Ինչպես վերականգնել 1xBet-ում մուտքանունն ու գաղտնաբառը
Բովանդակություն
Ինտերնետային ցանկացած ռեսուրսում գրանցվելիս խորհուրդ է տրվում մտածել մուտքանուն և բարդ գաղտնաբառ: 1xBet-ում-ում գրանցման մասին կարդացեք այստեղ: Սակայն ամեն ինչ կարող է պատահել: Օրինակ՝ 1xbet-ի խաղացողը մոռացել է իր մուտքանունը կամ գաղտնաբառը: Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել: Ի վերջո, վերագրանցումը նույն տվյալներով (հեռախոսահամար, անուն, ազգանուն, հայրանուն, էլ. փոստ, քարտային հաշիվներ) կարող է հանգեցնել մշտական արգելափակման տվյալ բուքմեյքերական գրասենյակում։ Մի՛ հիասթափվեք, կան վերականգնվելու ուղիներ։ Որոշներն արագ են, մյուսներն ավելի երկար ժամանակ կպահանջեն, բայց ամեն ինչ կստացվի:
Գրանցում 1xBet-ումԻ՞նչ անել, եթե մոռացել ես 1xBet-ի մուտքանունը և գաղտնաբառը
Ինչպես վերականգնել 1xBet-ի գաղտնաբառը
1xbet-ում բարդ չէ գաղտնաբառը վերականգնելը, եթե գրանցման ժամանակ էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը ճիշտ են նշված եղել:
Նախ ստուգեք, թե արդյոք դուք անգլերեն տառեր չեք մուտքագրում, բայց հայերեն կամ ռուսերեն տառաշարով: Կամ հնարավոր է՝ սեղմել եք Caps Lock կոճակը: Եթե խնդիրը դեռ կա, ապա գործեք հետևյալ կերպ:
1хбет-ի գաղտնաբառի վերականգնում էլեկտրոնային փոստի միջոցով
- Գտեք «Войти» կոճակը և սեղմեք այն:
- Սեղմեք «Забыли пароль»:
- Ընտրեք «Восстановление по электронной почте» ներդիրը:
- Դաշտում մուտքագրեք գրանցման ժամանակ նշած էլեկտրոնային հասցեն: Սեղմեք «Создать новый пароль»:
Սեղմեք հաղորդագրությամբ ստացված հղման վրա: Հետո ստեղծեք նոր գաղտնաբառը և հաստատեք այն:
Պատահում է, որ ԲԳ-ից նամակը հայտնվում է սպամների պանակում. ստուգեք այն, եթե երկար ժամանակ հաղորդագրություն չեք ստացել բուքմեյքերական գրասենյակից:
1xBet-ի գաղտնաբառի վերականգնում SMS-ի միջոցով
Կարևոր է, որ բջջայինը կցված լինի օգտահաշվին:
- Գտեք «Войти» կոճակը և սեղմեք այն:
- Սեղմեք «Забыли пароль?»:
- Մտեք «Восстановление по телефону» ներդիր:
- Դաշտում մուտքագրեք գրանցման ժամանակ նշած հեռախոսահամարը:
- Սեղմեք «Создать новый пароль»:
Կստանաք մեկանգամյա մուտքով և հրահանգներով SMS: Մուտք գործեք, ստեղծեք նոր գաղտնաբառ և հաստատեք այն:
Եթե չկա ո՛չ նամակ, ո՛չ SMS, դիմեք աջակցման ծառայությանը. օնլայն խորհրդատուին, հետադարձ կապի, հեռախոսազանգի, էլեկտրոնային փոստի միջոցով:
Ինչպես վերականգնել 1xBet-ում մուտքանունը
Մուտքանվան դեպքում մի փոքր ավելի բարդ է.
- Մուտք գործել հնարավոր է SMS-ի կամ սոցցանցերից մեկի միջոցով, քանզի այնտեղ ևս ձեր տվյալներն են:
- Եվս մեկ տարբերակ է մուտքանվան փոխարեն գրել էլեկտրոնային հասցեն:
Եթե դա չի աշխատում, զանգեք հաճախորդների սպասարկման կենտրոն կամ կապ հաստատեք առցանց խորհրդատուի հետ: Պատրաստեք անձնագիրը և հեռախոսահամարը, որը նշել եք 1xbet.com-ում գրանցվելիս: Դրանք անհրաժեշտ կլինեն հասանելիությունը վերականգնելու համար:
Եթե բջջայինը հասանելի չէ (գողացված է կամ կորած), հայտնեք այդ մասին տեխաջակցմանը, լուսանկարեք անձնագիրը. լուսանկար + գրանցում: Վերիֆիկացում անցնելուց հետո անձնական սենյակ մուտքը հասանելի կլինի:
Ինչպես միաժամանակ վերականգնել մուտքանունը և գաղտնաբառը
Ֆորումներում խորհուրդ են տալիս գրել ադմինիստրացիային, ներկայացնել առավելագույնս շատ տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, քաղաք, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, կայքում վերջին գործողությունները և այլն: Կցել անձնագրի լուսանկարը: Տեխաջակցումը կպատասխանի 24 ժամվա ընթացքում:
Սակայն այստեղ մեկ նրբություն կա.
- Սեղմեք մուտքի կոճակը:
- Սեղմեք «Забыл пароль»:
- Մուտքագրեք էլեկտրոնային հասցեն:
- Անցեք հաղորդագրությամբ ստացած հղումով և փոխեք գաղտնաբառը: Միաժամանակ նաև մուտքանունն եք հիշում:
Գրեթե նույն կերպ է նաև SMS-ով վերականգնումը: Հեռախոսին ստացված նամակում կլինի ուղեցույց, թե ինչպես ԲԳ-ում վերականգնել տվյալները:
Չմոռանաք ստուգել տեղեկատվությունը, հեռախոսահամարի և էլ. փոստի արդիականությունը:
Անձնական տվյալների մասին
Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է եզակի id համար, որը կարելի է տեսնել անձնական սենյակում: Նշեք այն ձեզ մոտ մուտքանվան և գաղտնաբառի հետ միասին:.
Եթե դուք այն մոռացել եք, ապա կապ հաստատեք տեխաջակցման հետ: Հաղորդագրության մեջ նշեք ազգանունը, անունը, մուտքանունը, արժույթը, երկիրը, հեռախոսահամարը: Մեկ օրվա ընթացքում ձեզ կպատասխանեն:
Կարևոր է. պետք է գրել այն էլ. փոստից, որը կցվել է հաշվին: Հակառակ դեպքում ձեզ չեն ճանաչի:
Բուքմեյքերական ընկերությունը հետաքրքրված է իր հաճախորդներով։ Հետևաբար, օպերատորները, անշուշտ, կօգնեն վերականգնել հասանելիությունը: Եթե մասնակիցն արգելափակված չէ չարտոնված գործողություններ կատարելու պատճառով:
1хбет-ի գաղտնաբառը վերականգնելու տարածված եղանակներ
Միջոց | Նկարագրություն |
SMS-ի միջոցով | Մուտքագրեք հեռախոսահամարը և սպասեք SMS կոդին: Նշեք այն և փոխեք գաղտնաբառը: |
Էլեկտրոնային փոստի միջոցով | Մուտքագրեք էլ. փոստի հասցեն և անցեք ԲԳ-ից ստացված նամակում նշված հղումով՝ գաղտնաբառը փոխելու համար: |
Ամփոփում
Մուտքանվան կամ գաղտնաբառի վերականգնումը շատ ժամանակ չի պահանջում. գաղտնաբառը վերականգնվում է «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» հատուկ ձևաթղթի միջոցով, իսկ մուտւքանունը՝ սոցիալական ցանցերով մուտքի կամ SMS-ի միջոցով: Եթե այդ մեթոդներից ոչ մեկը չի օգնում, դիմեք ընկերության աջակցության ծառայությանը:
Եթե մոռացել եք մուտքանունը, կարող եք գրել գրանցման ժամանակ նշած էլեկտրոնային հասցեն կամ եզակի id-ն, որը տրամադրվում է յուրաքանչյուր խաղացողի: Այն կարելի է իմանալ անձնական տվյալների բաժնում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: