«Ռեալ Սոսյեդադ» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 20 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ռեալ Սոսյեդադ» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերը» նոր մեկնարկած մրցաշրջանից առաջ կատարեց մի շարք համալրումներ ու, չնայած, բազմաթիվ կարևոր ֆուտբոլիստների կորստի, կարողացավ արժանի փոխարինողներ գտնել ու էլ ավելի ուժեղանալ:

Առավել խոցելի էր դարպասապահի դիրքը, սակայն, վստահաբար, Անդրե Օնանային փոխարինած Յան Զոմերն իր որակներով ավելի ուժեղ է: Դրան գումարում ենք միջին և հարձակման գծերում նոր ձեռքբերումները, առաջատար ֆուտբոլիստների գերազանց մարզավիճակն ու ստանում Իտալիայի առաջնությունում վերջնական հաղթողի ռեալ թեկնածու:

«Ինտերը» գերազանց մարզավիճակում է, և դա երևաց միլանյան դերբիում, որտեղ Սիմոնե Ինձագիի թիմը Հենրիխ Մխիթարյանի ջանքերով քարը քարի վրա չթողեց «Միլանից»՝ 5։1:

«Ինտերն» առայժմ միավոր չի կորցրել նոր մրցաշրջանում և ծրագրում է հաղթարշավը շարունակել նաև Չեմպիոնների լիգայում: «Ռեալ Սոսիեդադը» նոր մրցաշրջանը սկսել էր «խաղաղությամբ»՝ 3 անընդմեջ ոչ-ոքի գրանցելով իրենից հիմնականում կարգով ցածր մրցակիցների հետ:

«Ռեալի» հետ նախորդ տուրի խաղում բասկերը վատ տպավորություն չթողեցին, սակայն պարտվեցին 1։2 հաշվով: Իհարկե, «Ինտերին» համարում եմ ֆավորիտ: Կասկած չունեմ, որ իսպանական ակումբը կռիվ է տալու, սակայն հաղթանակի նժարը թեքվելու է հյուրերի կողմը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/20 սպտ
«Ռեալ Սոսյեդադ» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ