Սաուդյան Արաբիա – Մեքսիկա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 30 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Սաուդյան Արաբիա – Մեքսիկա աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Եթե Մունդիալից առաջ ասեինք, որ Սաուդյան Արաբիան կարող է հաղթել Արգենտինային, ապա մեզ կարող էին որակել որպես հոգեկան հիվանդ և տեղավորել հոգեբուժարանում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս Մունդիալի ընթացքում միայն Սաուդյան Արաբիայի հաղթանակը չէ, որ կարելի է դասել անակնկալների շարքին։

Հիմա ապրում ենք այն իրողության մեջ, որտեղ Սաուդյան Արաբիան կարող է պայքարել 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։ Էվրե Ռենարի գլխավորած թիմը պետք է հաղթի Մեքսիկային, որպեսզի երաշխավորի իր տեղը հաջորդ փուլում՝ անկախ զուգահեռ խաղի արդյունքից։ Մյուս խաղում առաջատար Լեհաստանը մրցելու է Արգենտինայի հավաքականի հետ։

Սաուդյան Արաբիան լավ հնարավորություն ուներ չպարտվել Լեհաստանի դեմ նախորդ տուրի խաղում, բայց չկարողացավ վճռորոշ պահին օգտվել լավ շանսից, երբ թիմը 11 մետրանոցի իրավունք էր վաստակել։ Արդյունքում՝ սաուդցիները պարտվեցին Լեհաստանին։

Մեքսիկան 0։0 հաշվով ոչ-ոքի էր խաղացել լեհերի հետ։ Այդ խաղում էլ Ռոբերտ Լևանդովսկիի իրացրած 11 մետրանոցը հետ էր մղել Գիլյերմո Օչոան։

Ստեղծված իրավիճակում մեքսիկացիներին կփրկի միայն հաղթանակը, բայց պայմանով, որ զուգահեռ խաղում Արգենտինան կհաղթի Լեհաստանին։ Իմ կանխատեսումն է Մեքսիկայի հավաքականը չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․30 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/30 նյմ
Սաուդյան Արաբիա – Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ