Տոտալը ֆուտբոլում. խաղադրույքներ ֆուտբոլային խաղում ՏՇ-ի և ՏՔ-ի վերաբերյալ
Բովանդակություն
Ի՞նչ է տոտալը ֆուտբոլում
Ֆուտբոլում տոտալը իրադարձություն է խաղադրույքների ցուցակում, այն նշանակում է խփած գոլերի քանակը: Այն ներկայացված է երկու տեսակով՝ ՏՇ (տոտալ շատ) և ՏՔ (տոտալ քիչ): Յուրաքանչյուր մարկետին կցվում է կոնկրետ արժեք, օրինակ՝ ՏՇ (2.5): Տոտալը ֆուտբոլային կանխատեսումների ամենահայտնի տեսակներից է։ Այս իրադարձությունը ներկայացված է ամբողջ հանդիպման, խաղակեսի կամ 1-ից 15-րդ, 16-ից 30-րդ րոպեներն ընկած ժամանակահատվածի խաղադրույքների համար: Այն կարելի է տեսնել նաև վիճակագրության բաժիններում՝ դեղին քարտեր, անկյունայիններ, խաղից դուրս վիճակներ, հարվածներ դարպասին և այլն։
Ինչպես մյուս հայտնի խաղադրույքները, ֆուտբոլում գոլերի տոտալն ունի իր հապավումը։ Դիտարկենք մի քանի օրինակ.
- գոլերը տոտալ (2.5)-ից շատ կամ ՏՇ (2.5). խաղում կխփվի 3 և ավելի գոլ
- գոլերը տոտալ (1.5)-ից քիչ կամ ՏՔ (1.5). անհրաժեշտ է առնվազն 2 գոլ
- ՏՇ (2).խաղում կլինի 3-ից ոչ քիչ գոլ, 2 գնդակի դեպքում բուքմեյքերը կվերադարձնի գումարը
- ՏՔ (2). խաղում կլինի առավելագույնը 1 գոլ, եթե երկու թիմն էլ գոլ կխփի, գումարը կվերադարձվի
- ՏՇ (2.25). 3 գոլի խաղադրույք, եթե 2 գոլ խփեն, ԲԳ-ն կվերադարձնի գումարի կեսը
- ՏՔ (2.25)․ դիմակայությունում կլինի 2-ից քիչ գոլ, 2 գնդակի դեպքում խաղադրույքի գումարի կեսը կվերադարձվի
Ֆուտբոլում տոտալի տեսակներ
Յուրաքանչյուր բուքմեյքեր իր ցանկում ունի ոչ միայն ստանդարտ տոտալներ՝ 1,80-1,85 գործակիցներով: Գոյություն ունեն նաև այս իրադարձության այլ տարատեսակները։ Առաջարկում ենք ուսումնասիրել դրանք:
Ասիական
Սա արդյունավետության վրա կատարված խաղադրույք է, որի արժեքն արտահայտվում է որպես կոտորակային թիվ: Ասիական տոտալները բաժանվում են 2 կատեգորիայի՝ կիսատ և քառորդ: Առաջին օրինակը ՏՔ (2.5)-ը, ՏՇ (3.5)-ն է։ Երկրորդ խումբն ունի հետևյալ նշանակությունները՝ ՏՇ (1.25), ՏՔ (2.75) և այլն։ Կիսատ տոտալները հաշվարկվում են որպես միայն հաղթած կամ պարտված. ՏՇ (4.5)-ի վրա խաղադրույքի դեպքում 0։4 արդյունավետությունը կհանգեցնի գումարի կորստի, իսկ 5+ գոլերը կապահովեն խաղադրույքի անցումը:
Քառորդ տոտալի օրինակ: «Յուվենտուս» — «Տորինո» Ա Սերիայի հանդիպում: 1000 ռուբլի չափով և 2,03 գործակցով խաղադրույք կատարենք ՏՔ (2.25) տարբերակի վրա: Եթե թիմերը խաղան 0:0, 1:0 կամ 0:3, մենք կհաղթենք 2030 ռուբլի, մաքուր շահույթը կկազմի 1030 ռուբլի: 3 և ավելի գոլի դեպքում կգրանցվի պարտություն: 2:0, 0:2 կամ 1:1 հաշիվների դեպքում խաղադրույքը կհաշվարկվի այսպես.
- 50%-ը կվերադարձվի, քանի որ այն նախատեսված է ՏՔ (2) մարկետի համար
- երկրորդ կեսը՝ ՏՔ (2.5) իրադարձության համար կանցնի
Արդյունք. 500 + (500*2,03) = 1515 ռուբլի:
Եվրոպական
Սա տոտալի տարատեսակ է, որում նշանակությունն արտահայտված է ամբողջ թվով: Օրինակ՝ ՏՇ (2) կամ ՏՔ (3): Ասիական տոտալից տարբերությունն այն է, որ բուքմեյքերը չի կարող վերադարձնել գումարի կեսը. հնարավոր է միայն խաղադրույքի ամբողջական վերադարձ: Խաղն ընթանում է 3 ելքով՝ հաղթանակ, պարտություն կամ խաղադրույքի վերադարձ:
Օրինակ. ընտրենք «Մայնց» — «Բայեր» Բունդեսլիգայի հանդիպման համար եվրոպական ՏՔ մարկետը: Խաղադրույք կատարենք 2000 ռուբլի գումարով և 1,78 գործակցով ՏՔ (3) մարկետի վրա: Եթե թիմերը 4 և ավելի գոլ խփեն, խաղադրույքը կպարտվի: Ուղիղ 3 գոլի դեպքում (2:1, 1:2, 3:0 կամ 0:3 հաշիվներ) բուքմեյքերը կվերադարձնի գումարը, իսկ եթե թիմերին չհաջողվի 2-ից ավելի գոլ խփել, այսինքն՝ 1:1, 0:2 կամ 2:0 հաշիվների դեպքում, մենք կհաղթենք 3560 ռուբլի:
Անհատական
Ֆուտբոլում անհատական տոտալը կոնկրետ թիմի արդյունավետությունն է արտացոլում: Հաշվարկը նույնն է, ինչպես և սովորական տոտալի վրա խաղադրույքներում: ԱՏ-ը կարող է լինել ասիական և եվրոպական:
Օրինակ. «Էլչե» — «Ռայո Վալյեկանո» խաղում 1000 ռուբլի չափով և 3.00 գործակցով խաղադրույք կատարենք ԱՏՇ 2 (1.5)-ի վրա: Անկախ խաղի արդյունքից, «Ռայոյի» 3 գոլի դեպքում կշահենք 3000 ռուբլի: Սակայն, եթե երկրորդ թիմը չկարողանա աչքի ընկնել կամ մեկ գոլ խփի, մեր խաղադրույքը կպարտվի:
Վիճակագրական
Խաղադրույքի այս տեսակը վերաբերում է ԲԳ-ում հանդիպման վիճակագրական ցանկին: ՏՔ և ՏՇ ֆուտբոլում կարելի է խաղադրույք կատարել ոչ միայն գոլերի, այլև խաղից դուրս վիճակների, անկյունայինների, դեղին քարտերի, հեռացումների վրա:
Օրինակ. Լիգա 1-ում հանդիպում են «Լիլը» և «Մեցը»: 2,45 գործակցով և 1000 ռուբլի գումարով խաղադրույք ենք կառարում ՏՔ (8.5) անկյունայինների վրա: Եթե խաղարկվի 9 և ավելի անկյունային, խաղադրույքը կպարտվի: Մինչև 8 անկյունայինի դեպքում կանխատեսումը կբերի 2455 ռուբլի շահում:
Ինչպե՞ս խաղադրույքներ կատարել ֆուտբոլում տոտալի վրա
«Фонбет» ԲԳ-ի օրինակով մանրամասն դիտարկենք տոտալի վրա խաղադրույք կատարելու գործընթացը:
- Մտեք ընկերության կայք և մուտք գործեք համակարգ:
- Ընտրեք խաղի ռեժիմը՝ «Լայվ» կամ «Սպորտ»:
- Ցանկում գտեք անհրաժեշտ խաղը:
- Բացեք ընտրած հանդիպման ցանկը և սեղմեք իրադարձության գործակցի վրա:
- Կուպոնում նշեք խաղադրույքի չափը և սեղմեք «Заключить пари»:
- Վերջ, սպասեք հավշարկին:
Ֆուտբոլում տոտալի վրա խաղադրույքների մարտավարություններ
Բեթթինգի գոյության ամբողջ ընթացքում խաղացողները հորինել են հսկայական թվով տարբեր մարտավարություններ, այդ թվում՝ ֆուտբոլում տոտալների վրա խաղալու համար: Դրանց մեծամասնությունն անշահավետ է, բայց կան մի քանի մոդելներ, որոնք կարող են երկարաժամկետ լավ շահույթ բերել: Դիտարկենք դրանք։
Առաջին մարտավարությունը՝ լայվում տոտալ: Անհրաժեշտ է խաղադրույք կատարել առաջին խաղակեսում գոլի վրա: Խորհուրդ չի տրվում խաղադրույք ձևակերպել պրեմատչում, քանի որ այս իրադարձության համար գործակիցը ցածր կլինի՝ 1,10-1,30 սահմաններում: Խաղացողի խնդիրը արդյունավետ առաջնություններից հանդիպում ընտրելն է (Լիգա 1, Ա Սերիա, գերմանական ցածր դիվիզիոններ, հոլանդական Էրեդիվիզի և այլն): Հաջորդիվ բեթթորը հետևում է խաղին և մինչև 16-րդ րոպեն (իսկ ավելի լավ կլինի՝ 16-ից մինչև 25-րդ րոպեն) գոլերի բացակայության դեպքում խաղադրույք է կատարում առաջին խաղակեսում ՏՇ (0,5)-ի վրա:
Գործակիցը պետք է 1,80-ից ցածր չլինի, իսկ նոմինալը՝ ընդհանուր բանկի 5%-ից ոչ ավելին:
Երկրորդ մարտավարությունը՝ ոչ-ոքին և կենտ տոտալն է: Դրա համար մեծ բանկ կպահանջվի՝ երկարաժամկետ մեծ շահույթ ստանալու համար: Վերցրեք ցանկացած հանդիպում և հատկացրեք դրան ձեր դեպոզիտի 10%-ից ոչ ավելին: Վիլկաների հաշվիչը օգտագործելով՝ նոմինալը բաժանեք 2 անհավասար մասերի, որոնք պետք է բաժանել երկու խաղադրույքի՝ ոչ-ոքիի և կենտ տոտալի: Էությունն այն է, որ ոչ-ոքին միշտ զույգ արդյունք է, և պարտությունը հնարավոր է, եթե թիմերից որևէ մեկը հաղթի 2:0, 3:1 և այլն: Ռիսկ կա, բայց հաղթելու դեպքում կարող ես լավ շահույթ ստանալ, ընդ որում՝ երկարաժամկետ:
Ֆուտբոլում տոտալի վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ
Ֆուտբոլում տոտալի վրա խաղն ունի իր առավելությունները և թերությունները:
Առավելություններ | Թերություններ |
Բոլոր ԲԳ-ներում գոլերի և վիճակագրության վրա խաղադրույքներ կատարելու հնարավորություն | Բացակայում են |
Թոփ խաղերում տոտալների մեծ ընտրություն | |
Խաղադրույքների համար շահավետ մարտավարությունների առկայություն |
Ամփոփում
Ֆուտբոլում տոտալը մի քանի տարատեսակ ունի: Խաղադրույքները յուրաքանչյուր դեպքում հաշվարկվում են անհատապես. ասիական տոտալները կարող են ուղեկցվել գումարի կեսի վերադարձով, եվրոպական տոտալները՝ ամբողջական վերադարձով, կիսատ ֆորաները միշտ հանգեցնում են կամ պարտության, կամ հաղթանակի: Բոլոր ժամանակակից բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում ՏՔ-ի և ՏՇ-ի վրա: Կան մի քանի մարտավարություններ, որոնք երկարաժամկետ շահույթ են բերում տոտալի վրա խաղադրույքներում, սակայն մոդելների մեծ մասը շահութաբեր չէ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: