Ուկրաինա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

17:00, 11 հնս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Ուկրաինայի և Հայաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ: Խաղը կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» ստադիոնում։

Բարև բոլոր ֆուտբոլասերներին.

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակին հետևեց առաջին պարտությունը: Մեր ընտրանին Գլազգոյում ավելի թույլ էր Շոտլանդիայից և պարտվեց 0։2 հաշվով: Այդ խաղի իմ կանխատեսման իրականացմանը չբավարարեց մեկ գոլ ցանկացած թիմի կատարմամբ, սակայն փաստ էր, որ շոտլանդացիները կարող էին մի քանի գոլ ավելի խփել: 10 օրում չորս խաղի այս դաժան շարքում մեր հաջորդ հանգրվանը Լեհաստանի Լոձ քաղաքն է, որտեղ մրցելու ենք Ուկրաինայի հավաքականի հետ:

Նախ, պարզ գիտակցենք, որ չնայած քաղաքական բարդ վիճակին ու դրանից բխող նախապատրաստական խոչընդոտներին, Ուկրաինան մեր խմբի ֆավորիտն է: Դա ապացուցում են և՛ ԱԱ ընտրական փլեյ-օֆֆում Շոտլանդիայի և՛ Ազգերի լիգայի երկրորդ տուրում Իռլանդիայի նկատմամբ տարած արտագնա հաղթանակները: Եկել է նրանց տնային հանդիպման հերթը, բայց հասկանալի պատճառով, ուկրաինացիները մեզ կընդունեն հարևան Լեհաստանում:

Խոակին Կապառոսը մեկնարկային երկու տուրում ընտրեց գրեթե նույն կազմն ու ամբողջությամբ նույն մարտավարությունը: Իռլանդիայի հետ անցավ, Շոտլանդիայի հետ՝ ոչ: Փաստ է, որ Ուկրաինայի հետ խաղում մենք կտեսնենք փոփոխված կազմ ու ինչ-որ այլ մարտավարություն: Թեկուզ այն պատճառով, որ մրցակիցն իր տեսակով կտրուկ տարբերվում է նախորդներից: Այո, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ մրցակիցն ավելի շատ կլինի գնդակով, բայց գրոհների կառուցումն այլ կերպ է լինելու: Նաև պարզ է, որ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները տեխնիկապես գերազանցում են շոտլանդացիներին ու առավել ևս իռլանդացիներին: Դա մեր պաշտպանների համար լրացուցիչ խնդիրներ կստեղծի մեկը մեկի դեմ պայքարում: Այս պարագայում չեմ բացառում, որ մեր տղաները հաճախ են դիմելու կանոնների խախտման:

Լավ տարբերակ է նաև ուկրաինացիների ֆորա (-2) խաղադրույքը։ Նախորդ 2 խաղերում Ուկրաինայի հավաքականը ստեղծել է բազմաթիվ գոլային պահեր, սակայն խփել է ընդամենը 1 գոլ։ Կարծում եմ՝ մեր առաջիկա մրցակիցը հետևություններ արել է գոլային պահերն իրացնելու առումով։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ