Շոտլանդիա – Հայաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 08 հնս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Շոտլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը հաջող սկսեց պայքարն Ազգերի լիգայի հերթական խաղարկությունում: Մեր ընտրանին նվազագույն հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ, և, քանի որ B լիգայի առաջին խմբում այլևս խաղեր չկային, գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Շատ հավանական է, որ դա ստիպեց մեր հաջորդ մրցակիցներին ավելի մեծ ուշադրություն դարձնել Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հետ խաղերին նախապատրաստվելուն: Մեր երկրորդ մրցակիցը Շոտլանդիան է, որը Հայաստանի հավաքականին կընդունի Գլազգոյի «Հեմփդեն Պարկում»:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նույն բրիտանական ոճը դավանող այս հավաքականը նախորդից ուժեղ է: Ուժեղ է թե՛ ֆուտբոլիստների ընտրությամբ, թե՛ նրանց որակով: Առանձնացնեմ ևս մեկ առավելություն. Շոտլանդիան այդ բրիտանական ոճը բավականին կոտրել է՝ այն համեմելով կարճ փոխանցումներով, արագ գրոհներով: Ասել է թե Սթիվ Քլարկի թիմը խաղի ընթացքում կարող է փոխել գրոհների ոճը, ինչը Երևանում չկարողացավ անել Իռլանդիան: Իր նորացված օրինակը Շոտլանդիան ցույց տվեց Կատար-2022-ի ընտրական փուլում, որտեղ F խմբում գրավեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով ֆանտաստիկ արդյունք գրանցած Դանիային: Շոտլանդացիները վաստակեցին 23 միավոր, ինչն ավելի շատ էր, քան հինգ այլ խմբի հաղթողների ցուցանիշը և հավասար էր ևս երկու խմբի հաղթողների ցուցանիշին: Առաջին տեղ գրաված թիմերից Շոտլանդիայից շատ միավոր վաստակեցին միայն Անգլիան և Գերմանիան:

Այդպիսի թիմին դիմակայելու համար Հայաստանի հավաքականը պետք է ավելին անի, քան առաջին խաղում: Ու փաստ չէ, որ դա բավական կլինի դրական արդյունք գրանցելու համար: Նախնական բոլոր դասավորությունները հուշում են, որ Շոտլանդիան կհաղթի, և կլինեն գոլեր:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/8 հնս
Շոտլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ