«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 21 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» Անգլիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆուլհեմի» համար այս մրցաշրջանը կարելի է արդեն ավարտված համարել, որովհետև մանկույնացիները դժվար թե որևէ այլ տեղաշարժ ունենան մրցաշարային աղյուսակում։ «Մանկերը» 3-րդ հորիզոնականում են։ Այո մրցաշրջանի արդյունքով կարող են գրավել 4-րդ տեղը, որովհետև այս պահին ընդամենը 2 միավորի առավելություն ունեն «Նյուքասլի» նկատմամբ։ Սակայն, վերջին տուրն է Անգլիայի առաջնությունում, և թիմը ընդամենը պետք է չպարտվի «Ֆուլհեմին», և զուգահեռաբար հույս ունենա, որ «Նյուքասլը» չի հաղթի «Չելսիին» և այդ պարագայում «Մանչեսթեր Յունայթեդը» կպահպանի 3-րդ հորիզոնականը։ Վատ մրցաշրջան չէր, երևի թե 3-րդ տեղը լավագույնն էր, որ կարող էր հույս ունենալ «Մանչեսթեր Յունայթեդը», թեպետ մրցաշրջանից առաջ թիմը լուրջ ձեռքբերումներ էր կատարել, և լուրջ գումարներ էր ծախսել տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց հետ մնաց «Սիթիից» և «Արսենալից»։

Ինչ վերաբերվում է «Ֆուլհեմին», ապա լոնդոնյան ակումբն ամուր ընկույզ էր, և գրավեց 10-րդ հորիզոնականը և այդ տեղից չի իջնի ու, բնականաբար, 10-րդ տեղից չի բարձրանա, որովհետև 9-րդ տեղում ընթացող «Բրենթֆորդը» մրցակցից առաջ է 4 միավորով։ Ենթադրում եմ, որ վերջին տուրում թիմերը գոլառատ ֆուտբոլ ցույց կտան, երկրպագուներին կուրախացնեն, և «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը կավարտի հաղթանակով, մանավանդ, որ «Ֆուլհեմն» էլ այս մրցաշրջանում բավականաչափ գոլեր է բաց թողնում (51 գոլ)։ Ինձ վթում է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը կասկած չի հարուցում, գոլերն էլ առնվազն 2-ը կտեսնենք։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Պրեմիեր լիգա
19:30/21 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ