Խորվաթիա – Բրազիլիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 09 դկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Խորվաթիա – Բրազիլիա աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Բարև Ձեզ:

Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչների ժամանակն է: Մինչև դրանցից մեկին անդրադառնալը ցանկանում եմ մի փոքր խոսել Մունդիալի կանխատեսելիության մասին: Նրանք, ովքեր զբաղվում են տարբեր տեսակի կանխատեսումներով, ի սկզբանե գիտակցում են, որ մեծ ռիսկի են դիմում: Այդ ռիսկը կրկնապատկվում է, երբ մրցաշարը նման ընթացք է ստանում: Կատարում անսպասելի արդյունքների պակաս չկա, հետևաբար բարդ է որևէ բան պնդելը: Այդուհանդերձ, խորհուրդ տալ ինչ-որ բան պետք է: Փորձեմ կատարյան արդյունքների տրամաբանությանը համընթաց շարժվել:

Այսօր կխոսենք քառորդ եզրափակչի Խորվաթիա – Բրազիլիա դիմակայության մասին: Առաջին հայացքից ֆավորիտն ակնհայտ է: Պետք չէ երկար մտածել՝ ասելու համար, որ «պենտակամպեոնները» դուրս կգան կիսաեզրափակիչ: Բայց դա անելու համար էլ տարբեր ձևեր կան: Այն, որ Բրազիլիան առաջին տեղով դուրս եկավ խմբից և 1/8 եզրափակիչում զվարճացավ կորեացիների հետ խաղում, չի նշանակում, որ այդ ճակատագիրը սպասում է Տիտեի թիմի բոլոր մրցակիցներին: Նախ, Բրազիլիան բառացիորեն տապալեց խմբի վերջին խաղը Կամերունի հետ: Այո, ոչ հիմնական կազմով ու փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովելուց հետո: Բայց ինչ կազմով էլ խաղա Բրազիլիան, այդպիսի խաղ ցուցադրելու իրավունք չունի: Էլ չասեմ, որ հարավամերիկացիներն այդ մրցավեճում կորցրին իրենց երկրորդ հարձակվողին, որն անհրաժեշտության դեպքում պետք է փոխարիներ Ռիշարլիսոնին: Գաբրիել Ժեզուսը ժամանակից շուտ հեռացավ հավաքականից, ինչը կարճացրեց նրա թիմի պահեստայինների նստարանը: Երկրորդ. Կորեայի Հանրապետության նկատմամբ տարած հաղթանակը 1/8 եզրափակիչում կարող է թուլացնող էֆեկտ ունենալ: Այս պարագայում թերևս դեֆեկտ: Բրազիլական ֆուտբոլը ռոմանտիզմի մասին է, և մեկ անգամ չէ, որ աշխարհի հնգակի չեմպիոնները ժամանակից շուտ են հավատացել իրենց վերջնական հաջողությանը:

Հիմա Խորվաթիայի մասին: 2018-ի օրինակով, խորվաթներն առաջ են շարժվում ծանրագույն հաղթանակների շնորհիվ: Բայց, եթե Ռուսաստանում Զլատկո Դալիչի թիմն ամրության պաշար ուներ (վստահ խաղ խմբային փուլում, ավելի երիտասարդ կազմ), ապա Կատարում դա չի զգացվում: Խմբից Խորվաթիան դուրս եկավ Լուկակուի մեծահոգության շնորհիվ, իսկ Ճապոնիային անցավ միայն ֆուտբոլային վիճակախաղում հաղթելով: Դա ոչ մի լավ բան չի խոստանում Բրազիլիայի հետ մրցավեճում:

Այնուամենայնիվ, սա այն իրավիճակն է, երբ Խորվաթիան, կորցնելու ոչինչ չունենալով, կարող է ավելի ազատ ու անկաշկանդ գործել և դրանով խնդիրներ ստեղծել մրցակցին: Հաշվի առնելով, որ Դալիչի թիմը «ավտոբուս» կանգնեցնելու մասնագետ չէ, այդ գործընթացը կարող է արտահայտվել խփած գոլով/գոլերով: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել գոլառատ ֆուտբոլի տարբերակը: «Բաց» ֆուտբոլի փառատոնը պետք է արտահայտվի այս խաղում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
19:00/9 դկտ
Խորվաթիա – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ