Չեք-լիստ ֆուտբոլային խաղադրույքների համար
Բովանդակություն
Ֆուտբոլային խաղադրույքների համար ամենատարածված սխալներից մեկը համակարգ չունենալն է: Իհարկե, խաղացողը կարող է այցելել բուքմեյքերական ընկերության կայք, ընտրել իրեն դուր եկած առաջին գործակիցները վրա և հաղթել: Բայց երկարաժամկետ հեռանկարում այս մոտեցումն անշահավետ կլինի:
Հենց այդ պատճառով խորհուրդ ենք տալիս. ստացեք չեք-լիստ ֆուտբոլային խաղադրույքներ կատարելու համար: Դա կօգնի համակարգել տվյալները, հասկանալ մեծ քանակով տեղեկատվությունը և լավ/արժեքավոր խաղադրույք կատարել:
Չորս բազային կլաստերներ
Ցանկացած վերլուծություն պետք է սկսել չորս հիմնական կլաստերներից: Դրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին կարևոր է, բայց համատեղ ձևով օգտակարությունը մի քանի անգամ ավելանում է:
- Ավանդական վերլուծություն
- Թիմերի վերաբերյալ նորություններ՝ պաշտոնական/ոչ պաշտոնական աղբյուրներից
- Վիճակագրության վերաբերյալ խաղադրույքների վերլուծություն
- Լրացուցիչ կարգավորումներ
Կանխավ զգուշացնում ենք, որ կատարյալ սիներգիան երբեք չի աշխատի, փաստերը կարող են հակասել միմյանց։ Միայն փորձով, սխալներով, ինտուիցիայով և մի քիչ բախտով կարող ես ստանալ լավագույն արդյունքը:
Ավանդական վերլուծություն
Սա ներառում է բոլոր հիմնարար վերլուծական տվյալները.
- Ներկայիս մարզավիճակ՝ տանտեր և հյուրընկալվող թիմի
- Թիմերի միջև հանդիպումներ
- Վնասավածքներ և որակազրկումներ
- Մոտիվացիա
- Նախորդ և առաջիկա հանդիպումների գրաֆիկ
- Խաղեր՝ մրցակիցների հետ, որոնք իրենց ուժեղությամբ հավասար են առաջիկա մրցակցի հետ
Այստեղ, որպես առանձին կետ, ներառում ենք փորձագետների՝ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ կանխատեսումները։ Դրանց մեջ հաճախ կարելի է գտնել ճշմարտության հատիկ, որը հետագայում վերածվում է հիանալի խաղադրույքի։
Նույնիսկ այս պարզ վերլուծական կլաստերում հաճախ բաց են թողնում վերջին 3 կետերը՝ մոտիվացիան, խաղերի օրացույցը և այն թիմերի հետ հանդիպումների արդյունքները, որոնք ուժով հավասար են առաջիկա մրցակցին:
Ընդլայնված վիճակագրություն
Մենք այս տարրը չենք առանձնացրել առանձին կլաստերում, քանի որ այն լիովին համապատասխանում է «ավանդական վերլուծության» հայեցակարգին: Այն առաջադեմ վիճակագրություն է: Այն գտնելը մի փոքր ավելի դժվար է, քան ստանդարտը, բայց ճիշտ օգտագործելու դեպքում այն դառնում է բեթթորի օգնականը:
Այն ներառում է.
- xG և xGA վիճակագրություն (ակնկալվող գոլեր և ակնկալվող բաց թողած գոլեր)
- Խաղի ընթացքում ստեղծած վտանգավոր պահերի քանակ (xG-ից առանձին)
- Ստեղծած պահեր և ստանդարտ իրավիճակներից խփած գոլեր
- Բաց թողած գոլեր և ստանդարտներից հետո չիրացրած պահեր
- Խաղակեսերի կամ ինտերվալների ընթացքում խփած/բաց թողած գոլեր
- Երկու թիմերի տակտիկական զարգացումներ. սխեմաներ, հավասար հաշվի դեպքում խաղի մոդել և այլն
Ձանձրալի է հնչում: Սակայն բուքմեյքերները տիրապետում են այս ամբողջ տեղեկատվությանը։ Առանց այն գնահատելու, խաղացողը լրացուցիչ առավելություն է տալիս ԲԳ-ին:
Թիմերի վերաբերյալ նորություններ
Ֆուտբոլային բոլոր նորություններից տեղեկացված լինելու համար դուք պետք է բաժանորդագրվեք Թվիթերին, Տելեգրամ ալիքներին, Вконтакте-ում խմբերին, ֆաբ-չատերին և այլն: Խաղերի մեծ մասը վերլուծելիս տեղեկատվությունը ստանդարտացված կլինի: Բայց երբեմն հայտնվում է ինչ-որ բան, որը պայթեցնում է բուքմեյքերների լայնույթները խաղերի համար: Եթե դուք ԲԳ-ից ավելի շուտ տեղեկանաք, դուք ժամանակային ֆորա կստանաք ճիշտ խաղադրույքի համար:
Մի քանի կետ, որոնց անմիջապես պետք է ուշադրություն դարձնել.
- Գլխավոր մարզչի փոփոխություն
- Առանցքային ֆուտբոլիստների վնասվածքներ
- Հանդերձարանում մթնոլորտը (կոնֆլիկտներ, բախումներ)
- Ֆուտբոլիստների անհատական խնդիրներ
- Պոտենցիալ տրանսֆերների մասին շշուկներ
Բոլոր տվյալները այս կամ այն կերպ ազդում են թիմի խաղի վրա։ Ճիշտ վերլուծեք տեղեկատվությունը:
Վիճակագրության վերաբերյալ խաղադրույքների վերլուծություն
Մի անտեսեք վիճակագրության վերաբերյալ խաղադրույքները՝ անկյունայիններ, դեղին քարտեր, խաղից դուրս իրավիճակներ, դարպասին հարվածներ և այլն: Բուքմեյքերների շուկաները ստանդարտից դուրս են, ինչը նշանակում է, որ այստեղ միշտ կարելի է գտնել խաղադրույքի հետաքրքիր տարբերակ։
Ո՞ր ինֆորմացիան կօգնի վերլուծության ժամանակ
- Երկու մրցակիցների՝ անկյունայինների վիճակագրությունը՝ տնային և արտագնա խաղերում
- Մրցակցի ստացած դեղին քարտերի վիճակագրություն
- Հանդիպման գլխավոր մրցակցի վիճակագրություն (դեղին և կարմիր քարտեր)
- Լիգայի/մրցաշարի՝ դեղին/կարմիր քարտերի վերաբերյալ վիճակագրություն
- Երկու թիմերի տակտիկական մոդելները
Այս ցուցակը հեռու է ամբողջական լինելուց: Խաղացողը կարող է ինքնուրույն գտնել վերլուծության նրբությունները յուրաքանչյուր վիճակագրական պարամետրի համար:
Նշում ենք լիգային կամ մրցաշարին հատուկ վիճակագրությունը դեղին և կարմիր քարտերի վերաբերյալ։ Ցանկացած խոշոր մրցաշարի մեկնարկից առաջ մրցավարներին հրահանգ է տրվում՝ ինչ է փոխվել կանոններում, առավելագույն կոշտության ինչ աստիճան կարելի է թույլատրել խաղերում: Առաջին փուլերը սովորաբար ցույց են տալիս մրցավարական նոր միտումները։ Բուքմեյքերները չեն սկսում անմիջապես արձագանքել, բեթթորը երեք կամ չորս տուր ունի դեղին և կարմիր քարտերի վրա հաջողություն որսալու համար:
Վիճակագրության վրա խաղադրույքը երկար ժամանակ է՝ պոպուլյար է: Սակայն խաղադրույքների լայնույթներում պարբերաբար անճշտություններ և անհամապատասխանություններ են հայտնաբերվում ժամանակակից տրենդների հետ: Ոչ մի դեպքում մի անտեսեք այս վերլուծական կլաստերը:
Լրացուցիչ պարամետրեր
Ինչպես և թիմերի վերաբերյալ լուրերը, այս կլաստերը 90% դեպքերում աննշան տեսք կունենա. մարզումները ընթանում են սովորական ռեժիմով, թիմերը լիարժեք զգոնության մեջ են և այլն: Բայց անակնկալներ միշտ էլ լինում են.
- Եղանակային բարդ պայմաններ (վատ խոտածածկի ժամանակ, որպես կանոն, խաղադրույք են կատարում ՏՔ-ի վրա)
- Երկարատև թռիչք, ժամանման հետ կապված այլ խնդիրներ
- Հյուրանոցի հետ կապված խնդիրներ (երկար ժամանակ չեն քնել, աղմուկ)
- NEW. կարանտինի պատճառով դատարկ մարզադաշտեր
- Վնասվածքի պատճառով գլխավոր մրցավարի փոփոխություն
Կլաստերը, թեև վերջինն է, բայց նույնպես կարևոր է։ Հանդիպումներից առաջ նման մանրուքներ նկատի ունենալը խաղացողի համար առավելություն է ստեղծում բուքմեյքերի լայնույթի նկատմամբ:
Ավելի լավ է երկու անգամ լրացնել ֆուտբոլային հանդիպումների չեք-լիստը: Առաջին անգամ՝ խաղից 3-4 օր առաջ։ Երկրորդ անգամ` մեկնարկային կազմերի հայտնի դառնալուց հետո (մոտ մեկ ժամ առաջ):
Դա նվազեցնում է սխալի վտանգը, համակարգում է տեղեկատվությունն առաջիկա խաղի մասին:
Գործակիցների վերլուծություն
Չեք-լիստը լրացնելու վերջին փուլը բուքմեյքերների գործակիցների վերլուծությունն է: Ինչո՞ւ է այն վերջինը: Դա շատ պարզ է. դա արժեքավոր խաղադրույք գտնելու միակ ճիշտ միջոցն է:
Խաղացողը հանդիպման վերլուծություն է կատարում ⇒ ձևավորում է սեփական գնանշումը ⇒ համեմատում է իր տվյալները բուքմեյքերական գրասենյակի գործակիցների հետ:
Եթե ինչ-որ տեղ լուրջ անհամապատասխանություն կա, մեկ անգամ էլ ստուգեք չեք-լիստը: Կա՞ն սխալներ կամ թերություններ: Նշանակում է՝ արժեքավոր խաղադրույքը գտնված է:
Գործակիցների վերլուծության կլաստերն ինքնին ներառում է ևս մի քանի կետեր.
- Տարբեր բուքմեյքերների գործակիցների համեմատություն
- Նախախաղային լայնույթի փոփոխությունների ուսումնասիրություն
- Խաղադրույքի համար լավագույն գործակցի որոնում
- Արժեքավոր խաղադրույքի հայտնաբերում
Կրկնենք ևս մեկ անգամ՝ մի անտեսեք չեք-լիստի կլաստերներից և ոչ մեկը։ Միայն ընդհանուր վերլուծությունն է խաղացողին տալիս հավասար և նույնիսկ նախընտրելի հնարավորություններ բուքմեյքերական գրասենյակի հանդեպ լավ խաղադրույք կատարելու համար:
Ֆուտբոլային խաղադրույքների չեք-լիստը դժվար և ոչ պարտադիր է թվում: Իրականում, ժամանակի ընթացքում բոլոր կետերը կլցվեն ավելի արագ և, որ ավելի կարևոր է՝ ավելի ճիշտ: Խաղացողն ինքնուրույն որոշում է վերլուծության յուրաքանչյուր տարրի կշիռը և ժամանակ է հատկացնելու միայն իրեն ավելի կարևոր թվացող տեղեկատվությանը:
Հիշե՛ք
Խաղադրույքը դա զվարճանք է: Բայց սիրելի հոբբիում պետք է լինել լավագույնը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: