Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Պսևդոդոգգեր

Ազատ Շահբազյան
Պսևդոդոգգերը մարդ է, ով պայմանավորված խաղերի մասին կեղծ տեղեկություններ է տրամադրում, հիմնականում համացանցում: Այս խաբեբաության նպատակը կանխավճարային կամ հետվճարային գումարի ստացումն է՝ իբր հավաստի տեղեկության դիմաց:

Բովանդակություն

 Կեղծ պայմանավորված խաղերի վաճառք

Իբր պայմանավորված հանդիպումների վաճառքը սպորտային խաղադրույքներում ամենատարածված խաբեության ձևն է: Խաբեբան կարող է տեղեկություններ վաճառել իբր պայմանավորված խաղերի մասին: Այս մեթոդը ենթադրում է, որ հաճախորդները պետք է վստահեն իրենց տեղեկություն տրամադրողին: Այդ պատճառով պսևդոդոգգերներից շատերն առաջին պայմանավորված խաղի մասին «տեղեկությունը» տրամադրում են անվճար:

Հետվճարային կեղծ պայմանավորված խաղերի վաճառք

Մեկ այլ հնարք, որին խաղացողները խաբնվում են: Դա վճարային պայմանների մասին տեղեկություններ հաղորդելն է այն դեպքում, երբ տրամադրված ինֆորմացիան ճիշտ է լինում: Այս երկու դեպքերում էլ այդ տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան խաբեբայի սուբյեկտիվ կանխատեսում կամ պատահական ընտրություն:

Լսարանի սեգմենտավորման մեթոդը

Որոշ խաբեբաներ իրենց հաճախորդներին տրամադրում են տարբեր կանխատեսումներ, որպեսզի երաշխավորված եկամուտ ունենան: Օրինակ, պսևդոդոգգերն ունի 10 հաճախորդ, որոնք սպասում են տեղեկության: Խաբեբան նրանցից հինգին տալիս է տոտալ 2,5-ից շատ գոլ կանխատեսումը, իսկ մյուս հինգին՝ տոտալ 2,5-ից քիչ գոլ: Այսպիսով, ցանկացած ելքի դեպքում հաճախորդների կեսը կհաղթեն և կշարունակեն «շատացնել» իրենց գումարները, քանի որ արդեն «համոզվել են», որ իրենց դոգգերը տիրապետում է հավաստի տեղեկության:

Որքան շատ հաճախորդներ ունի դոգգերը, այնքան ավելի վտանգավոր կարող է լինել նրանց համար: Օրինակ, եթե հաճախորդները մի քանի հազարն են, դոգգերը կարող է լսարանի մի մասին 5-6 անգամ անընդմեջ ճիշտ կանխատեսում տրամադրել: Զարմանալի չէ, որ այդ խմբից որոշները պատրաստ են մյուս անգամ իրենց բնակարանը խաղադրույք կատարել, չիմանալով, որ իրենց տեղեկություններ տրամադրող խաբեբան մետաղադրամն է օդ նետում, որպեսզի պարզի, թե ինչ կանխատեսումներ տրամադրի այս կամ այն խմբին:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ