Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Սիրողական խաղացող

Ազատ Շահբազյան
Սիրողական կարելի է համարել ցանկացած խաղացողի, ով խաղադրույքներից բավականաչափ հասկանում է, որպեսզի իմանա խաղադրույքի հաշվարկման կարգը որոշակի շուկաներում, հասկանում է, թե ինչ է մարժան և ինչպես են բուքմեյքերի լայնույթում հաշվարկվում գործակիցները, բայց դրա հետ մեկտեղ բուքմեյքերի նկատմամբ մաթեմատիկական առավելություն չունի, այլ փորձում է կանխատեսել իրեն դուր եկող հանդիպման ելքը:

Բովանդակություն

Ընկերություններ սիրողական խաղացողների համար

Սիրողական մակարդակի խաղացողները սովորաբար ներգրավվում են մեծ լայնույթ և «լայվ» ունեցող բուքմեյքերներում: Նման հատկություններ ունեն ֆունդամենտալ ընկերությունները, բայց երբեմն սիրողական խաղացողները գնում են խաղադրույքների բորսա կամ ցածր մարժային ընկերություններ:

Շարժառիթները կարող են բոլորովին տարբեր լինել: Մի մասը վախենում է, որ իր հաշվի մաքսիմումները կարող են նվազել, երբ սկսեն հաղթել, ինչն իհարկե ճիշտ չէ: Հավանականությունը, որ սիրողական խաղացողի մաքսիմումները կիջեցվեն, մոտ է զրոյի:

Այլ խաղացողներ կարդալով մարժայի ազդեցության մասին գնում են ցածր մարժա ունեցող ընկերություններ այն հույսով, որ ցածր մարժան նրանց կօգնի շատ հաղթել: Սա նույնպես ցանկալի հաջողություն չի բերում, քանի որ ցածր մարժային ընկերությունում ելքերի հավանականությունը սահմանված է ավելի ճշտգրիտ, քան ֆունդամենտալ ընկերությունում, ինչը նշանակում է, որ մարժան միշտ բուքմեյքերի կողմն է:

Հղումներ

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ