«Յուվենտուս» – «Նապոլի»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 23 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Նապոլի» Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության ամենահետաքրքիր հատվածն է առջևում։ «Յուվենտուսին» վերադարձվեց մրցաշրջանի ընթացքում խլված 15 միավորը, ինչը Մաքս Ալեգրիի տղաներին անմիջապես վերադարձրեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպումը սկզբունքային շնականություն ունի թուրինցիների համար. հաղթանակը, գուցե աննշան, բայց կվերականգնի չեմպիոնական ինտրիգը Իտալիայում։ Բացի դրանից, սեղանին դրված է ռևանշի հարցը։

Մրցաշրջանի առաջին հատվածում «Նապոլին» քարուքանդ արեց «Յուվեին» 5:1 հաշվով։ Այս պահին «Յուվեն» անհամեմատ ավելի լավ տեսք ունի ի տարբերություն իր մրցակցի։ Նախ, հոգեբանական տեսանկյունից թիմը ավելի պատրաստ է խաղին։ Դրան նպաստող հանգամանքը 15 միավորի վերադարձն է ու առաջխաղացումը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։ Իսկ «Նապոլին», լինելով ավելի լավը «Միլանից», չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ։ Հիշյալ խաղում վնասվածք ստացան նաև Մարիո Ռուին ու Մատեո Պոլիտանոն, լավ մարզավիճակում չէ Վիկտոր Օսիմհենը։

Այս ամենը հաշվի առնելով՝ կանխատեսում եմ, որ «Յուվեն» սեփական հարկի տակ առավելության կհասնի «Արևայինների» նկատմամբ ու կխփի առնվազն 2 գնդակ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/23 ապր
«Յուվենտուս» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ