«Ինտեր» – «Ատալանտա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 31 հնվ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Ատալանտա» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Այսօր կխոսեմ Իտալիայի գավաթի խաղարկության մասին. մասնավորապես «Ինտերի» հանդիպման մասին: Միլանյան ակումբը քառորդ եզրափակիչում սեփական դաշտում կընդունի «Ատալանտային»: Սա այս փուլի երկու կենտրոնական դիմակայություններից մեկն է, մյուսում հանդիպելու են «Յուվենտուսն» ու «Լացիոն»: Կիսաեզրափակիչի համար կպայքարեն նաև «Ֆիորենտինա» – «Տորինո» և «Ռոմա» – «Կրեմոնեզե» զույգերը:

Հաշվի առնելով բոլոր այս թիմերի ընթացիկ մարզավիճակը՝ «Ինտեր» – «Ատալանտա» դիմակայությունը կարող էր զարդարել մրցաշարի եզրափակիչը: Բայց հենց դրանով է անկանխատեսելի գավաթի խաղարկությունը, որի վիճակահանությունը «կույր» է և սուպերմրցավեճեր կարելի է տեսնել նաև նախնական փուլերում: Թե՛ միլանցիները, թե՛ բերգամոցիները պայքարը սկսել են 1/8 եզրափակիչից: Այլ հարց է՝ ինչպես են թիմերն այդ փուլը հաղթահարել: Եթե «Ատալանտան» կանխատեսելիորեն խնդիրներ չունեցավ «Սպեցիայի» հետ խաղում և մրցակցին ջախջախեց 5։2 հաշվով, ապա «Ինտերն» ուժեղագույն ությակ մտնելու համար բավականաչափ ջանքեր գործադրեց: Բ սերիան ներկայացնող «Պարմային» Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտվում էր մինչև 88-րդ րոպեն, երբ Լաուտարո Մարտինեսին վերջապես հաջողվեց խոցել լեգենդար Ջիջի Բուֆոնին: Իսկ լրացուցիչ ժամանակում «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Ֆրանչեսկո Աչերբին:

Ա սերիայում «Ինտերն» ու «Ատալանտան» կորցրել են «Նապոլիին» հասնելու գրեթե բոլոր հնարավորությունները և ուղիղ մրցակիցներ են երկրորդ տեղի համար պայքարում: Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցներն Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Միլանին» ջախջախելուց հետո մտադիր են նվաճել նաև գավաթը և պաշտպանել տիտղոսը, բայց «Ատալանտային» շրջանցելը ծայրահեղ բարդ խնդիր է: Ի ուրախություն միլանցիների երկրպագուների, փայլուն մարզավիճակ է ձեռք բերել Լաուտարո Մարտինեսը: Արգենտինացին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո խփում է «Ինտերի» գոլերի առյուծի բաժինը, իսկ այդ գործում նրան օգնում է ամբողջ թիմը: Էդին Ջեկոն էլ իր խաղով ստիպում է մոռանալ Ռոմելու Լուկակուի բացակայության մասին:

Ամեն դեպքում, Ջան Պյերո Գասպերինիի գլխավորած թիմը նվեր չէ ոչ մեկի համար: Եվ եթե վերջին տարիներին «Ատալանտան» համարվում էր զուտ հարձակվողական թիմ, ապա հիմա Գասպերինիի տղաները կարողանում են նաև լավ պաշտպանվել: Բացի այդ, գավաթային խաղում հնարավոր է զարգացման մի քանի սցենար: Նման խաղերի ելքը կռահելը բարդ է, բայց, կարծում եմ՝ հստակ է մեկ բան՝ թիմերը գոլեր կխփեն: Միասին երեք և ավելի գոլ պետք է որ կառուցեն: Նույնիսկ կարելի է ռիսկի դիմել և ընտրել 3-ից շատ տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:59/31 հնվ
«Ինտեր» - «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ