հաղթում էր, բայց հետո խաղը գլխի վայր շուռ եկավ և «Լոկոմոտիվը» պարտվեց: Դրանից հետո Յուրի Սյոմինի թիմը 0:3 հաշվով պարտվեց խառը վիճակում գտնվող «Սպարտակին» ու 1:1 խաղաց «Ուֆայի» հետ: Դա խոսում է ակումբի բացասական էներգետիկայի և մարզավիճակի մասին: Եվ դա այն դեպքում, որ «Լոկոն» դեռ մեկ ամիս ունի մինչև ձմեռային դադարը, ինչը նշանակում է, որ թիմը այս պահին խաղում է իր ուժերի առավելագույն չափով ու եթե թիմը չի կարողանում հաղթել «Ուֆային» և 0:3 հաշվով պարտվում…

«Նորվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Նորվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում «Մանչեսթեր Յունայթեդին» չտեսնելը, կարծես, դառնում է սովորություն։ Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմը ոչ մի աղերս չունի ակումբի անվան հետ։ Նորվեգացի երիտասարդ մասնագետի վերջին նշանակալից հանդիպումը մնացել է նախորդ մրցաշրջանում, երբ թիմը ՉԼ մրցաշարից դուրս թողեց ՊՍԺ-ին։ Այսօր «կարմիր սատանաները» չունեն ագրեսիա, չունեն վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Առաջիկա արտագնա խաղից առաջ Սուլշերն ունի կադրային խնդիրներ։ Շարունակում է լազարեթում մնալ Պոլ Պոգբան, ինչը զրկում է թիմին կրեատիվությունից դաշտի միջին հատվածում։ Ֆրեդն ու ՄաքԹոմինեյը, միասին անգամ Պոգբայի կեսը չարժեն։ Սակայն կա նաև լավ նորություն․ վնասվածքից ապաքինվել է Անտոնի Մարսիալը։ Նա Ռեշֆորդի ու Ջեյմսի հետ կլինի մեկնարկային կազմում։…

«Ռոմա» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ռոմա» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Իտալիայի առաջնության 9-րդ տուրը մեզ մատուցում է բազում անակնկալներ։ Առաջատարներ «Յուվենտուսն» ու «Ինտերը» սինքրոն միավորներ կորցրեցին։ Այս տարվա «Ռոման» իր կազմով գուցե, կարող էր հավասար պայքարել առաջատարների հետ 1-2 խաղում, սակայն մի ամբողջական մրցաշրջան անցկացնել անհնար է։ Եվրոպա լիգայի վերջին խաղում «Ռոման» շատ մոտ էր հաղթանակին, սակայն անգամ եթե մրցավարի գործողությունները Սմոլինգի նկատմամբ որակենք որպես «գողություն», «Ռոման» արժանի չէր հաղթանակին։։ 90 րոպեում 1,5 պահը «Ռոմայի» պես թիմի համար շատ խղճուկ է։ Այո, Ֆոնսեկան ունի կադրային սարսափելի խնդիրներ։ Վնասվածք ունեն Մխիթարյանը, Կրիստանտեն, Պելեգրինին, իսկ Պաստորեն անգամ Բ սերիայի մակարդակի թիմի ֆուտբոլիստ չէ ԱՅՍ ՊԱՀԻՆ։ Խի խաղա նաև Ջենգիզ Ունդերը, որակազրկված է Ջանստին…

«Լիվերպուլ» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Լիվերպուլ» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Էնդիլֆ Ռոուդ ստադիոնում, որտեղ «Լիվերպուլը» կմրցի «Տոտենհեմի» հետ։ Անգլիական ֆուտբոլի այս երկու դրոշակակիրները միասին վճռում էին եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակն այս տարվա հունիսին Մադրիդում։ Այդ ճակատագրական խաղից հետո այս թիմերի ճանապարհները գնացել են հակառակ ուղղություններով։ «Լիվերպուլը» շարունակում է իր վստահ ելույթների շարքը, որոնք իրենցից նաև ռեկորդներ էին ներկայացնում։ Դրանցից մեկը՝ առաջության շրջանակում գրանցած հաղթարշավը, որը ձգվում էր մարտից հոկտեմբեր, ընդհանտվեց օրերս, երբ թիմը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս ռեկորդը ընդհատվեց, սակայն փոխարենը ձգվում է երկրորդը։ Թիմը սեփական հարկի տակ չի պարտվում դեռևս 2017 թվականի ապրիլից՝ 42 հանդիպում։ Ընդ որում դրանցից…

«Լեչե» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Լեչե» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Իտալիայի առաջնության հերթական տուրի՝ «Լեչեի» հետ խաղից առաջ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կատարելու է մի շարք փոփոխություններ մեկնարկային կազմում։ Ռոտացիան վերաբերվելու է նաև թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։ «Ես նրա հետ ամեն օր զրուցում եմ։ Մեզ համար շատ կարևոր է նրա մարզավիճակը, առողջությունը, նրա գրանցած ցուցանիշները մարզման ժամանակ։ Ես դեռ չեմ որոշել վերջնական որևէ բան», — նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել էր Սարին։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ փորձառու մասնագետը մոլորության մեջ էր գցում բոլորին․ Ռոնալդուն չկա անգամ հայտացուցակում։ Մյուս կարևոր կորուստներից մեկը Դուգլաս Կոստան է։ Բրազիլացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 14-ից։ Բժիշկների կանխատեսմամբ նա արդեն պետք է պատրաստ…

«Շալկե» — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Շալկե» — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Գերմանական Բունդեսլիգայի, ու հավանաբար, նաև ամբողջ հին մայրցամաքի կենտրոնական հանդիպումը կկայանա Գելզենկիրխեն քաղաքում, որտեղ «Ռուհրյան դերբիի» շրջանակում ուժերը կչփափեն տեղի «Շակլե 04»-ը և  Դորտմունդի «Բորուսիան»: Այս թիմերի միջև յուրաքանչյուր հանդիպում ստացվում է դիտարժան, հետաքրքիր, ու ամենակարևորը գոլառատ: Կասկած չկա, որ այս անգամ ևս թիմերը կուրախացնեն արդյունավետությամբ: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, երբ «Շալկեն» մեկնարկել էր 3 հաղթանակով 4 խաղում, այս անգամ մեկնարկը վստահ չէ: Այս պահին դաշտի ապագա տերերը մրցաշարային աղուսակում հանգսրվանել են 7-րդ տեղում և իրենց ակտիվում ունեն 14 միավոր: Չնայած դրան, բաղձալի 4-րդ հորիզոնականից, որը հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր է տալիս, նրանց բաժանում է ընդամենը 1 մեկ…

«Գենկ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Գենկ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում անգլիական «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ ստուգելու է բելգիական «Գենկի» պաշտպանւթյան ամրությունը։ «Գենկը» սարսափելի էր մեկնարկել մրրցաշարում՝ պարտվելով «Ռեդ Բուլ Զալսբուրգին» 2-6 հաշվով։ Սակայն հաջորդ տուրում բելգիացիները տանը մրցեցին «Նապոլիի» հետ ու կարողացան ամուր պահել սեփական դարպասը։ Այս պահին «Գենկը» անհաջող շարք են անցկացնում։ Ներքին առաջնության վերջին տուրում պարտվեց «Ստանդարտին» և առաջատար «Բրյուգեին» զիջում է արդեն 10 միավոր։ «Լիվերպուլի» մարզչական շտաբում կարող են ուրախանալ․ Ալիսոնը վերադարձել է, սակայն դեռ երևում է, որ անհրաժեշտ է հավաքել մարզավիճակ։ Այստեղ ավելի հետաքրքիր է՝ ինչ առողջական վիճակում է Մո Սալահը։ Եգիպըացի ֆուտբոլիստն արդեն պատրաստ է խաղադաշտ դուրս գալուն, սակայն բրիտանաան պարբերականները…

«Այաքս» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Այաքս» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության ամենահավասար խմբերից մեկը H-ն է, որտեղ ընդգրկված են «Չելսին», «Այաքսը», «Վալենսիան» ու «Լիլը»։ Առաջին հայացքից ֆավորիտ կարող էին համարվել «Վալենսիան» ու «Չելսին»՝ իրենց կարգավիճակից ելնելով, իսկ «Այաքսը»՝ երկրորդ էշելոն, սակայն այն պատկերը, որը հիմա տիրում է H խմբում, խոսում է հակառակի մասին։ Ամստերդամյան ակումբը շարունակում է հիացնել ֆուտբոլային Եվրոպան, անգամ առաջատարներին վաճառելուց հետո։ Մրցաշարի մեկնարկային երկու տուրում 2 վստահ հաղթանակ։ Առհասարակ վերջին 17 խաղում հոլանդական թիմը պարտություն չի կրել՝ տանելով 13 հաղթանակ։ «Չելսիի» հետ խաղում «Այաքսը» ոչ մի կորուստ չունի։ Իսկ ահա «Չելսին» մի տեսակ վստահ չի մեկնարկել բոլոր մրցաշարերում։ Չեմպիոնների լիգայում Ֆրենկ Լեմպարդի տղաները…

«Ինտեր» — «Բորուսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ինտեր» — «Բորուսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Չեմպիանների լիգայի խմբային փուլի «Ինտեր» — «Բորուսիա» հանդիպումը իտալական ակումբի վերջին հնարավորությունն է 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի համար մղվող պայքարից դուրս չմնալու համար: Միայն հաղթանակը թույլ կտա «Ինտերին» շարունակելու մրցակցությունը, մինչդեռ «մեղուները» կարող են և բավարարվել ոչ-ոքոիով: Եկեք լինենք անկեղծ. «Ինտերի» մեկնարկային զորեղ հաղթանակի վերջին բոլորն էին սպասում: Ու այդպես էլ եղավ առաջին իսկ թոփ թիմերին հանդիպելուց հետո: Եվ «Բարսային» և «Յուվենտուսին» Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պարտվեց 1-2 հաշվով: Ներքին առաջնության վերջին խաղում էլ «Ինտերը» քիչ էր մնում միավոր կորցներ «Սասուոլոյից»: Այնպես որ՝ կարգի հաշվին հաղթանակ տանելն էլ է արդեն բարդ դարձել: Ուստի  պարզ է դառնում, որ եթե թիմը չբարելավի…

«Սլավիա» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Սլավիա» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Ասել, որ «Սլավիան» լուրջ մրցակից է «Բարսելոնայի» համար, կարելի է դառնալ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհով: Սակայն համարձակորեն պնդել, որ «Սլավիան» անհույս է դուրս գալու կատալոնացիների դեմ տնային հանդիպմանը, կնշանակի անարգել մրցակցին ու բացարձակապես չտիրապետել չեխական ակումբի շուրջ տիրող վերջին իրադարձություններին: Նախ այն, որ «Սլավիան» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում 0-2 հաշվով  պարտվեցին «Բորուսիային», դեռ ոչինչ չի նշանակում: Վիճակագիրներն արձանագրել են. 17 հարված մրցակցի դարպասին, սակայն հաղթանակը «մեղուներինն էր»: Այս պարտությունը ոչ մի կերպ չի խանգարել չեխական թիմին ներիքն առաջնությունում փայլել: Վերջին 2 խաղում 2 հաղթանակ: Կարծես թե «Բարսելոնան» վերադառնում է իր լավագույն մարզավիճակին: Դա, անշուժտ, կախված է Լիոնել Մեսիի մարզավիճակից: Արգենտինացին…

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Անգլիայի առաջնությունն այս տարի խոստանում է թեժ մրցակցություն։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ։ 9-րդ տուրի կենտրոնական՝ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպման մասնակիցները լուծում են մրցաշարային տարբեր խնդիրներ։ Հասկանալի է, որ խաղի ֆավորիտները մերսիայդյան ակումբի ներկայացուցիչներն են։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում կան ուրախալի նորություններ։ Ակումբի հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերը վերադարձել է ընդհանուր խումբ։ Բրազիլացու բացակայությունը մրցաշրջանի մեկնարկում համարվում էր գերմանացի մասնագետի գլխավորած ակումբի հիմնական գլխացավանքը։ Անգլիական մամուլը գրում է նաև, որ հանդիպումը կարող է բաց թողնել նաև ակումբի առաջատար Մո Սալահը, սակայն ամենայն հավանականությամբ, բժիշկները կկարողանան նրան ոտքի կանգնեցնել։ Իսկ ահա «Յունայթեդը» հիշեցնում է ոչ թե թիմ, այլ մեծ հիվանդանոց։ Էրիկ…

«Սամպդորիա» — «Ռոմա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Սամպդորիա» — «Ռոմա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Իտալիայի առաջնության դեռևս մեկնարկից առաջ արդեն պարզ էր, որ չեմպիոնի կոչման համար պայքարն ընթանալու է «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև։ Մնացյալ ավանդական ուժեղ թիմերը միմյանց միջև պետք է «գզվեին» 3-4-րդ տեղերի համար։ Այդ թիմերի շարքում, անկասկած, կա «Ռոման», իսկ «գայլերի» առաջիկա մրցակից «Սամպդորիան» պետք  աներ ամեն ինչ ուժեղ թիմերի կյանքը խարաթելու համար։ Սակայն մրցաշրջանի հենց մեկնարկից ճենովացիները սարսափելի տեսք ունեն։ Մեկնարկային 7 խաղում ընդամենը խփած 4 գնդակ։ Թիմի հարձակման ներուժը մեծամասամբ կախված է վետերան հարձակվող Ֆաբիո Կվալյարելայից։ Կբացվի նրա գոլային ախորժակը՝ «Սամպդը» դուրս կգա ճգնաժամից։ Իսկ առայժմ թիմն ընդամենը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» ևս լավ չի մեկնարկել՝ տանելով…

«Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի առաջատար Մադրիդի «ՌԵալը» հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» հետ։ Կղզիաբնակները տևական ժամանակ հանդես չէին եկել ուժեղագույնների առաջնությունում։ Վերադարձը հաջող ստացվեց՝ հաղթանակ «Էյբարի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Սակայն դրանից հետո սկսվեց երկարատև շարք առանց հաղթանակների։ 6 հանդիպում 5 պարտություն։ Ահա այսպիսի վիճակագրություն «Ռեալի» հետ խաղից առաջ։ Լավ է, որ այդքանը «Մալյորկան» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոյի ղեկավարությամբ հասկացավ, որ չի կարելի նման հոգեբանությամբ շարժվել առաջ։ Միջազգային դադարից առաջ «Մալյորկան» հաղթեց նաև «մեռած» «Էսպանյոլին»։ «Ռեալը», որքան էլ որ զարմանալի է, շարունակում է մնալ մրցաշրջանի առաջատար։ Ավելին․ Զիդանի գլխավորած թիմը ոչ մի պարտություն չունի․ 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի։ Վստահ կարելի է ասել, որ…

«Չելսի» — «Նյուքասլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Չելսի» — «Նյուքասլ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Անգլիայի առաջնության հերթական տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կլիներ հենց «Չելսի» — «Նյուքասլ» խաղը, սակայն երկու թիմերից և ոչ մեկի ղեկնին կանգնած չէ Ռաֆայել Բենիստեսը։ Բայց առանց դրա էլ, խաղը հետաքրքիր է ստացվելու։ Երկու թիմերն էլ անակնկալ կերպով են մեկնարկել առաջնությունում։ «Նյուքասլը» Սթիվ Բրյուսի գլխավորությամբ մեկնարկեց ոչ այնքան հաջող, սակայն վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կարողացավ մի փոքր բարելավել իր ցուցանիշը։ Առջևում ևս մեկ բարդ մրցակից է։ Սակայն մինչև այդ մի հատ հիշենք՝ այսօր ինչ վիճակում է «Յունայթեդը»․ վստահաբար ամռանը, եթե «Վուլվզի» փոխարեն «Փյունիկի» հետ մրցեր այս «Մանչեսթերը», հայկական թիմի շանսերն ավելի մեծ կլինեին։ Վերջին տուրերում ցուցադրած խաղը…

«Էյբար» — «Բարսելոնա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Էյբար» — «Բարսելոնա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Եկեք լինենք անկեղծ։ «Էյբարն» այսօր այն թիմը չէ, որը կարող է միավոր փախցնել «Բարսելոնայից»։ Ընդ որում՝ եթե «միջակները» կարողանան գոլի հեղինակ դառնալ, դա արդեն կհամարվի հաջողություն։ Սակայն միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ հենց այս «Էյբարը» վերջերս կարողացավ գերազանց ճակատամարտ տվեց «Ատլետիկոյին» ու առավելության հասավ զորեղ «Սևիլիայի» նկատմամբ։ Բայց հետո եկավ «Բարսան»․․․ «Բարսան», որը կարծես թե լուծել է բոլոր խնդիրները լազարեթում ու պատրաստ է ինքնահաստատվելու համեստ մրցակցի վրա։ Սովորաբար, համենայն դեպս, այդպես է լինում․ ուժեղ թիմն անցկացնում է հանդիպում թույլ մրցակցի հետ, հոշոտում, բմբուլները քամուն է տալիս ու հավաքում վստահություն։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ առջևում թիմին սպասվում է նաև…

«Ատլետիկո»— «Վալենսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
«Ատլետիկո»— «Վալենսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

Դիեգո Սիմեոնեի գլխավորած ակումբը վերջին շրջանում թուլացել է: Նախորդ տուրում մադրիդցիները ոչ-ոքի խաղացին «Վալյադոլիդի» հետ, որը դարձավ երկրորդն անընդմեջ: Եթե «Ռեալի» հետ խաղում այս արդյունքն ինչ-որ չափով կարելի է համարել նորմալ, ապա «Վալյադոլիդին» «Ատլետիկոն» պետք է հաղթեր աչքերը փակ, անգամ մեկ ոտքի կանգնած:  Ինչպես և սպասելի է, «Ատլետիկոն» շատ գոլեր չի էլ խփում՝ 8 խաղում միայն 7 գնդակ, սակայն սա պատկերացրեք՝ վատագույն ցուցանիշն է 15 տարվա ընթացքում: Սակայն պաշտպանությունում թիմը կարգապահ է. 5 խաղում Սիմոենեի տղաները որևէ գնդակ բաց չեն թողել: Իսկ եթե ավելի կոնկրետ ներքին առաջնության մասին խոսենք, 8 խաղում թիմն ընդունել է 4 գնդակ: Բիլբաոյի «Ատլետիկի» հետ «հնդկացիների»…

Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: