Հայաստան – Կոսովո: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 22 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Հայաստան – Կոսովո ընկերական հանդիպման վերաբերյալ։

Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի մարտին և առաջիկա մրցակիցը լինելու է Կոսովոյի ընտրանին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այս անգամ ևս թիմ չի հրավիրել Տիգրան Բարսեղյանին, Սարգիս Ադամյանին և Խորեն Բայրամյանին։ Մի կողմ թողնելով չհրավիրելու պատճառները, պետք է նշել, որ այս ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրելով մեր ընտրանին զգալիորեն տուժելու է առջևի գծում։ Եթե հաշվի առնենք, որ վնասվածք ունի Արտակ Դաշյանը, Խորեն Բայրամյանը նրան շատ լավ կարող էր փոխարինել, իսկ առջևում չունենալով վառ ընդգծված հարձակման գծի ֆուտբոլիստ խաղային պրակտիկայով, Տիգրան Բարսեղյանը ևս կարող էր այստեղ օգտակար լինել Սարգիս Ադամյանի հետ։

Առաջիկա ընկերական խաղերից չպետք է որևէ լուրջ ակնկալիք ունենալ և առհասարակ ընկերական հանդիպումները կարելի է համարել փորձադաշտ և՛ Կոսովոյի, և՛ Հայաստանի համար։ Ամեն դեպքում ենթադրում եմ, որ անձրևային պայմաններում կանցնի հանդիպումը, ինչը գրեթե միշտ թույլ է տալիս ակնկալել շատ գոլեր, որովհետև խոտածածկը թաց է լինում, գնդակը թաց է լինում և դարպասապահները կարող են անզգույշ գործել։

Ենթադրում եմ, որ Հայաստանի հավաքականը խաղալու է 3 պաշտպանով սխեմայով, թեպետ ընկերական հանդիպումները փորձադաշտ են և կարելի է անցնել 4 պաշտպանով խաղի, բայց Ալեքսանդր Պետրակովը պահպանողական ոճի մարզիչ է և թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը նույնն է, ինչ պաշտոնական խաղերում։ Այնպես որ, ենթադրում եմ, որ նույն սխեմայով ենք խաղալու։ Դաշտում տեսնելու ենք Ժիրայր Մարգարյանին՝ «Ուրարտուի» ավագին, որը լավ մարզավիճակ է հավաքել, ինչպես նաև այլ երիտասարդ խաղացողների։

Ենթադրում եմ, որ հանդիպումը լինելու է գոլառատ։ Իմ կանխատեսումն է Հայաստանի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 4․40 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
20:00/22 մրտ
Հայաստան – Կոսովո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ