Մարժա
Բովանդակություն
Մարժան հեշտ է հասկանալ մետաղադրամի գցման օրինակով: Մետաղադրամի յուրաքանչյուր կողմի վրա ընկնելու հավանականությունը կազմում է 50%: Առանց մարժայի՝ «գրի» կամ «ղուշի» գործակիցը կկազմեր 2.00 (100%/50%): Բուքմեյքերը, շուկայում դնելով մարժա, առաջարկում է, օրինակ, 1.91 գործակից՝ երկու հավասար հավանականություն ունեցող ելքերի վրա:
Առանց մարժայի խաղացողին՝ իրենը պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի մետաղադրամի իր կողմը ընկնի 50% դեպքերում: Մարժայով մետաղադրամը պետք է ընկնի խաղացողին անհրաժեշտ կողմի վրա կեսից ավելին դեպքերում (53 անգամ՝ 1.91 գործակցով հավասար հավանականություն ունեցող ելքերի ժամանակ): Հետեւաբար, բուքմեյքերը առավելություն կստանա խաղացողի նկատմամբ:
Կարգավորելով գործակիցները այնպես, որ հավասարեցվեն գումարները՝ խաղադրույքի շուկայի յուրաքանչյուր հնարավոր ընտրության վրա, բուքմեյքերը մարժայի շնորհիվ ցանկացած արդյունքի դեպքում, մնում է հաղթող:
Ինչքան մեծ է մարժան, այդքան ցածր է բուքմեյքերական ընկերության գործակիցները եւ այդքան քիչ՝ խաղացողի հնարավորությունը այս դեպքում շահույթով դուրս գալու: Սովորաբար, ինչքան ցածր է մարժան, այնքան նեղ է բուքմեյքերի լայնույթը: Ամենացածր մարժան ունեն պրոֆեսիոնալների համար նախատեսված բուքմեյքերական ընկերությունները:
Ինչպես որոշել բուքմեյքերական գրասենյակի մարժան
Մարժան հաշվելը բավականին հեշտ է (100/K1 + 100/K2) — 100 բանաձեւով, որտեղ արդյունքը կլինի մարժայի արժեքը՝ տոկոսով, իսկ K-ն՝ խաղադրույքի շուկայի ընտրության գործակիցը: Այս բանաձեւը արդիական է շուկայի համար, որն ունի երկու ընտրություն: Երեք հնարավոր արդյունքերի դեպքում բանաձեւը ունի հետեւյալ տեսքը. (100/K1 + 100/K2 + 100/K3) — 100:
Որպես օրինակ վերցնենք երկու թենիսիստների դիմակայությունը. Առաջինի հաղթելու գործակիցը հավասար է 1.40-ի, իսկ երկրորդինը՝ 2.75: Օգտագործում ենք (100/1.40+100/2.75) — 100 բանաձեւը: Ստանում ենք 7.7922% մարժան:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: