Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆուտբոլում ստույգ հաշվի վրա խաղադրույք

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ֆուտբոլային հանդիպումը հնարավորինս ճշգրիտ կանխատեսելը մինչև վերջնական հաշիվն իմանալը հնարավոր է, ինչպես ցույց է տալիս բեթթորների փորձը: Սակայն յուրաքանչյուր խաղ հաջողությամբ կանխատեսելը իրատեսական չէ. մոլորակի ամենահայտնի սպորտաձևի արդյունքները չափազանց անսպասելի են լինում: Այս հոդվածում կխոսենք ստույգ հաշվի վրա խաղադրույքների մասին:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում ստույգ հաշվի վրա խաղադրույքը

Ստույգ հաշիվը հանդիպման արդյունքով թիմերի խփած գոլերի քանակի արտացոլումն է: ԲԳ-ների լայնույթում ստույգ հաշիվը սովորաբար արտահայտվում է հետևյալ կերպ՝ 2:2, 3:0, 1:4 և այլն: Նաև կան ստույգ հաշվի մոդիֆիկացիաներ:

Ставки на точный счет в футболе в букмекерской линии

Բուքմեյքերները խաղադրույքների ցանկում հաճախ առաջարկում են ստույգ հաշվի ավելի քան 15-20 տարբերակ: 

Ի՞նչն է կարևոր հաշվի առնել ֆուտբոլում ստույգ հաշվի վրա խաղադրույք կատարելիս

Ինչպե՞ս կռահել ստույգ հաշիվը, սա այն հարցն է, որն անհանգստացնում է ցանկացած սկսնակ բեթթորի: Կանխավ նշենք, որ կանխատեսումներից և ոչ մեկը անցման 100 տոկոսանոց երաշխիք չի ունենա: Ֆուտբոլային խաղերում խաղացողներին սովորաբար գրավում են այս իրադարձության բարձր գործակիցները: Սակայն դա բացատրվում է հաշիվը գուշակելու դժվարությամբ. բուքմեյքերական ընկերության այս լայնույթում առկա ցանկացած իրադարձության անցման հավանականությունը շատ ցածր է։ Բեթթորները սովորաբար փորձում են խաղադրույք կատարել այնպիսի իրադարձության վրա, որն ունի նվազագույն գործակից և միևնույն ժամանակ անցման ամենամեծ հավանականություն: Սակայն դա հաճախ հանգեցնում է խաղադրույքի պարտության:

Ստույգ հաշվի համար չկան կանոններ, իրադարձությունների անցման համար՝ սահմանումներ: Կա միայն որոշ վերլուծական գործողությունների շարք, որը կօգնի կողմնորոշվել խաղադրույք կատարելիս:

  • Ով է ֆավորիտը, իսկ ով՝ հետնապահը: Հասկանալ կարելի է ըստ գործակիցների. որ թիմի գննաշումները ցածր են, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կհաղթի:
  • Ինչ մարզավիճակում են թիմերը: Հաղթանակների երկարատև շարքը հուշում է, որ տվյալ թիմը լավ մարզավիճակում է: 
  • Ակումբների արդյունավետություն: Առանցքային գործոն՝ ստույգ հաշիվը կռահելու համար: Եթե ֆավորիտ թիմը շատ գոլ չի խփում, բայց, միևնույն ժամանակ, լավ է խաղում պաշտպանությունում, նշանակում է, որ խաղի հավանական ելքերից կարող են լինել 1:0, 2:0, 2:1 հաշիվները: 
  • Պետք է հաշվի առնել երկու թիմերի արդյունավետությունը, և առավել հաջող տարբերակ կլինի այն ակումբների հանդիպումը, որտեղ թիմերից ոչ մեկը գերարդյունավետ ֆուտբոլ չի խաղում: Այսինքն Դորտմունդի «Բորուսիայի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» նման թիմերին պետք չէ ընտրել: Նաև պետք է չէ ընտրել բարձր արդյունավետությամբ լիգաներ՝ Իտալիայի, Գերմանիայի, Բելգիայի առաջնություններ և այլն:
  • Միևնույն հաշիվներով խաղերի շարքեր: Այստեղ պետք է զգուշավոր լինել, ցանկացած շարք վաղ թե ուշ ավարտվում է, և եթե ակումբը 3 անընդմեջ խաղում հաղթում է 2:0 հաշվով, ապա այդ արդյունքի հավանականությունը յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանն ավելի ցածր կլինի, սա շատ կարևոր է հաշվի առնել:
  • Խաղադրույքների համար բանկ: Բեթթորների մեծամասնությունը ստույգ հաշվի վրա քիչ գումար են դնում, և դա ճիշտ մոտեցում է: Ստույգ հաշվի վրա ցանկացած խաղադրույքի պարտության ռիսկը շատ մեծ է, ուստի եթե դուք նման իրադարձության վրա խաղադրույք եք ձևակերպում, ապա ավելի լավ է ծախսել ձեր գումարի 1-2%-ից ոչ ավելին:

Ստույգ հաշվի վրա խաղադրույքների մարտավարություններ

Այս պահին գոյություն ունեն տարբեր սպորտաձևերի համար բազմաթիվ ռազմավարություններ: Ստույգ հաշվի վրա խաղադրույքների մարտավարությունները շատ չեն, և դրանք բոլորը բնութագրվում են պարտության բարձր ռիսկով: Դիտարկենք դրանցից մի քանիսը:

  • 27 էքսպրես: Ստույգ հաշվի համար ամենատարածված ռազմավարությունը: Պետք է ընտրել «ֆավորիտ — հետնապահ» զույգի 3 հանդիպում: Ֆավորիտի հաղթանակի գործակիցը պետք է լինի առնվազն 1,50: Խաղացողի խնդիրն է առանձնացնել 3 ամենահավանական ստույգ հաշիվները և կազմել տարբեր կոմբինացիաներով, բայց խաղադրույքների միաչափ նոմինալներով 27 էքսպրես: Օրինակ, ընտրվել են «Սևիլիա» — «Էլչե», «Չելսի» — «Քրիսթալ Փելաս» և «Բավարիա» — «Մայց» հանդիպումները: Խաղերից յուրաքանչյուրի համար բեթթորն ընտրել է 1:0, 2:0 և 3:0 տարբերակները: Դրանցից պետք է կազմել 27 էքսպրես, յուրաքանչյուրի համար հատկացնել 100 ռուբլի, և կատարել խաղադրույք: Հաղթած տարբերակներից ցանկացածը մեծ շահույթ կբերի՝ յուրաքանչյուր ստույգ հաշվի իրադարձության բարձր գործակցի շնորհիվ:
  • Դուբլներ: Հաճախ խաղերն ավարտվում են տանտերերի հաղթանակով, իսկ 12% դեպքերում՝ 1։0 հաշվով։ Բեթթորը տուրում պետք է ընտրի 10 հանդիպում ոչ ամենաարդյունավետ լիգաներից՝ Հունաստանի, Պորտուգալիայի, աֆրիկյան երկրների առաջնություններից: Յուրաքանչյուր խաղում պետք է ընտրել ստույգ հաշիվ՝ 1:0 կտրոնը և կազմել 10-ից 2 համակարգ: Երկու հաղթանակի դեպքում խաղացողը երաշխավորված որոշակի շահույթ կստանա:
  • «1-2-3». Խաղադրույքների ամենաքիչ հայտնի և ռիսկային մարտավարություններից մեկը: Ընտրում ենք հանդիպումը և 10 ստույգ հաշիվ: Որոշակի գումար ենք առանձնացնում խաղադրույքի համար և բաժանում այն. 30%-ը դնում ենք խաղացողի կարծիքով ամենահավանական հաշվի վրա: 20%-ական չափով 2 խաղադրույք ենք կատարում առաջին ընտրության համեմատ երկու ավելի քիչ հավանական հաշիվների վրա: 10%-ական չափով խաղադրույք ենք կատարում ևս 3 տարբերակի վրա: Յուրաքանչյուրի համար գործակիցը պետք է լինի նվազագույնը 5,50: Պետք է պարզապես կռահել 6-ից 1 ելքը, և այն շահույթ կբերի բեթթորին: 

Մարտավարությունները կարելի է կիրառել նաև այլ սպորտաձևերի համար: Հոկեյին ևս կհամապատասխանեն նման խաղային մոդելները, ինչպես նաև թենիսին, վոլեյբոլին և մնացած ոչ բարձր արդյունավետությամբ մարզաձևերին:

Արդյոք շահավե՞տ է ստույգ հաշվի վրա խաղադրույքներ կատարելը

Ցանկացած խաղադրույք համարվում է շահավետ, եթե երկարաժամկետ հեռանկարում դրանց անցանելիության տոկոսը բարձր է: Սակայն ստույգ հաշվի վրա խաղադրույք կատարելու համար այդ արժեքը պարտադիր չէ, որ բարձր լինի: Ելնելով գործակիցներից՝ խաղադրույքների 15-25% անցանելիությունը բավարար կլինի երկարաժամկետ հեռանկարում լավ շահույթ ունենալու համար: Ի վերջո, եթե խաղադրույքի միջին գործակիցը 4,5+ մակարդակի վրա է, ապա 10-ից 2-3 խաղադրույքը բավարար է՝ խաղից հետո շահույթ ունենալու համար: 

Դժվար է հասնել շահումների նման մակարդակի ստույգ հաշվի վրա խաղադրույք կատարելով։ Երբեմն հնարավոր չէ գուշակել 10 տարբերակներից նույնիսկ մեկը, բայց երկարաժամկետ հեռանկարում կարելի է ավելի բարձր արդյունք ունենալ: Ստույգ հաշիվն ամենադժվար կանխատեսելի մարկետն է, ուստի երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի հավանական է, որ ամբողջ գումարը կկորչի, քան ավելի դրական արդյունքը: Այնուամենայնիվ, ռազմավարությունների կիրառման և միջոցների ճիշտ բաշխման դեպքում լավ հնարավորություններ կան, որ խաղը շահութաբեր կլինի։

Ստույգ հաշվի վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները կարող եք տեսնել աղյուսակում:

Առավելություններ Թերություններ
Բարձր գործակիցներ Պարտության շատ մեծ ռիսկ
Էֆեկտիվ մարտավարությունների առկայություն Դժվար է կռահել 10 հնարավոր տարբերակից 1-ը
Վերլուծելու ունակության շնորհիվ հաղթելու հնարավորություն

Ամփոփում

Այս հոդվածում մենք վերլուծեցինք, թե ինչպես կարելի է կանխատեսել ֆուտբոլում ստույգ հաշիվը: Կան մի քանի ռազմավարություններ, որոնք օգնում են բեթթորներին հաղթել բուքմեյքերական ընկերությանը ստույգ հաշվի վրա խաղադրույքներում, և պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ դեպքերում դրանցով առաջնորդվելն ավելի հեշտ ու արդյունավետ է, քան պարբերաբար ինքնուրույն կանխատեսում կազմելը և գումար կորցնելը: Հիշե՛ք, որ խաղադրույքը զվարճանքի գործիք է, և բոլոր մարկետների մեջ ստույգ հաշվի վրա իրադարձությունների լայնույթն ամենառիսկայինն է: 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ