«Ռեալ» – «Աթլետիկո». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 12 դկտ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջև Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Մենք արդեն սովորել ենք, որ եվրոպական թոփ 5 առաջնություններից առնվազն երեքում չեմպիոնական ինտրիգը պահպանվում է մինչև գոնե մայիս։ Գերմանիայում «Բավարիան», իսկ Ֆրանսիայում՝ «Պարի Սեն Ժերմենը» հաճախ իրենց հարցերը լուծում են վաղաժամկետ։ Դա վերջին տարիների հստակ պատկերն է՝ որոշ բացառություններով։ Այս տարի կարծրատիպերը, կարծես, կոտրում է Լա լիգան։ Իսպանիայի ուժեղագույն առաջնությունում 16 տուրից հետո ընդգծվել է ապագա չեմպիոնը։ Որպես կանոն «Ռեալը», «Բարսելոնան» և «Աթլետիկոն» չեմպիոնական գավաթի համար համառ պայքար են մղում մինչև վերջին տուրերը։ Այս առաջնությունում «Աթլետիկոն» կայուն չէ, իսկ «Բարսելոնան» այնքան հեռու է իր կարգավիճակից, որ երջանիկ կլինի անգամ ուժեղագույն քառյակում հայտնվելու առիթով։

Այնպես չէ, որ «Արքայական» ակումբը շլացուցիչ խաղ է ցուցադրում։ Կառլո Անչելոտիի թիմը պարզապես գրագետ է օգտվում մրցակիցների սխալներից։ Ընդ որում, թե՛ կոնկրետ խաղերում, թե՛ երկար տարածությունում։ «Ռեալն» արդեն միավորների բավականին մեծ պաշար ունի և, ամենակարևորը, գիտի՝ ինչպես այն պահպանել ու զարգացնել։

17-րդ տուրը Լա լիգայի չեմպիոնական մրցավազքում կարող է ճակատագրական լինել։ Մադրիդյան մեծ դերբիում չհաղթելու դեպքում «Աթլետիկոն» չի վերականգնի ինտրիգը։ Ամենայն հարգանքով «Սևիլիայի», «Բետիսի» և «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ, նրանք ուշ, թե շուտ կգիտակցեն, որ չեմպիոնությունը նվաճելն իրենց գործը չէ։ «Ռեալն» այդ խաղում ավելի թուլացած կլինի (արդյունքը չի ճնշի), հետևաբար իր լավագույն կողմերը ցուցադրելու ավելի շատ շանսեր ունի։

Այդուհանդերձ, Դիեգո Սիմեոնեի «Աթլետիկոն» առայժմ կարողանում է մրցակիցներին «փակել»։ Չնայած հաղթանակի անհրաժեշտությանը, «աթլետները» չեն նետվի առաջ և չեն ընդունի մրցակցի՝ «բաց» ֆուտբոլ խաղալու առաջարկը։ Իսկ Անչելոտիի թիմը հանգիստ կարող է բավարարվել նվազագույնով։ Կարծում եմ, որ գոլառատ խաղի ականատես չենք լինի․ հետևաբար առաջարկում եմ ընտրել առավելագույնը երկու գոլի տարբերակը։ Այս պարագայում էլ երկու թիմերը կարող են առավելագույն օգուտ քաղել։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:55/12 դկտ
«Ռեալ» - «Աթլետիկո» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ