Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Թենիսում սեթերի և գեյմերի ֆորա. խաղադրույքների մարտավարություններ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Թենիսում ֆորան խաղադրույքի տարածված տեսակ է, որն առկա է ցանկացած բուքմեյքերական գրասենյակի լայնույթում: «Բուքմեյքերների ռեյտինգն» այս հոդվածում խաղացողներին կծանոթացնի թենիսում հանդիկապի վրա խաղադրույքի առանձնահատկությունների, նրա տարատեսակների, առավելությունների և թերությունների հետ:

Բովանդակություն

Ի՞նչ է ֆորան թենիսում

Ֆորան թենիսում խաղադրույք է թենիսիստի հաղթանակի վրա՝ հաշվի առնելով խաղարկված գեյմերը կամ սեթերը: Այս կատեգորիայի խաղադրույքն օգտագործվում է այն բանի համար, որպեսզի հավասարեցնի մարզիկների՝ հաղթանակի շանսերը (եթե խոսքը գեյմերի կամ սեթերի մասին է):

Выбор фор на теннис в БК 1xStavka

Թենիսում ֆորաների տեսակներ

Լայնույթներում, որոնք բուքմեյքերներն առաջարկում են թենիսային իրադարձությունների համար, կարել է հանդիպել ֆորաների վրա խաղադրույքի երեք տեսակ.

  • դրական (+)
  • բացասական (-)
  • զրոյական (0)

Ստորև կուսումնասիրենք այս մարկետներից յուրաքանչյուրը:

Դրական

Դրական ֆորան թենիսում լինում է գեյմերի և սեթերի վերաբերյալ: Հաճախ նման խաղադրույքները խաղացողները ձևակերպում են հանդիպման հետնապահի վրա, որպեսզի հավասարեցնեն նրանց շանսերը դիմակայության ֆավորիտի հետ:

  • Ֆ2 (+3). երկրորդ մարզիկը հանդիպմանը չի պարտվի 3-ից ավելի գեյմի տարբերությամբ: Խաղադրույքը կանցնի 1-2 միավորի տարբերությամբ հաղթանակի դեպքում, իսկ ուղիղ 3 միավորի դեպքում խաղադրույքը կվերադարձվի:
  • Ֆ1 (+3,5). թենիսիստը, որը երկրորդն է ԲԳ-ի լայնույթում, մրցակցին չի պարտվի ավելի, քան 3 միավորի տարբերությամբ:
  • Սեթերով Ֆ2 (+1,5). երկրորդ թենիսիստը չպետք է պարտվի երկուսից ավելի սեթի տարբերությամբ:

Օրինակ, բեթթորը խաղադրույք է կատարել Ֆ2(+3) տարբերակի վրա մի խաղում, որն ավարտվել է 2:0 (7:6, 7:6) հաշվով: Քանի որ թենիսիստը վերջնական արդյունքում պարտվել է 2 գեյմի տարբերությամբ, խաղադրույքը շահել է:

Բացասական

Թենիսային իրադարձություններում բացասական ֆորա է ընտրվում, երբ բեթթորն ակնկալում է ֆավորիտի հաղթանակը՝ նշված առավելությամբ:

  • Ֆ1 (-2). այս ելքը նշանակում է, որ առաջին թենիսիստը դիմակայությունում կհաղթի առնվազն երեք գեյմի տարբերությամբ: Եթե հաղթանակը լինի երկու միավորի տարբերությամբ, խաղադրույքը կվերադարձվի: Ավելի փոքր առավելությամբ հաղթանակի դեպքում խաղադրույքը կպարտվի:
  • Ֆ2 (-2,5). խաղադրույք երկրորդ մարզիկի հաղթանակի վրա՝ երեք և ավելի գեյմի առավելությամբ: Եթե հանդիկապն ավելի քիչ լինի, խաղադրույքը կպարտվի: Այս մարկետի համար վերադարձ չկա:
  • Սեթերով Ֆ1 (-1,5). առաջին թենիսիստը պետք է մրցակցին հաղթի 2 կամ ավելի սեթերի տարբերությամբ:

Ենթադրենք, ԲԳ-ի հաճախորդը կատարել է գեյմերով Ֆ1 (-2,5) խաղադրույք: Հանդիպման հաշիվը 2:0 (6:4, 6:3) է: Առաջին մարզիկի՝ 5 միավորի տարբերությամբ հաղթանակը շահույթ է բերել խաղացողին:

Զրոյական

Թենիսում զրոյական ֆորան ավելի քիչ տարածված ելք է, քան դրական և բացասական հանդիկապները: Սակայն որոշակի իրավիճակներում բեթթորները, այնուամենայնիվ, օգտվում են այս կատեգորիայի մարկետներից.

  • Ֆ1 (0). առաջին թենիսիստը մրցակցին կհաղթի վերցրած գեյմերի թվով: Եթե ոչ-ոքի լինի, խաղադրույքը կվերադարձվի:
  • Ֆ2 (0). երկրորդ խաղացողը դիմակայության ընթացքում ավելի շատ գեյմեր կվերցնի, քան մրցակիցը: Հավասար թվով գեյմերի դեպքում խաղադրույքի գումարը կվերադարձվի:

Նշենք, որ զրոյական հանդիկապը թենիսային իրադարձություններում հասանելի է միայն գեյմերով: 

Ամբողջական և կոտորակային ֆորաներ

Երեք հիմնական տեսակներից (դրական, բացասական, զրոյական) բացի, հանդիկապը թենիսում բաժանվում է ևս 2 կատեգորիայի.

  • Ամբողջական. Ֆ1 (-2) կամ Ֆ2 (+2): Այսպիսի ելքերը կարող են հաղթել, պարտվել կամ վերադարձվել:
  • Կոտորակային. Ֆ1 (-2,5) կամ Ֆ2 (+2,5): Այս դեպքում երրորդ տարբերակ՝ վերադարձ չկա, խաղադրույքը կամ հաղթում է, կամ պարտվում:

Ինչպես թենիսում խաղադրույք կատարել ֆորայի վրա:

Դիտարկենք 1хСтавка բուքմեյքերական ընկերության օրինակով.

  1. Գրանցվում ենք և նույնականացում անցնում բուքմեյքերի կայքում: Кнопка регистрации в БК 1xStavka
  2. Խաղային պրոֆայլ մուտք գործելուց հետո մտնում ենք «Пополнение счета» մենյու և մուտքագրում դեպոզիտը Пополнение счета в БК 1xStavka
  3. Սեղմում ենք «Теннис» բաժնի վրա և ընտրում մրցաշարը: Выбор турнира для заключения пари в БК 1xStavka
  4. Կբացվի իրադարձությունների ցանկը. բացում ենք մեզ անհրաժեշտ հանդիպումը: Выбор события для заключения пари в БК 1xStavka
  5. «Фора» լայնույթում ընտրում ենք մեզ հետաքրքրող ելքը և սեղմում գործակցի վրա: Выбор исхода для заключения пари в БК 1xStavka
  6. Կուպոնում լրացնում ենք «Сумма» դաշտը և սեղմում «Сделать ставку»: Купон ставки в БК 1xStavka

Թենիսում ֆորայի վրա խաղադրույքների մարտավարություններ

Թենիսում խաղադրույքների ու ֆորայի վերաբերյալ շատ մարտավարություններ կան: Օրինակ, ֆավորիտի օգտին բացասական հանդիկապի վրա խաղադրույքի մարտավարությունը:

Դրա էությունը հետևյալն է՝ բեթթորը սպասում է այն պահին, երբ հայտնի կդառնա խաղացողը, որը կմատուցի առաջինը: Եթե դա ֆավորիտն է, ապա բացասական հանդիկապի վրա խաղադրույքի հաղթելու հավանականությունը զգալիորեն կմեծանա: Մարտավարության մանրամասն նկարագրությունը կարող եք կարդալ այստեղ:

Թենիսում հանդիկապի վերաբերյալ խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Ցածր մարժաներով գործակիցներ (հեղինակավոր մրցաշարեր) Ցածր վարկանիշով դիմակայությունների համար ոչ մեծ լայնույթ
Վերլուծության հիման վրա հուսալի խաղադրույք ընտրելու հնարավորություն Գործակիցների բարձր մարժա ITF-ի մրցաշարերում
Բարձր լիմիտներ՝ խոշոր մրցաշարերի համար
Ֆորայի ցանկալի ցուցանիշն ընտրելու հնարավորություն

Ամփոփում

Թենիսում կարելի է շահույթ ստանալ ֆորայի վրա խաղադրույքներից։ Դրա համար բեթթորին խորհուրդ է տրվում կատարել խորը վերլուծություն, ուսումնասիրել վիճակագրությունը, ինչպես նաև հաշվի առնել այն գործոնները, որոնք կարող են ազդել իրադարձության արդյունքի վրա (թենիսիստների մարզավիճակը, խաղաոճը, կորտը, մարզիկների մոտիվացիան):

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ