Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Թենիսում Live ռեժիմում խաղադրույքների վերաբերյալ լավագույն մարտավարություններ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Լայվ ռեժիմում թենիսային խաղադրույքների ռազմավարություններ: Կարո՞ղ են մարտավարությունները թենիսում լինել անպարտելի: Ո՞ր խաղային մարտավարություններ են բնութագրվում բեթթորի համար նվազագույն ռիսկով: Այս հարցերի պատասխանները և թենիսում live ռեժիմում խաղալու լավագույն ռազմավարությունների նկարագրությունն օրինակներով կգտնեք ստորև:

Բովանդակություն

Թենիսն աշխարհում ամենահայտնի անհատական ​​մարզաձևերից է։ Ամեն մրցաշրջանում լավագույն մարզիկները դիտարժան պայքար են ցույց տալիս։ Թենիսի վրա խաղադրույքները ևս շատ տարածված են դարձել բեթթինգի շրջանակում: Սա շատ խաղացողների դրդեց ստեղծել թենիսի վրա խաղադրույքների իրենց սեփական ռազմավարությունը: Դրանցից ոմանք ճանաչում են ստացել, բայց մեծ մասն ամենաարդյունավետը չի եղել։ Այս հոդվածում կխոսենք լայվում թենիսի վրա խաղալու անպարտելի մարտավարության գոյության մասին, ինչպես նաև կպատմենք բարձր արդյունավետությամբ ռազմավարությունների առանձնահատկությունների մասին:

Արդյո՞ք գոյություն ունեն անպարտելի մարտավարություններ

Սպորտային բեթթինգի ոլորտը լի է տարբեր խաղային մոդելներով՝ սկսած մաթեմատիկականից, որոնք եկել են կազինոներից, մինչև հատուկ՝ ըստ սպորտաձևերի: Այս մարտավարություններից ոչ մեկը 100%-ով չի աշխատում։ Բուքմեյքերներն անում են ամեն ինչ իրենց շահույթը բարձրացնելու համար. դրա համար նրանք սահմանում են մարժա, տեղաշարժում են գործակիցները և ձեռնարկում ցանկացած միջոց, որպեսզի նվազագույնի հասցնեն բեթթորների՝ երկարաժամկետ հեռանկարում հաղթելու հնարավորությունը: Հետևաբար, ոչ մի սպորտաձևում, այդ թվում՝ թենիսում, չկան ռազմավարություններ, որոնք տանում են դեպի 100% հաղթանակներ և անպարտելիության մոդելներ:

Խաղացողները կարող են համատեղել մաթեմատիկական մոդելները ֆինանսականի հետ, ընտրել հատուկ մարտավարություններ, բայց դրանք հաջողության երաշխիք չեն տա։ Հետևաբար, արժե ուշադրություն դարձնել այն ռազմավարություններին, որոնք ունեն նվազագույն ռիսկ: Դիտարկենք թենիսի համար մի քանի նման մոդելներ:

Գեյմերի վրա խաղ

Այս ռազմավարության հիմքում ընկած է պարզ «догон»՝ Մարտինգեյլի համակարգը: Խաղի այս մեթոդը խորհուրդ չի տրվում սկսնակներին, ովքեր չունեն թենիսի վերաբերյալ գիտելիքներ և live ռեժիմում խաղադրույքների գործնական փորձ: Սակայն մեծ ցանկության դեպքում կարելի է փորձել տիրապետել մարտավարությանը` փոքր գումարներով խաղալով ոչ մեծ ռիսկերի վրա:

Թենիսում յուրաքանչյուր սեթում խաղացողները հերթով մատուցում են կատարում: Յուրաքանչյուր խաղարկություն միավոր արժե. առաջին հաղթանակը գնահատվում է 15 միավոր, երկրորդից հետո խաղացողն ունի 30 միավոր, երրորդ հաղթանակը տալիս է ընդհանուր 40 միավոր, իսկ հաջորդ հաղթանակից հետո խաղացողը վաստակում է 1 միավոր՝ ընդհանուր հաշվարկում, այսինքն հաղթում է գեյմում:

Ход теннисного матча

Հենց դրա վրա էլ մենք պետք է խաղադրույք կատարենք՝ գեյմում կոնկրետ թենիսիստի հաղթանակի վրա:

Ставки на победу в гейме в теннисном матче

Հանդիպման ընտրությունը կարևոր է: Մարզիկները պետք է ունենան տարբեր մակարդակ՝ «ֆավորիտ-հետնապահ» զույգն իդեալական է, բայց, եթե խաղի կարգն արմատապես տարբերվում է, ապա խաղացողների նման դուետը հարմար չէ խաղադրույքների համար: Չի կարելի խաղադրույք կատարել հետնապահի վրա, իսկ ֆավորիտի հաղթանակի գործակիցները չափազանց ցածր են:

Ուստի մենք ընտրում ենք միջակին և տիտղոսի հավակնորդին։ Միջակը կպարտվի մրցախաղում, բայց կվերցնի իր գեյմերը։ Ենթադրենք, նրա մատուցմամբ գեյմում հաղթելու գործակիցը 1,7 է: Մենք դրա վրա որոշակի գումար ենք դնում՝ 100 ռուբլի: Եթե ​​նա հաղթի, խաղադրույք ենք կատարում հաջորդի վրա։ Պարտության ժամանակ ավելացնում ենք գումարը այնպես, որպեսզի հաղթանակի դեպքում այն ծածկի կորուստը. եթե գործակիցը 1,7 է, ապա ավելի լավ է խաղադրույք կատարել 250 ռուբլի, այդպես դուք շահույթով կավարտեք խաղը։ Այս ալգորիթմով կարելի է խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում կամ մինչև այն պահը, երբ շահույթի չափը բավարար կհամարեք։ Սակայն կարևոր է ճիշտ տնօրինել բանկը. սկսնակները պարտվելու և գումար կորցնելու մեծ ռիսկ կունենան հենց միջոցների սխալ բաշխման պատճառով: Հետևաբար, սկսեք բանկի 2-3%-ի չափով խաղադրույքից և աստիճանաբար այն ավելացրեք՝ մինչև հաղթանակը:

Խաղադրույքներ առաջին սեթից հետո

Հետաքրքիր մոդել, որը նաև օգտագործվում է լայվում։ Ռազմավարությանը հետևելու համար անհրաժեշտ է հիշել դրա երկու դոգմաներ մասին.

  • մարզիկների խաղամակարդակը պետք է մոտավորապես հավասար լինի
  • հանդիպումից առաջ գործակիցները պետք է տարբեր լինեն. գնանշումների տարբերությունը կարող է տատանվել 0,5-ից մինչև 0,7-ի սահմանում: Օրինակ՝ 1,6 — 2,2

Դիտում ենք հանդիպումը։ Եթե ​​առաջին սեթն ավարտվել է մարզիկներից մեկի հաղթանակով, որից հետո հանդիպմանը նրա հաջողության գործակիցը իջել է՝ հասնելով 1,15-ի, ապա պետք է խաղադրույք կատարել երկրորդ խաղացողի հաղթանակի վրա։ Այս ելքը կգնահատվի մոտավորապես 5+ գործակցով: Եթե թենիսիստը, որի վրա խաղադրույք եք կատարել, հաղթել է երկրորդ սեթում, ապա կարելի է հակառակ խաղադրույքը կատարել՝ նրա մրցակցի հաղթանակի վրա: Գնանշումները կհավասարվեն, և գործակիցների տարբերության շնորհիվ կարելի է անպարտելի խաղադրույք կատարել: Դա անելու համար հարկավոր կլինի ճիշտ հաշվարկել խաղադրույքների նոմինալները:

Օրինակ, դուք կատարել եք առաջին խաղադրույքը 100 ռուբլով և 5 գործակցով: Հանդիպմանը մեկ այլ թենիսիստի հաղթելու գործակիցը սեթերով 1:1 հաշվից հետո կկազմի մոտավորապես 1,8: Նշանակում է՝ այս տարբերակի վրա կարելի է խաղադրույք կատարել 280 ռուբլի: Արդյունքում՝ դուք կծախսեք 380 ռուբլի խաղադրույքների վրա, և ցանկացած սցենարի դեպքում կստանաք 500 ռուբլի (մոտավորապես): Խաղադրույքների չափերը կարելի է հաշվարկել վիլկաների հաշվիչի միջոցով:

Կարևոր է. հնարավորինս ուշադիր վերլուծեք այն հանդիպումները, որոնց վերաբերյալ պատրաստվում եք խաղադրույք կատարել: Դա կօգնի երկարաժամկետ հեռանկարում խուսափել բազմաթիվ սխալներից և շահույթն ավելի նշանակալից դարձնել։

Խաղ ֆավորիտների վրա

Մարտավարությունը կայանում է «Ֆավորիտ-հետնապահ» զույգի ձևաչափում թենիսիստների վրա խաղադրույքներ կատարելու մեջ: Առաջնորդվեք բուքմեյքերների գործակիցներով. սովորաբար գրասենյակները չեն սխալվում ֆավորիտներին ընտրելու հարցում: Եթե ​​թենիսիստի հաղթանակի գործակիցը 1,4-1,5 է, ապա նա ավելի ուժեղ խաղացող է։

Լայվ ռեժիմում հետևեք հանդիպման ընթացքին: Եթե ​​ֆավորիտը սկսում է պարտվել սեթում 2-3 միավորի տարբերությամբ, ապա խաղում հաղթելու գործակիցը կավելանա՝ հասնելով 1,8-2,0-ի։ Սա հիանալի պահ է՝ նախախաղային գնանշումներով ֆավորիտի վրա խաղադրույք կատարելու համար: Այսպես խաղացողը մեծացնում է իր շահույթը՝ ժամանակին լայվում որսած ճիշտ պահի և ընտրած բարձր գործակցի շնորհիվ:

«40:40» մարտավարություն

Բուքմեյքերների ցանկում կա «Գեյմում 40-40 հաշիվ՝ Այո/Ոչ» իրադարձություն:

Ставки на Счет 40:40 в гейме

Այս տարբերարկի վրա խաղում են «դոգոն»-ով և սովորաբար դրական մարկետն են վերցնում, այսինքն՝ խաղի հաշիվը կլինի 40:40։ Եթե առաջին անգամ ​​խաղադրույքը պարտվում է, կրկնապատկում ենք խաղադրույքի գումարը ու ևս մեկ անգամ խաղում: Գործակիցը, որը հաշիվը կլինի 40:40, սովորաբար հավասար է 2,5-ի և ավելի բարձր։ Հետևաբար, գումարն ավելացնելու և հաղթանակի դեպքում խաղացողը փակում է կորցրածը գումարը և շահույթով է ավարտում խաղը:

Այս մարտավարության համար ընտրեք կանանց մենախաղի հանդիպումներ: Տղամարդիկ ավելի կայուն են խաղում և ավելի վստահ են վերցնում գեյմերն իրենց մատուցման ժամանակ: Խաղի ելքի գործակիցը պետք է տատանվի 1,7-2,3 միջակայքում։ Մեկնարկային գեյմերում ավելի լավ է չխաղալ՝ թենիսիստները պետք է ռիթմի մեջ մտնեն, ուստի խաղը սկսեք 4-րդ գեյմից

Խաղ առաջին միավորի վրա

Սա խաղի տարբերակ է՝ գեյմում առաջին խաղարկությունում հաղթանակի վրա։ Իրադարձության վրա գործակիցները սովորաբար միաչափ են, նույնիսկ ֆավորիտի համար այն մոտ 1,6 է: Այստեղ կիրառվում է դասական «դոգոն». պարտության դեպքում ավելացրեք խաղադրույքը և խաղացեք հաջորդ գեյմի վրա: Երբեմն այս ռազմավարությունը զուգակցվում է սանդուղքով. խորհուրդ է տրվում սկսել չնչին գումարից և շահումի հետ միասին գումարն անընդմեջ դնել 3-4 միանման իրադարձությունների վրա անընդմեջ տարբեր գեյմերում: Այսպես դուք ռիսկի եք դնում ոչ մեծ գումար, և սանդուղքով խաղալու դեպքում կարող եք հսկայական շահույթ ստանալ:

Խաղադրույք կորուստի վրա

Թենիսի վրա բեթթինգի տարածված մարտավարություն: Իմաստն այսպիսին է. ITF-ի մրցաշարերում և ATP-ի ու WTA-ի ցածր վարկանիշային մրցաշարերում երբեմն հանդես են գալիս այնպիսի մարզիկներ, ովքեր ունեն բարձր խաղային կարգ, բայց չունեն հաղթելու մոտիվացիա։ Այդպիսի խաղացողների հանդիպումներն ունեն մեկ սխեմա. առաջին սեթը նրանք վերցնում են «չոր» կամ 6։1 հաշվով։ Այնուհետև տեղի է ունենում հետևյալը՝ խաղացողը պարտվում է երկրորդ սեթում, որից հետո պարտվում է ամբողջ խաղում։ Նման իրավիճակներում մեկնարկային սեթից հետո պարտվող խաղացողի հաղթանակի գործակիցը բարձրանում է մինչև 5, 7 և ավելի բարձր:

Հանդիպման ընթացքում կարող է թվալ, թե իրական դիմակայություն է. երկրորդ սեթը հաճախ ավարտվում է թայ-բրեյքով։ Սա իմիտացիա է. խաղացողը, իբր, ծանր պայքարից հետո բարոյալքվել է և 3-րդ սեթում ջախջախիչ պարտություն է կրել: Նման հանդիպումներում կարելի է մեծ գումար վաստակել՝ թենիսին ուշադիր հետևելու դեպքում: Կարելի է նաև խաղադրույք կատարել երկրորդ սեթում պարտվող հետնապահի հաղթանակի վրա, այլ ոչ թե ամբողջ հանդիպման: Գործակիցն ավելի ցածր կլինի, բայց ռիսկը ևս կլինի նվազագույն:

Ամփոփում

Թենիսի վրա լայվում խաղադրույքների անպարտելի ռազմավարություններ չկան: Բայց կան մարտավարություններ, որոնք ներառում են նվազագույն ռիսկ և ունեն լավ արդյունավետություն: Եթե ​​խաղացողն իրեն ասոցացնում է թենիսի հետ և ցանկանում է հասկանալ այս սպորտաձևի վերաբերյալ խաղադրույքները, նա ստիպված կլինի շատ ժամանակ հատկացնել վերլուծությանը: Խաղադրույքներում հաջողակ լինելու համար կարևոր է միշտ պահպանել ռազմավարության հիմնական կանոնները և հետևել ֆինանսների գրագետ բաշխմանը: Այդժամ բեթթորը կարող է երկարաժամկետ հեռանկարում հաջողության հույս ունենալ:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ