«Ռոմա – «Տոտենհեմ»։ Կանխատեսում և խաղադրույք

22:15, 30 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Ռոմա – «Տոտենհեմ» ընկերական հանդիպման վերաբերյալ։

«Ռոմայի» գլխավոր տրանսֆերը Պաուլո Դիբալան է։ Բացի այդ, թիմին է միացել Նեմանյա Մատիչը։ Մոուրինյուի թիմն արդեն 5 ընկերական հանդիպում է անցկացրել նախամրցաշրջանային փուլում։

«Տոտենհեմը» ձեռք է բերել «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնին, Իվա Բիսումին՝ «Բրայթոնից» և պաշտպան Ջեդ Սպենսին՝ «Միդլսբրոյից»։ Բացի այդ, լոնդոնյան ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեին։ «Տոտենհեմը» 3 ընկերական հանդիպում է անցկացրել։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Տոտենհեմին», որի հաղթանակի համար սահմանվել է 2․32 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․35, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 2․85 գործակիցը։ Թիմերը 2017 և 2018 թվականներին մրցել են Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում։ Առաջին անգամ 3։2 հաշվով հաղթել է «Ռոման»։ Երկրորդ խաղում «Տոտենհեմն» առավելության է հասել 4։1 հաշվով։

Կազմի արժողությամբ լոնդոնյան ակումբը գրեթե 2 անգամ գերազանցում է իտալական թիմին։

Թիմերի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և Ժոզե Մոուրինյուի հարաբերությունները լարված են։ Բացի այդ, Մոուրինյուն աշխատել է «Տոտենհեմում», որտեղից նրան հեռացրել էին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 1․75, իսկ 2․5-ից քիչ տոտալի համար՝ 1․96 գործակիցը։ «Տոտենհեմը» վերջին 3 խաղերում 9 գոլ է խփել և բաց թողել 5-ը։ Հուլիսին «Ռոմայի» անցկացրած 5 խաղերից միայն 1-ն է գոլառատ եղել։ 

«Տոտենհեմը» հաջորդ շաբաթ առաջին հանդիպումն է անցկացնելու Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․63 գործակիցը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:15/30 հլս
«Ռոմա – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ