Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Վարուժան Շալջյան (Europefootball). Չենք լքում շուկան, իսկ ընկերությունը շարունակում է զարգանալ

Սպարտակ Պետրոսյան
2016 թվականի վերջում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում ընդունեց ընթացիկ տարվա հունվարի 1-ից հնգապատկել երկրի տարածքում գործունեություն ծավալող, լիցենզավորված բուքմեյքերական ընկերությունների տարեկան հարկերի չափը: Օրինագիծն ուժի մեջ մտնելուց մոտ երեք ամիս անց ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք Europefootball բուքմեյքերական ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Վարուժան Շալջյանի հետ:

Շալջյան. Մնում ենք շուկայում

-Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հարկերի բարձրացումը ձեր ընկերության վրա:

-Իհարկե, բուքմեյքերների տարեկան հարկերի բարձրացումը բացասական ազդեցություն է ունեցել մեր ընկերության գործունեության վրա և, որ ամենավատն է, հարկային նոր օրենսգիրքը բացասաբար է ազդել նաև Հայաստանում խաղադրույքների ողջ ոլորտի վրա:

Հայաստանը հայտնի է ողջ աշխարհում իր ամենաուժեղ խաղացողներով, հետևաբար՝ ուժեղ ընկերություններով, որոնք ապահովում են այլ ընկերություններին ազարտային խաղերի ծրագրերով: Սա հարված էր ոչ միայն բուքմեյքերական շուկային, այլև Հայաստանի տնտեսությանը:

-Մինչեւ օրինագծի ընդունումը տեղեկացրել էիք հարկերի բարձրացման դեպքում շուկան լքելու հավանականության մասին: Այնուամենայնիվ, մնու՞մ եք Հայաստանում:

Այս օրենսգրքի ընդունումից հետո մենք շատ ենք աշխատել ծախսերը ճշգրիտ վերաբաշխելու համար: Դրա արդյունքում մենք չենք լքում հայկական շուկան:

Իսկ ամենավատն այն է, որ կասեցվել են նոր պրոդուկտների թողարկումը, որոնք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Իսկ այդ ծրագրերի շնորհիվ մենք կունենայինք ավելի շատ միջոցներ և աշխատատեղեր Հայաստանում:

-Արդյո՞ք ընկերությունում եղել են կրճատումներ:

Ոչ մի աշխատող չի հեռացվել աշխատանքից, ասեմ ավելին, մենք անընդհատ ընդլայնում ենք մեր թիմը: Ճիշտ մշակված ռազմավարության շնորհիվ՝ ընկերությունը շարունակում է զարգանալ:

Կարդացեք նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցազրույցն այս թեմայի վերաբերյալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ Հայաստանում ցանկանում են արգելափակել արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, սակայն դրա համար մեծ ռեսուրսներ են հարկավոր:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք