«Քյոլն» – «Լայպցիգ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:30, 04 փտր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Քյոլն» – «Լայպցիգ» Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լայպցիգը», ինչպես վերջին մի քանի մրցաշրջաններում, այնպես էլ հիմա պայքարում է Բունդեսլիգայում ամենաբարձր տեղերի համար։ Թիմը բավականին լավ է հանդես գալիս նաև Չեմպիոնների լիգայում։ Այս պահին «Լայպցիգը» 35 միավոր ունի և հաջող ելույթի դեպքում կարող է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Դրա համար անհրաժեշտ է արտագնա խաղում հաղթել «Քյոլնին» և սպասել, որ «Բավարիան» ու «Ունիոնը» միավորներ կկորցնեն։ Դա, կարելի է ասել, շատ հավանական սցենար է, քանի որ վերջին շրջանում և՛ «Բավարիան», և՛ «Ունիոնը» լավ արդյունքներ չեն գրանցում։

«Լայպցիգի» առաջիկա մրցակիցն ամուր ընկույզ է։ «Քյոլնը» վերջին 5 խաղերում պարտություն չի կրել։ Թիմը չի պարտվել «Բավարիային» (1:1) և 7։1 հաշվով ջախջախել է «Վերդերին»։ «Քյոլն» ամուր թիմ է, որը կարող է դիմակայել «Լայպցիգին»։ Ցավալի է, որ շատ խաղաժամանակ չի ստանում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։

Ձմեռային դադարից հետո այս թիմերն անպարտելի են Բունդեսլիգայում։ Հավատում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի, բայց դժվար է թիմերից որևէ մեկին նախապատվություն տալը։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն՝ 1․66 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
18:30/4 փտր
«Քյոլն» – «Լայպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ