Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Դեղին քարտը ֆուտբոլում. խաղադրույքի մարտավարություններ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ինչպե՞ս խաղադրույք կատարել դեղին քարտերի վրա ֆուտբոլում: Դեղին քարտերի վրա խաղադրույքների ինչ տեսակներ կան բուքմեյքերական լայնույթում: Դեղին քարտերի վրա խաղի ռազմավարության հիմնական իմաստը: Խորհուրդներ սկսնակ բեթթորների համար, մարտավարությամբ խաղալու առավելություններն ու թերությունները:

Բովանդակություն

Դեղին քարտերը ֆուտբոլային հանդիպման հիմնական վիճակագրական ցուցանիշներից են, որոնք բնութագրում են խաղի կոշտությունը։ Մեծ թվով խախտումներով հանդիպումներում շատ են դեղին քարտերը, սակայն մրցավարը հաճախ է ազդում խաղի վրա. խիստ մրցավարը կարող է բազմաթիվ զգուշացումներ գրանցել նույնիսկ ոչ շատ կոպիտ հանդիպմանը:

Պատահում է նաև հակառակը. կոշտ պայքարում մրցավարը շատ հաճախ չի պատժում խաղացողներին։ Սա բեթթորների մոտ առաջացնում է խաղադրույքներ կատարելու հետաքրքրություն ու ցանկություն, ինչի շնորհիվ դեղին քարտերը ֆուտբոլում խաղադրույքների ամենահայտնի տարբերակներից մեկն է:

Դեղին քարտերի վրա խաղադրույքների տեսակներ

Բուքմեյքերի՝ ֆուտբոլային հանդիպումների ցանկում դեղին քարտերի համար կան իրադարձությունների հետևյալ տարբերակները.

  • Ելք: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. պետք է ընտրել դեղին քարտերի թվով հանդիպման հաղթողին, կամ ոչ-ոքի արդյունք: Կա կրկնակի շանսով տարբերակ՝ 1х, х2 և 12:
  • Տոտալ: Սրանք դեղին քարտերի արդյունավետության, դրանց քանակի վրա խաղադրույքներ են: Տոտալը կարող է լինել եվրոպական և ասիական, անհատական, զույգ/կենտ: Այս իրադարձության համար ցանկը նույնն է, ինչպես և գոլերի դեպքում, այդ պատճառով բեթթորներն ունեն խաղադրույքի մեծ ընտրություն:
  • Ֆորա: Ինչպես և տոտալը, կարող է լինել եվրոպական և ասիական: Այստեղ կարևոր է որոշել թիմերի միջև զգուշացումների տարբերությունը: Խաղադրույքներն ընդունվում են՝ ինչպես և գոլերի վրա ֆորաների օրինակում:
  • Խաղակեսերի արդյունավետություն: Այս իրադարձությունում խաղացողին առաջարկված է կատարել ընտրություն, թե խաղակեսերից որը դեղին քարտերով ավելի արդյունավետ կլինի: Կա նաև տարբերակ, որ խաղակեսերի արդյունավետությունը միանման կլինի: Ընդհանուր առմամբ, այս երեք ելքի համար բուքմեյքերը բարձր գործակիցներ է առաջարկում։
  • Տոտալ՝ երեք ճանապարհով: Սա խաղադրույքի տարբերակ է, որի դեպքում սահմանվում է 3 ելք: Առաջարկվում է որոշակի թիվ՝ օրինակ 5: Խաղացողն ընտրում է, թե ֆուտբոլիստները հանդիպմանը կստանան 5-ից քիչ, ուղիղ 5, թե 5-ից շատ դեղին քարտ: Գործակիցներն այս մարկետների համար ևս բարձր են, ինչպես և արդյունավետության դեպքում:
  • Առաջին և վերջին դեղին քարտի ժամանակ: Բեթթորն ընտրում է այն ժամանակահատվածը, որում ֆուտբոլիստները կստանան առաջին և վերջին զգուշացումը՝ 2 տարբեր խաղադրույքներ:
  • Ով կստանա հաջորդ/վերջին դեղին քարտը: Պետք է ընտրել այն թիմին, որը կստանա հաջորդ դեղին քարտը, եթե խոսքը հանդիպման ամենասկզբից սկսած խաղի մասին է, և ամենավերջինը. սովորաբար այս խաղադրույքը ձևակերպվում է խաղի վերջնամասին մոտ:

Ставки на желтые карточки

Դեղին քարտերի վրա խաղադրույքների ցանկը փոփոխական է, բայց ոչ բոլոր բուքմեյքերներն են կարող առաջարկել նման ընտրություն: Կան նաև վերը նշված խաղադրույքների այլ մոդիֆիկացիաներ, բայց այդ տարբերակները համարվում են բացառիկ: 

Խորհուրդներ խաղացողներին

Եթե ​​նույնիսկ բեթթորները բավարար ֆուտբոլային գիտելիքներ չունենան, կարելի է հաջողությամբ խաղադրույք կատարել դեղին քարտերի վրա։ Դա անելու համար կարևոր է իմանալ մի քանի ասպեկտներ՝ մրցավարի անհատականությունը, թիմերի միջև խաղի սկզբունքայնությունը, մոտիվացիան և անձնական հանդիպումների պատմությունը: Այս ամբողջ տեղեկատվությունն առկա է մասնագիտացված աղբյուրներում՝ տարբեր կայքերում: Նման ռեսուրսների օգտագործումը խաղադրույքներում կարևոր է յուրաքանչյուր բեթթորի համար: Պարտադիր չէ խաղը դիտել, խորը վերլուծություն կատարել. բավական է ուսումնասիրել վերը նշված պարամետրերի թվերը՝ հանդիպման մոտավոր բնույթը հասկանալու և զգուշացումների մոտավոր թիվը հաշվարկելու համար:

Սակայն այսպիսի մոտեցման դեպքում կատարած խաղադրույքների էֆեկտիվությունը բարձր չի լինի: Այդ պատճառով տեսահեռարձակումների դիտումը կարևոր է խաղը հասկանալու համար:

Հաճախ բեթթորները լայվում են խաղադրույքներ կատարում զգուշացումների վրա. սա օգնում է հասկանալ, թե ինչպես է ընթանում հանդիպումը, ինչպիսին է դրա էությունը: Սոսկ թվերը միշտ չէ, որ տալիս են հստակ նկարագրություն, չնայած նույնիսկ այս մոտեցմամբ խաղացողն ապահովում է խաղադրույքների անցման ավելի քան 50%-ը: 

Մարտավարության էությունը

Ֆուտբոլում միայն դեղին քարտերի վրա խաղի համար հատուկ ռազմավարություններ չկան: Ինտերնետում կան խաղային մոդելներ, բայց դրանք չեն բնութագրվում բարձր արդյունավետությամբ. պետք չէ դրանցից օգտվել: Հետևաբար, դեղին քարտերի վրա խաղալու երկու տարբերակ կա՝ խաղալ ըստ մաթեմատիկական ռազմավարությունների կամ խորանալ վերլուծության մեջ: Դիտարկենք երկուսն էլ։

Մաթեմատիկական ստրատեգիաների թվում են հետևյալ մոդելները. «դոգոն», խաղ հետնապահի վրա, սանդուղք: Առաջին երկուսն ունեն ամենամեծ էֆեկտիվությունը:

«Դոգոն»-ով կարելի է խաղալ ինչպես լայվում, այնպես էլ պրեմատչում: Գլխավորն այն է, որ բեթթորը փորձի գտնել 2-ից բարձր գործակից, այդժամ շահույթ ապահովելու համար բավական կլինի 50% անցանելիությունը: Դրա համար պետք է կատարել վերլուծություն, ուսումնասիրել յուրաքանչյուր հանդիպում, ուշադրություն դարձնել բոլոր պարամետրերի վրա. անձնական հանդիպումների պատմություն, զգուշացումների միջին տոտալ, թիմերի մոտիվացիա և այլն:

Ինչ վերաբերում է հետնապահի վրա խաղին, ապա ավելի լավ է ևս օգտագործել «դոգոն»: Այս դեպքում բեթթորը կկարողանա ընտրել մեծ գործակիցներ և ավելի ուշ մեծացնել խաղադրույքի նոմինալը, քան դա տեղի է ունենում փոքր գնանշումների դեպքում: «Դոգոնի» իմաստը հետևյալն է. խաղացեք հետնապահի վրա բարձր գործակիցներով, ցանկալի է՝ հաղթանակի վրա: Խաղադրույքը չանցավ, կատարեք հաջորդը նույն գումարով, դա էլ չաշխատեց՝ նորից խաղացեք։ Անհրաժեշտության դեպքում ավելացրեք խաղադրույքի նոմինալը, որպեսզի հաղթանակի դեպքում հետ բերեք կորցրած գումարը և շահույթով ավարտեք խաղը: Բայց դրա համար կարևոր է ճիշտ հաշվարկել ունեցած միջոցները. եղեք ուշադիր:

Առավելություններ և թերություններ

Դեղին քարտերի վրա խաղալու թերություններն ընդունված է համարել անբավարար տեղեկատվությունը և գործնական փորձի բացակայությունը: Եթե ​​խաղացողը չի հասկանում զգուշացումների բնույթը, լավ չի տիրապետում խաղի կանոններին և չի կարողանում մրցավարական վիճակագրությունը համեմատել այլ պարամետրերի հետ, ապա դա լավ չէ, հաջողություն չի լինի: Կարող եք օգտագործել մաթեմատիկական ռազմավարություններ, բայց արդյունքը կլինի նվազագույն: Տեղեկատվության պակասը գալիս է նաև փորձի պակասից. սկսնակները հաճախ չգիտեն, թե որտեղ փնտրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Դրա համար կան տարբեր պորտալներ՝ Smart Tables, FlashScore և այլն:

Առավելություններն ավելի շատ են: Դա տարբեր մարտավարություններով խաղալու հնարավորությունն է, բարձր գործակիցները, բուքմեյքերների կողմից դեղին քարտերի նկատմամբ մեծ ուշադրությունը, ինչի արդյունքում էլ խաղադրույքների ցանկը մեծ է լինում:

Թոփ խաղերում բեթթորները կարող են խաղալ ոչ միայն ամբողջ հանդիպման համար, այլև կոնկրետ խաղակեսերի: Եթե խաղացողը բավականաչափ գիտելիքներ ունի և կարողանում է դրանք կիրառել գործնականում, նա կարող է շահույթ ունենալ դեղին քարտերի վրա խաղադրույքներում: Գլխավորը՝ կարողանալն է օգտվել բոլոր առավելություններից:

Ամփոփում

Բուքմեյքերները խաղադրույքների մեծ ընտրություն են առաջարկում դեղին քարտերի վրա խաղի համար: Սակայն գլխավորը խաղացողներին սովորեցնելն է ճիշտ ընտրություն կատարել: Ընտրությունը կարող է մեծ լինել, բայց խաղադրույքի գրագիտությունը կախված է բեթթորի տեղեկացված լինելուց, գիտելիքների մակարդակից, խաղի ըմբռնումից, ինտուիցիայից և այլ գործոններից: Հետևեք ռազմավարություններին, ճիշտ բաշխեք խաղային միջոցները, պահպանեք կշռադատությունը. բնավորության այս գծերը հաջողություն են ապահովում, պետք չէ ընկնել բարձր գործակիցների հետևից և մտածել միայն տվյալ պահին հաղթելու մասին:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ