«Սևիլիա» – «Յուվենտուս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 18 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սևիլիա» – «Յուվենտուս» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Իսպանական «Սևիլիան» Եվրոպա լիգայի իսկական մասնագետն է։ Անդալուսյան ակումբը 21-րդ դարում այս մրցաշարն ամենից շատ հաղթած թիմն է։ Առաջիկա մրցակիցը «Յուվենտուսն» է, որն առաջին խաղում կարողացավ խուսափել պարտությունից վերջին վայրկյաններին երիտասարդ Ֆեդերիկո Գատիի խփած գոլի շնորհիվ։ Պատասխան խաղն Իսպանիայում է, որտեղ տանտերերը լինելու են ֆավորիտ։

Մենդելիբարի տղաները կարողացան շտկել ակումբի գործերը մրցաշարային աղյուսակում. առաջին շրջանում «Սևիլիան» սարսափելի էր հանդես գալիս և ինչ-որ պահի վտանգավոր գոտում էր, սակայն 2023 թվականին գրանցած արդյունքները թույլ տվեցին մի փոքր շունչ քաշել ու տրամադրվել Եվրոպա լիգայի վրա։ Հիմա «Սևիլիան» 10-րդ տեղում է։ Թիմը մարտից ի վեր պարտվել է միայն 2 անգամ, ինչը խոսում է լավ մարզավիճակ հավաքելու մասին։

«Յուվենտուսը» վերջին շրջանում նույնպես մի փոքր բարելավել է իր խաղը։ Ձմեռային-գարնանային հատվածում «Ծեր սինյորան» լավ թափ էր հավաքել, սակայն գրեթե ամբողջ ապրիլի ընթացքում ոչ մի հաղթանակ չունեցավ։ Հիմա թիմն ունի 5 խաղից բաղկացած անպարտելիության շարք։ Ներքին առաջնությունում միավորների վերադարձից հետո թուրինյան գրանդը դեռ երկրորդ տեղում է, սակայն առավելությունն «Ինտերի» նկատմամբ ընդամենը 3 միավոր է։

Երկու թիմերն էլ, գործնականում, կադրային խնդիրներ չունեն։ Տխուր լուրեր կան միայն «Յուվեի» ճամբարում. նախորդ խաղում դուրս գալով մեկնարկային կազմում՝ Պոլ Պոգբան նորից վնասվածք ստացավ ու արտասվելով թողեց խաղադաշտը։ Բժիշկների կանխատեսմամբ, վնասվածքը մկանային է, վերադարձը կլինի 1 ամսից ոչ ուշ։ Ուստի, եթե «Յուվեն» դուրս գա եզրափակիչ, գուցե, Պոգբան խաղա։ Առաջին խաղում ոչինչ չորոշվեց։ Ենթադրում եմ, որ երկրորդում էլ ամեն ինչ լուծվելու է համառ ու գոլառատ պայքարում։ Երկու թիմերն առնվազն գոլ կխփեն. սա է իմ կանխատեսումը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
22:45/18 մյս
«Սևիլիա» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ