Վարուժան Շալջյան (Europefootball). Չենք լքում շուկան, իսկ ընկերությունը շարունակում է զարգանալ
-Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հարկերի բարձրացումը ձեր ընկերության վրա:
-Իհարկե, բուքմեյքերների տարեկան հարկերի բարձրացումը բացասական ազդեցություն է ունեցել մեր ընկերության գործունեության վրա և, որ ամենավատն է, հարկային նոր օրենսգիրքը բացասաբար է ազդել նաև Հայաստանում խաղադրույքների ողջ ոլորտի վրա:
Հայաստանը հայտնի է ողջ աշխարհում իր ամենաուժեղ խաղացողներով, հետևաբար՝ ուժեղ ընկերություններով, որոնք ապահովում են այլ ընկերություններին ազարտային խաղերի ծրագրերով: Սա հարված էր ոչ միայն բուքմեյքերական շուկային, այլև Հայաստանի տնտեսությանը:
-Մինչեւ օրինագծի ընդունումը տեղեկացրել էիք հարկերի բարձրացման դեպքում շուկան լքելու հավանականության մասին: Այնուամենայնիվ, մնու՞մ եք Հայաստանում:
Այս օրենսգրքի ընդունումից հետո մենք շատ ենք աշխատել ծախսերը ճշգրիտ վերաբաշխելու համար: Դրա արդյունքում մենք չենք լքում հայկական շուկան:
Իսկ ամենավատն այն է, որ կասեցվել են նոր պրոդուկտների թողարկումը, որոնք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Իսկ այդ ծրագրերի շնորհիվ մենք կունենայինք ավելի շատ միջոցներ և աշխատատեղեր Հայաստանում:
-Արդյո՞ք ընկերությունում եղել են կրճատումներ:
Ոչ մի աշխատող չի հեռացվել աշխատանքից, ասեմ ավելին, մենք անընդհատ ընդլայնում ենք մեր թիմը: Ճիշտ մշակված ռազմավարության շնորհիվ՝ ընկերությունը շարունակում է զարգանալ:
Կարդացեք նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցազրույցն այս թեմայի վերաբերյալ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել էր, որ Հայաստանում ցանկանում են արգելափակել արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, սակայն դրա համար մեծ ռեսուրսներ են հարկավոր:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: