«Լացիո» – «Միլան»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:45, 24 հնվ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Լացիո» – «Միլան» Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Իտալիայի Ա սերիայում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել չեմպիոնական մրցավազքում: «Նապոլին» հսկայական արագությամբ սլանում է դեպի «Սկուդետոն», իսկ նրան փորձում է հասնել միանգամից հինգ ակումբ՝ երկու հռոմեական, երկու միլանյան և «Ատալանտան»: Այս շարքում էր նաև «Յուվենտուսը», բայց «Ծեր սինյորայից» 15 միավոր հանեցին և, ըստ էության, զրկեցին չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորությունից:

Նեապոլյան ակումբի հետապնդողներից երկուսը՝ «Լացիոն» և «Միլանը», միմյանց կհանդիպեն առաջին շրջանի վերջին խաղում: 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը նաև վճռորոշ կարող է դառնալ թիմերի համար: Պարտվողը կարող է դադարել մտածել չեմպիոնության մասին:

«Լացիոն» հավատարիմ է մնում իրեն նաև այս առաջնությունում: Ծանրակշիռ հաղթանակներ ուժեղ թիմերի նկատմամբ և անսպասելի պարտություններ կամ ոչ-ոքիներ ավելի թույլ մրցակիցների հետ դիմակայություններում: Օրինակ՝ երկու տուր առաջ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը տանը չհաղթեց «Էմպոլիին» և թանկարժեք երկու միավոր կորցրեց: Ճիշտ է, հետո հռոմեացիները գավաթի խաղարկությունում նվազագույն հաշվով հաղթեցին «Բոլոնիային» և դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու են «Յուվենտուսի» հետ: Ամեն դեպքում, կա տպավորություն, որ եթե «Լացիոն» օգտագործի իր ամբողջ ներուժը, շատ ավելի լուրջ արդյունքներ կգրանցի:

Գործող չեմպիոն «Միլանն» այս պահին երկրորդ տեղում է, բայց անգամ «Լացիոյին» հաղթելու դեպքում առաջատարին 9 միավոր կզիջի: Ստեֆանո Պիոլիի թիմն այս հատվածում լուրջ ցնցումների մեջ է: «Ռոմայի» հետ խաղում միլանցիները չպահպանեցին երկու գնդակի առավելությունը, իսկ հետո իրենք 0։2 հաշվից փրկվեցին «Լեչեի» հետ մրցավեճում: Գումարած՝ պարտություն «Տորինոյից» գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում և ջախջախում «Ինտերից»՝ Սուպերգավաթի խաղարկությունում: Այս ամենից հետո պետք է արագ ուշքի գալ, քանի որ առջևում նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆն է: Իրավիճակը բարդացնում է «Միլանի» լիքը հիվանդասենյակը: Ամենաշատը զգացվում է հիմնական դարպասապահ Մայք Մանյանի և Զլատան Իբրահիմովիչի բացակայությունը: Շվեդ հարձակվողի մասին շատերը հասցրել են մոռանալ, այնքան վաղուց նա դաշտ դուրս չի եկել:

Դրական մի գործոն «Միլանի» օգտին կա. թիմը «Լացիոյին» չի պարտվել վերջին վեց դիմակայությունից հինգում: Իսկ վերջին երեք խաղում «Միլանը» «Լացիոյին» հաղթել է: Բայց ամեն շարք ունենում է ավարտ, և սա, կարծում եմ, այդ պահն է: Չգիտեմ՝ կհաղթի «Լացիոն» «Միլանին», թե՝ ոչ, բայց հավատում եմ, որ հռոմեական ակումբն առնվազն երկու գոլ կխփի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/24 հնվ
«Լացիո» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ