Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Unibet-ը «Հոլանդիայի նվաճումը» մարտավարության շրջանակներում դարձել է տեղի հեծանվաթիմի հովանավորը

Սպարտակ Պետրոսյան
Unibet բուքմեյքերն ակտիվորեն աշխատում է, որպեսզի դառնա Հոլանդիայի շուկայում լիցենզիա ստացող առաջին օտարերկրյա ընկերությունը: Ընկերությունը այդ մարտավարության շրջանակներում Նիդեռլանդներում դարձել է հեծանվավազքի պրոֆեսիոնալ թիմի հովանավոր, հաղորդում է SBC News-ը:
Unibet-ը միացավ հոլանդական լիցենզիայի համար պայքարին

Unibet-ը միացավ հոլանդական լիցենզիայի համար պայքարին

Հոլանդական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կողմերի միջեւ կնքված քառամյա պայմանագիրը գնահատվում է $7.5 մլն: Բայց Unibet-ի լոգոն կարող է մրցավազքային թիմի հեծանիվների վրա հայտնվել միայն 2017 թվականին, հենց այդ պահից էլ պաշտոնապես ուժի մեջ կմտնի գործարքը: Խնդիրը նրանում է, որ Unibet-ը ներկայումս տքնաջան աշխատում է, որպեսզի ստանա հոլանդական պաշտոնական լիցենզիա եւ սկսի աշխատել երկրի օրենսդրական դաշտում:

Մալթայի լիցենզիայով գործող բուքմեյքերի հետ համագործակցող թիմը պատկանում է Նիդեռլանդների հեծանվասպորտի ազգային ասոցիացիային (KNWU): Նախորդ 20 տարիներին բուքմեյքերի «պաշտոնը» զբաղեցրել է Rabobank-ը. հենց այդ անունով է թիմը հայտնի դարձել եվրոպական մայրուղային հեծանվասպորտում: Բայց վերջերս բանկիրները հրաժարվել էին հովանավորել մարզիկներին՝ պատճառաբանելով վերջին տարիներին հեծանվասպորտում մեծ քանակությամբ դոպինգային սկանդալները:

KNWU-ի նախագահ Մարսել Վինտելսը չի թաքցրել գործարքից գոհունակությունը. «Unibet-ի հետ համագործակցությունը կարեւոր կենսական նշանակություն ունի մեր երկրում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման համար»:

Ինչպես հայտնի է, Հոլանդիայի կառավարությունը De Lotto ընկերությամբ երկրում ունի ազարտային խաղեր կազմակերպելու մենաշնորհ: Մինչ այժմ օտարերկրյա գեմբլինգ-օպերատորների գործունեությունն օրենսդրորեն արգելված է: Բայց հայտնի է դարձել, որ քաղաքական շրջանակներում արտասահմանյան օպերատորներին լինցենզավորելու համար լոբբիստական աշխատանք է ընթանում:

Հետաքրքիր է, որ De Lotto-ն KNWU-ի (կազմակերպության, բայց ոչ թիմի) հովանավորն է: Իր պաշտոնական հայտարարությունում ընկերությունն արդեն հայտնել է, որ «խիստ հիասթափված է» արտասահմանյան բուքմեյքերի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ ասոցիացիայի որոշումից:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք