ՊՍՎ – «Ռեյնջերս»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները: Ընտրական փլեյ-օֆֆ փուլի վերջին երեք դիմակայությունների պատասխան հանդիպումների օրն է, և այդ ցանկում առանձնանում է հոլանդական ՊՍՎ-ի և շոտլանդական «Ռեյնջերսի» միջև խաղը:
Մեկ շաբաթ առաջ Գլազգոյում թիմերը երկուական գնդակ են փոխանակել: Ճակատագրի հեգնանքով ինքնատիպ և ուրույն ոճով այս թիմերը Չեմպիոնների լիգայի ընտրական փլեյ-օֆֆ փուլում հանդիպում են երկրորդ տարին անընդմեջ: Եվ մեկ տարի առաջ թիմերը կրկին 2-2 հաշվով էին ավարտել Շոտլանդիայում կայացած առաջին խաղը: Իսկ Էյնդհովենում «Ռեյնջերսն» անակնկալ հաղթանակ տարավ 1-0 հաշվով:
Այս տարվա դիմակայության առաջին խաղում շոտլանդական գրանդը երկու անգամ հաշվի մեջ առջևում էր: Բայց ՊՍՎ-ն երկու անգամ պատասխանեց շատ արագ: Տպավորություն էր, որ Պետեր Բոսի թիմը պատրաստ էր մրցակցի ցանկացած առաջարկի: Վերջնամասում, իհարկե, ռիսկի դիմել չցանկացավ կողմերից ոչ մեկը: Նիդերլանդների փոխչեմպիոնը հարցին վերջնական լուծում կփորձի տալ սեփական դաշտում, բայց, մտապահելով անցած տարվա իրողությունը: Առհասարակ, կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանի հետ համընկնումներն այսքանով ավարտվեցին: ՊՍՎ-ն դառը փորձն ունի և երկու անգամ չի մտնի նույն գետը: Հոլանդական ակումբի կազմն ավելի խորն է և Բոսը մանևրելու ավելի լայն հնարավորություն ունի: Եվ այն ներուժը, որը ՊՍՎ-ն չօգտագործեց Գլազգոյում, կյանքի կկոչի տանը: Նաև, չնայած ակնառու վտանգներին, կարծում եմ՝ ականատես կլինենք ևս մեկ գոլառատ հանդիպման: Այս երկու գործոններն իրար միացնելով ստանում ենք «կլորիկ» գործակից: Մաղթում եմ հաղթական երեկո:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: