«Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 02 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նյուքասլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ինչպես դարասկզբում, այնպես էլ այսօր «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են անգլիական ֆուտբոլի ամենաբարձր հորիզոնականները զբաղեցնելու համար։ Իհարկե, «Յունայթեդը» հեռու է «Սիթիի» ու «Արսենալի» միջև ծավալվող չեմպիոնական մրցավազքից, սակայն լավագույն եռյակում տեղ ունենալու թիվ 1  հավակնորդն է։ «Նյուքասլը» վերջին տարիների ընթացքում ստացած ներդրումների միջոցով զգալիորեն բարելավեց իր ցուցանիշները ու հիմա պայքարում է հաջորդ տարի Անգլիան Չեմպիոնների լիգայում ներկայացնելու համար։

Միջազգային դադարի ընթացքում «Յունայթեդը», վնասվածքի պատճառով, հավանաբար, կորցրեց Մարսել Զաբիցերին. ավստրիացի ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է։ Նույն՝ թեթև վնասվածքն ունի նաև Անտոնի Մարսիալը, սակայն գլխավոր կորուստը Կազեմիրոն է. բրազիլացի հենակետայինը հերթական անգամ է ստիպված լինելու խաղ բաց թողնել որակազրկման պատճառով։ «Նյուքասլը» պարագվայցի ֆուտբոլիստ Միգել Ալմիրոնից զատ որևէ լուրջ կորուստ չունի։

«Նյուքասլը» 5 անընդմեջ ձախողումից հետո վերջապես դուրս է եկել հաղթական ուղի ու վերջին 2 խաղում հաղթել է։ «Յունայթեդն» այս տարի պարտվել է բացառապես 2 անգամ, բայց այն էլ լուրջ թիմերի՝ «Արսենալին» ու «Լիվերպուլին»։ Թվում է՝ «Նյուքասլը» լուրջ թիմ է։ «Նյուքասլը» վերջին անգամ «Կարմիր Սատանաներին» հաղթել է դեռևս այն ժամանակ, երբ դեռ քովիդը ի հայտ չէր եկել։ «Յանայթեդը» ֆավորիտ է, սակայն բարդ է լինելու հաղթել «Կաչաղակներին» մրցակցի հարկի տակ։ Կարծում եմ 1-2 գոլ այս խաղում կլինի, բայց ոչ ավելին, ու վերջում կհաղթի Էրիկ տեն Հագի թիմը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Պրեմյեր լիգա
19:30/2 ապր
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ